cookie

نحن نستخدم ملفات تعريف الارتباط لتحسين تجربة التصفح الخاصة بك. بالنقر على "قبول الكل"، أنت توافق على استخدام ملفات تعريف الارتباط.

avatar

Azatutyun

إظهار المزيد
مشاركات الإعلانات
56 341
المشتركون
-1424 ساعات
-1647 أيام
-62030 أيام

جاري تحميل البيانات...

معدل نمو المشترك

جاري تحميل البيانات...

«Ազատությունն այսօր պատմեց՝ ինչպես էին Եռաբլուրում արցախցիները սգում հայրենազրկվելու մեկ տարին Ինչպես էին մեկ տարի առաջ այս օրերին մարդիկ մահանում գաղթի ճանապարհին Կոնգրեսում լսումներ են Ադրբեջանի թույլ տված խախտումների թեմայով. մասնակից կոնգրեսմենները միակարծիք են՝ ԱՄՆ-ը ավելին պիտի աներ հայերին պաշտպանելու համար Իսկ ԱԳՆ կայքում Լեռնային Ղարաբաղին նվիրված բաժինը 7 ամիս է՝ հասանելի չէ Հետաքննող լրագրող Լինդսի Սնելն էլ մեզ ասել է՝ եթե նույնիսկ հայերն ունենային անվտանգության երաշխիք, ինչպե՞ս էին վերադառնալու, եթե ամեն մի հայի տուն «մաքրված է» Դիտեք նաև «Նորագույն պատմություն» հաղորդաշարի՝ Արցախի վերջին 1000 օրվա մասին պատմող թողարկման առաջին մասը, անկմանը նախորդած քաղաքական գործընթացների մասին
إظهار الكل...
👍 2 2
01:12
Video unavailableShow in Telegram
Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերում. • Արցախի անկման առաջին տարելիցն է • Երևանը չի բարձրացնում հայերի վերադարձի հարցը • Ինչպե՞ս կորսվեց Լեռնային Ղարաբաղը • Զելենսկին մեկնում է ԱՄՆ • Վախի մթնոլորտ Լիբանանում • Լյոկան ասում է՝ լաց մի ինիլ Հաղորդումը վարում է Կարլեն Ասլանյանը։ Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Rostelecom-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am/ հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:
إظهار الكل...
PRESS_Anons_SQ_19.09.mp46.03 MB
👍 4
Ուզում ենք հրաժարվել կայուն քաղաքական մեծամասնության կարգավորումից, բայց ոչ առանց ամբողջ Սահմանադրությունը ախտորոշելու. Գրիգոր Մինասյան Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: 📌Խորհուրդը քվեարկությամբ հավանություն է տվել ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կայուն քաղաքական մեծամասնություն ձևավորելու սահմանադրական պահանջը վերացնելու առաջարկին: 📌Խորհրդի մեծամասնությունը դեմ է քվեարկել «Կայուն խորհրդարանական մեծամասնության սկզբունքից հրաժարվելու» հարցի առանձնացմանը ամբողջ ռեֆորմից 2026թ. ԱԺ ընտրություններին ընդառաջ և ԱԺ միջոցով համապատասխան փոփոխություն կատարելու առաջարկին:
إظهار الكل...
👍 13👎 3 1
Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Լիբանանի տարածքին «Իսրայելական օդուժի թիրախում են եղել «Հեզբոլա» շարժման դիրքերը, ինչպես նաև խմբավորման զինապահեստներից մեկը», - հաղորդում է Reuters-ը։ Նախօրեին Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ «պատերազմը նոր փուլ է թևակոխում, և բանակի հիմնական ուշադրությունն այսօր ուղղվում է դեպի հյուսիս»։
إظهار الكل...
🤬 11👍 4🤯 1😢 1
01:54
Video unavailableShow in Telegram
▪️Եռաբլուրն այսօր
إظهار الكل...
PRESS_erablur-sq.mp411.93 MB
💔 77😢 56🕊 15👍 4
Ռուսաստանը հայտարարում է Դոնեցկի ուղղությամբ ևս մեկ բնակավայր գրավելու մասին 🔸ՌԴ ՊՆ-ից հայտնում են, թե Գեորգիևկա բնակավայրն «ազատագրել են»։
إظهار الكل...
👎 23👍 7 2🕊 1
01:26
Video unavailableShow in Telegram
Վերջին լուրեր | Սեպտեմբերի 19
إظهار الكل...
PRESS_Digest_short_19.09.mp49.26 MB
👍 5 3
ՀՀ-ում Արևմտյան Նեղոսի տենդով վարակվածների թիվը նազել է. ԱՆ «Համաճարակային իրավիճակը ավելի հանդարտեցման ուղղությամբ է գնում։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում նկատում ենք զգալի իջեցում»,-լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարը։
إظهار الكل...
👍 12 1
00:48
Video unavailableShow in Telegram
Մեր խնդիրը քաղաքական տեքստերի ու իրականության հետ կապը ուժեղացնել է. Փաշինյան «Աննորմալ բան է, որ իմ կողմից հայտարարված ինչ-որ նախագիծ, որ ես ասել եմ՝ հունվարի 1-ից աշխատում է, գալիս է դեկտեմբերը, մյուս հունվարի 1-ը, փողոցում պատահական մարդ է գալիս, ասում է՝ գիտե՞ս, որ էդ ծրագիրը չի աշխատում։ Հետո ես գալիս եմ, պարզվում է, որ դա իրոք, չի աշխատում, բա ես ինչի՞ չգիտեմ դրա մասին»,-կառավարության նիստում ասաց Նիկկոլ Փաշինյանը։
إظهار الكل...
Pashinyan tg.mp425.45 MB
🤬 20👍 18👎 5🤯 2 1
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է. «Մեկ տարի առաջ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնիկ բնակչությունը՝ ավելի քան 115 000 հայ, մի քանի օրվա ընթացքում ստիպված եղավ լքել սեփական բնակավայրերը։ Այս տեղահանությունը, որը էթնիկ զտման քաղաքականության վերջին փուլն էր, տեղի ունեցավ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում, երբ ողջ միջազգային հանրությունը հերթական անգամ քննարկում էր հակամարտությունների խաղաղ կարգավորման, կայունության հաստատման ու զարգացման հրամայականը՝ դատապարտելով ուժի կիրառման, միջազգային նորմերի, մարդու իրավունքների խախտումների դրսևորումներն աշխարհի տարբեր անկյուններում։
إظهار الكل...
👍 20💔 7 3😢 1
اختر خطة مختلفة

تسمح خطتك الحالية بتحليلات لما لا يزيد عن 5 قنوات. للحصول على المزيد، يُرجى اختيار خطة مختلفة.