cookie

نحن نستخدم ملفات تعريف الارتباط لتحسين تجربة التصفح الخاصة بك. بالنقر على "قبول الكل"، أنت توافق على استخدام ملفات تعريف الارتباط.

avatar

Vahe Hovhannisyan

Founder of Alternative Projects Group, Armenia Այլընտրանքային նախագծեր խմբի հիմնադիր

إظهار المزيد
مشاركات الإعلانات
609
المشتركون
لا توجد بيانات24 ساعات
لا توجد بيانات7 أيام
لا توجد بيانات30 أيام

جاري تحميل البيانات...

معدل نمو المشترك

جاري تحميل البيانات...

Բարձրագույն սերիալային կրթությամբ վերնախավերը     Հաջողելու են այն գործիչները և թիմերը, որոնք խորությամբ կհասկանան, թե ինչ է նշանակում պարտություն տեսած քաղաքացին և պարտության միջով անցած/անցնող հասարակությունը։ Այդ գործիչների և թիմերի առաքելությունն է՝ փոխել այդ հոգեվիճակը։ Պետք է ձևավորվեն մարդկային և ռեսուրսային կենտրոններ, որոնք կդնեն հենց այս խնդիրը։   Մադուն և հասարակությանը պետք է ցույց տալ առանց պարտության ապագան։ Արդյոք սա կարո՞ղ է անել ասելիք և պատկերացումներ չունեցող գործիչների նոմենկլատուրան, քաղաքական «свадебный генерал»-ների շարանը։ Չի կարող։ Այսօր Հայաստանում քաղաքական դաշտի լռությունը հաճախ ավելի որակյալ է, քան՝ նրա խոսքը. սա պետական ողբերգություն է։   Այդ վերնախավն է մեծապես պատասխանատու անկախության 33-րդ տարում երկրի այսօրվա վիճակի, հասարակության որակի, և իրականությունը փոխելու քայլերի խորքային պատկերացման բացակայության համար։ Եվ առաջիկա սեպտեմբերի 21-ի նախօրեին եթե խիզախություն չունենանք սա ընդունելու, ապա մեր պատմության ընթացքը նույնիսկ ավելի տխուր է լինելու, քան հիմա է։   «Մեզ պետություն պետք չէ, թողեք հանգիստ ապրենք» հանրության մեջ առկա ձևակերպումը որպես պետության մահախոսական է հնչում։ Սա ուղիղ ուղերձ է հարևաններին, որ մենք մեծ հաշվով դեմ չենք առանց պետականություն ապրելու։  Գրեթե նույնն ասում է ՀՀ իշխանությունը՝ խոսքը համեմելով տիեզերական ցինիզմով։ Ու չի գտնվում ճանապարհը սա վերջացնելու։ Բայց գտնվելու է։   Մեր թշնամիներին և արտաքին աշխարհին ուղիղ ուղերձ է այս մահացու պարզունակությունը, որով մենք քննարկում ենք աշխարհը, տարածաշրջանը և մեր վիճակը։ Պարզունակ վերնախավերով պարզունակ հասարակությունները դաժան ճակատագրեր են ունենում։ Վերնախավերն էլ են դաժանորեն տուժում՝ ունենալով պատմական, իմիջային և անձնական կորուստներ՝ անկախ իրենց կուտակած փողից։ Սա հիմա կատարվում է Հայաստանի հետ։   Եթե ունենք հասարակություն, որը չի վիրավորվում ոչ մի բանից, կորցրել է իր անվտանգության բնազդը և դուրս չի գալիս պարտության վիճակից,  ապա թե´ պատճառը, և թե´ փրկությունը այդ հասարակության վերնախավն է։   Անվերնախավ մնացած մարդկային հոծ խմբերը, եթե նույնիսկ նրանք 2.5-3 մլն են, բարդ տարածաշրջանում հեշտությամբ կարող են ենթարկվել էթնիկ զտման, գաղթի, հարձակումների, հայրենի բնօրրանից դուրս մղման և այլ արհավիրքների։   Դրանից  խուսափելու միակ ձևը հանրային վերնախավերի բովանդակային փոփոխությունն է։ Ամեն ինչ տանում է նրան, որ սա անխուսափելի պրոցես է դառնալու՝ սահուն, բայց գուցե նաև շատ արագ։ Բարոյական հասարակության վերելքը կարող է այն կայծը դառնալ, որը կսրբի-կքշի իշխող կամ իներցիոն վերնախավերի պատմական ցինիզմն ու այլևս պատմական անպիտանելիությունը։ Իրականությունը և իրավիճակը պահանջում են Նոր առաքելություն. a.     Առաջնորդել ներքին հաշտության գաղափարը և սահմանել բարոյական հասարակության խաղի կանոնը։ b.     Գտնել և խիզախորեն առաջարկել լուծումներ, եթե նույնիսկ դրանք լսելը հաճելի չէ։ c.     Սկսել Հայաստանի հետպատերազմական գրագետ վերականգնման փուլը։   Սա գործ է, որը պետք է անել։ Դրա համար անհրաժեշտ է հասկանալ՝ ում և ինչի կարիքը ունենք։     Վահե Հովհաննիսյան Այլընտրանքային նախագծեր խումբ  
إظهار الكل...
👍 11
Նոր ձևաչափերը և հասարակությունը կդառնան գործընկերներ   Ադրբեջանի «խաղաղության օրակարգը» պատեհ պահին նոր ռազմական հարձակումն է։ ՀՀ իշխանությունների «խաղաղության օրակարգը» թղթի կտոր ստանալով՝ վերարտադրման հնարավորությունն է։   Բա ո՞րն է Հայաստանի իրական խաղաղության օրակարգը։ Որպես առաջին քայլ՝ այս երկու սցենարները խափանելը։ Ինչպե՞ս։   Հայաստանի խաղաղության օրակարգը ձևավորելու համար անհրաժեշտ է նոր քաղաքական միտք, նոր ձևաչափեր։ Հայաստանի պետական քաղաքական միտքը պետք է լինի Հայաստանի հետպատերազմական վերականգնումը՝ իր բոլոր ասպեկտներով։ Մնացածը կա´մ ժամավաճառություն է, կամ՝ գործարք։ Մարդիկ ուզում են տեսնել պետության, իրենց և իրենց ընտանիքների վաղվա օրը։ Դժվար է լինել պարտված երկրի քաղաքացի, պարտված հասարակություն, պարտված վերնախավ։ Հակառակորդ պետությունները մեզ նայում են որպես փայլուն պոտենցիալ զոհի, որի գլխին հնարավոր է հարմար պահի նորից տալ։ Որպես պոտենցիալ զոհ մեզ նայում են երբեմն անգամ մեր բարեկամները, քանի որ հիմա մեր անմտությամբ այլ բանի չենք ձգում։ Մենք չպետք է դիտվենք-ընկալվենք-ինքնաընկալվենք որպես զոհ։ Հայաստանում խորքային փոփոխություններ են պետք, իսկ դա հնարավոր է միայն նոր բովանդակության և նոր ձևաչափերի դեպքում։ Վերջապես պետք է գտնել ձևը՝ տասնյակ հազարավոր ազնիվ, պայքարող անհատների պայքարը ռացիոնալ հուն դնելու և կոնկրետ արդյունքների հասնելու համար։ Նոր ձևաչափերը և հասարակությունը կարող են դառնալ լավ գործընկերներ ու ձևավորել լավ ուժ՝ դիմակայելու թե´ արտաքին հստակ սպառնալիքներին, թե´ ներքին կառավարման տապալումներին, որոնք օր օրի ավելի այլանդակ են դառնում։ Պարտված երկիրն ունի պարտված իշխանություն, բայց նաև՝ պարտված հանրային-քաղաքական վերնախավ ու պարտված հասարակություն։ Կարծում եմ՝ վերափոխման ճանապարհը հենց այդտեղից է պետք սկսել։   Վահե Հովհաննիսյան Այլընտրանքային նախագծեր խումբ
إظهار الكل...
👍 12 1👏 1
Հայրենական ՄԵԾ պարտություն. ի՞նչ են տեսնում մեր հակառակորդները   Որպեսզի ճիշտ հասկանանք մեր վիճակը և կարողանանք ճիշտ կազմակերպել մեր գործը, պետք է ունակ լինենք մեզ նայել կողքից։   Ինչ են տեսնում մեզ նայելիս հակառակորդները, հարևանները, պոտենցիալ դաշնակիցները.   1.     Հայ  ժողովրդի էլիտաները չեն կարողանում գտնել հետպատերազմյան վերականգնման բովանդակությունը, ճանապարհը։ 2.     Հասարակությունը գտնվում է խորը կազմաքանդման մեջ, լիարժեք օտարացած պետությունից։ 3.     Քաղաքացիների՝ Հայաստանը լքելու ձգտումն աննախադեպ մեծ է։ 4.     Հասարակությունը մեծ մասամբ չունի կորստի զգացում՝ ո´չ հայրենիքի, ո´չ իր զավակների հանդեպ։ Պետությունը կորցնելու հնարավորությունը աստիճանաբար դառնում է «նոր նորմալություն»։ 5.     Ֆինանսական խոշոր ռեսուրսների տիրապետողները, նախկին-ներկա ազդեցիկ դեմքերից շատ-շատերը իրենց ընտանիքների համար Հայաստանից դուրս ստեղծել են «պահուստային հայրենիքներ»։ 6.     Հասարակությունը կորցրել է անվտանգության զգացումը և չի պատկերացնում պետության կորստի իրական-տեսանելի սցենարը, մեխանիզմները, ժամկետները, որոնք ավելի քան իրական են։   Մեր անելիքը, պայքարը պիտի կոնկրետանա այս կետերի տրամաբանությունը փոխելու շուրջ։ Սա է հիմա անելիքը։ Մենք այս իշխանության օրոք ստացել ենք  նոր իրականություն՝ Հայրենական ՄԵԾ Պարտություն։ Այդ իրականությունը գիտակցելը և դրա հետ հաշտվելը տարբեր բաներ են։ Առաջնորդությունը այս փոփոխությունը կազմակերպելն է։   Վահե Հովհաննիսյան Այլընտրանքային նախագծեր խումբ  
إظهار الكل...
👍 17👏 1
Ազնիվ ու ռացիոնալ խոսակցության պահանջով   Եթե մենք շարունակենք այս լրջությամբ և մակերեսայնությամբ պատկերացնել մեր վիճակը և անելիքները, ապա որոշ ժամանակ անց սեպտեմբերի 21-ը նշելու ենք Արցախի սեպտեմբերի 2-ի պես՝ ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի կերպ։ Այս սեպտեմբերի 21-ին օրեր են մնացել, փորձենք այս օրերն օգտագործել մի քանի բարդ հարցի հնարավորին չափ ազնվորեն պատասխանելու ու ռացիոնալ լուծումներ գտնելու համար։   Ինչպե՞ս ստացվեց, որ անկախ պետության 33-րդ տարում քաղաքական-հանրային պրոցեսներն առաջնորդում է հոգևորականը։ Սա խոսում է պետության խորքային տապալումների մասին։ Թվում էր՝ կար բավարար ժամանակ, որ ձևավորվեին քաղաքական անհրաժեշտ ինստիտուտներ, քաղաքական պայքարի ավանդույթներ, հանրային կյանքի-բանավեճի-համակեցության նորմեր և այլն։ Ֆորմալ ամեն ինչ ունեինք՝ Սահմանադրություն-օրենքներ-պետական կառույցներ-կուսակցություններ-ծրագրեր-անվտանգության հայեցակարգ-ազգային երազանք-հռչակված նպատակներ և այլ և այլն։ Ու հանկարծ պարզվեց, որ այս ամենը բուտաֆորիկ է։ Եթե միջավայրն է ծնում առաջնորդ, ապա պետք է փորձենք հասկանալ միջավայրը, որքան էլ այդ պրոցեսը լինի ցավոտ՝ ինքնաճանաչման տեսանկյունից։ Հասարակության վիճակ, առաջնորդության որակ, ինստիտուտների վիճակ, ազգային պոտենցիալ։ Մեզ սպառնում են վերացնել, էթնիկ զտում իրականացնել մեր իսկ երկրում, ջարդել մեր պետականությունը։ Գործի կեսն արել են, պատրաստվում են շարունակությանը։ Մենք կդառնանք առաջին պետությունը,  որը տեսնում է աղետը ու հանդարտ սպասում դրան՝ խաղաղ աշխատող խորհրդարանի ու ֆորմալ առկա քաղաքական ինստիտուտների պայմաններում։ Մինչև սեպտեմբերի 21-ը՝ անկախության 33-ամյակը, փորձելու եմ այս հարցերը հաջորդաբար դարձնել քննարկման առարկա։ Այս դժոխքից դուրս գալու համար պետք է հնարավորին չափ ազնիվ լինել՝ մեր մասին, իրար հետ։ Հանրային դաշտում արդեն նշմարվում են այդ բաց խոսակցության ծիլերը, ու դա շատ կարևոր է։ Պրոցեսը կարևոր է։ Ռացիոնալ ազնվությունն այն նախապայմանն է, որը թույլ կտա կոնսոլիդացնել ազգային առողջ պոտենցիալը՝ կասեցնելու համար հնարավոր ամենամեծ աղետը։     Վահե Հովհաննիսյան Այլընտրանքային նախագծեր խումբ  
إظهار الكل...
👍 9 6👏 1
Ինչպես հակադարձել հայ-ադրբեջանական համատեղ ասուլիսին   Երեկվա ասուլիսում հնչել են ծայրահեղ վտանգավոր գաղափարներ։ Դրանց զարգացումը հնարավոր է կանխել, եթե լինի գրագետ հակադարձում։ Ամենավտանգավորը կլինի գրագետ հակադարձման բացակայությունը։   Ֆիքսենք, որ սա համատեղ ասուլիս էր՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների։ Անմիջապես ասուլիսից հետո Նիկոլի բոլոր ձևակերպումները սկսեցին կրկնել ու ամրապնդել ովքե՞ր. Ադրբեջանի պաշտոնյաները։   Մնացած անհրաժեշտ հակադարձումների մասին՝ կետ առ կետ.   1.     Արցախի իշխանություններն իրենց ուղղված ծանրագույն մեղադրանքներին  վերջապես պարտավոր են հստակ ու բաց պատասխանել՝ ինչի՞ց սկսվեց շրջափակումը, ի՞նչ անդառնալի հետևանք ունեցավ Փաշինյանի Պրահայի հայտարարությունը, ի՞նչ մենակություն էր զգում Արցախը շրջափակման 9 ամիսներին, ինչպե՞ս էր զգացվում ՀՀ իշխանությունների բացակայությունն այդ վճռորոշ փուլում, ինչպե՞ս էր Արցախը մենակթողնվել՝ իր վրա վերջին հարձակման ժամանակ, ի՞նչ հիմնավորված կասկածներ կան առ այն, որ Հայաստանը տեղյակ էր Արցախի վրա հարձակման մասին և նախապես տվել էր դիտորդ մնալու հավաստիացում։ Պետք է վերջապես խոսել Արայիկ Հարությունյանի հրաժարականի ու նրա կատարած ֆունկցիաների մասին։ Արցախի պահով մեզ համար մութ կետեր չպետք է մնան, այլապես Նիկոլը բոլոր այդ կետերն օգտագործելու է ի վնաս արցախցիների և ի շահ իր իշխանության պահպանման։ 2.     Ռուբեն Վարդանյանի ընտանիքը և Ռ. Վարդանյանի համակարգերը (եթե դրանք դեռ կան) պարտավոր են կոշտ արձագանքել ասուլիսի ընթացքում նրա հասցեին արված հարցադրումներին։ Այդ արձագանքը պետք է ստանա միջազգային հնչեղության։ Անթույլատրելի է, երբ թշնամու բանտում գտնվող, գերեվարված մարդու մասին ստոր ակնարկներով հարցադրումներ է հնչեցնում երկրի ղեկավարը։ Դրանք Ալիևի բառերն էին։ Պատանդի վիճակում գտնվող քո քաղաքացու, քո հայրենակցի մասին նման բան անելը բարոյական նեխման դրսևորում է։ Շատ կարևոր է, որ Վարդանյանի ընտանիքի, միջազգային ու հայկական շրջանակների կողմից հստակ դիրքորոշում ձևակերպվի սրա հանդեպ։ 3.     Հայաստանի ընդդիմությունը (առաջին հերթին՝ խորհրդարանական)պետք է պարզ ֆիքսի տեղի ունեցածը. ամեն ինչ հուշում է, որ ձեռք է բերվել ստրատեգիական պայմանավորվածություն Նիկոլի ու Ալիևի միջև՝ «վերարտադրում զիջումների դիմաց»։ Ադրբեջանի ու նրա հետ ուղիղ բանակցությունների շուրջ ասուլիսում հնչած բոլոր հիմնական ձևակերպումները դրա մասին են խոսում։ Ալիևն օգնելու է, որ Նիկոլը վերարտադրվի, իսկ դրանից հետո ստանալու է այն ամենը, ինչ ուզում է։ Նիկոլը հենց դրա´ համար է մերժում բանակցություններում միջնորդի գոյությունը։ Այո, միջնորդի դեպքում Հայաստանն ավելի շահեկան դիրքերում կլիներ իր շահերը պաշտպանելիս, և Ալիևի անվերջ պահանջները կզսպվեին, բայց այդպես հնարավոր չէր լինի Ալիևի հետ ձեռք բերել սեփական իշխանության վերարտադրությանն աջակցության պայմանավորվածություն։ Այս ընթացքը տանում է Նիկոլի վերարտադրման ընտրությանը՝ հերթական, թե արտահերթ, տեխնիկական հարց է։ Ժամանակն է սրա մասին բաց խոսելու, որպեսզի խափանենք այս սցենարը՝ օրենքով թույլատրելի բոլոր միջոցներով։ Եթե իհարկե կա կամք և ցանկություն՝ դա անելու։ 4.     Հանրային կյանքի կարևոր դերակատարը՝ Սրբազան շարժումը, զարգացումներին համարժեք լինելու համար պետք է շատ արագ վերլուծի ասուլիսում հնչեցված վտանգավոր թեզերը՝ հասարակության առաջ դրանց քաղաքական և բարոյական ճիշտ պատասխանները ձևակերպելու և դրանց իրականացման տապալումը սկսելու համար։ 5.     Նիկոլը Արցախն ընկալում է որպես Քառակուսի մետր կամ ֆինանսական դոտացիայի հոդված։ Նա այդպես էլ չի հասկանում՝ Արցախը ինչ է, ինչ ասել է հայրենիք, Ամարաս, Գանձասար, հարազատի՝ ամուսնու, կնոջ, ծնողի, երեխայի գերեզման, տաք տուն, երեխայի օրորոց, տանը թողնված թանկ հուշ,  հայերեն գրված գրատախտակ, երեխայի դպրոց ու մանկապարտեզ, բակ, ծառ, թուփ, կյանք, հանդ, մանկություն, երազանք… Նա չի հասկանում և չի հասկանալու, դրա համար էլ էդպես ի միջի այլոց է խոսում արցախահության վերադարձի գաղափարի մասին։ Բայց հարյուր հազարավոր մարդիկ հասկանում են։ Այս հասկացողները չե՞ն վիրավորվում նրա պահվածքից։ Ինչպե՞ս է դրսևորվում այդ վիրավորվելը։ Սա պետք է լուծենք։ Բարոյական հասարակություններն ունենում են վիրավորվելու հատկություն, ու նման արտահայտություններ լսելուց հետո դրանց հեղինակին «Մեծարգո» ասողների շարքերը կտրուկ խարխլվում են։     Վահե Հովհաննիսյան Այլընտրանքային նախագծեր խումբ
إظهار الكل...
👍 12 5👏 2
Чтобы 2 сентября – день провозглашения Арцахской республики, в Армении не превратился в день плачи, скорби, пустословия или же песни и пляски по поводу потерянной родины, нужно четко сформулировать несколько посланий – для общества и для остального мира. Не может в Армении быть политики, пока вопрос Нагорного Карабаха не сформулирован в рамках политической повестки. С нами никто не будет вести настоящие переговоры на уважительных тонах, пока в повестку этих прерговоров не внесен вопрос НК. Не может быть никакого “Достопочтенного премьера”, пока мы в такой ситуации, и никакого “лидера”, который не верит в армянский Арцах. Мы не сможем встать на ноги, пока в нашем коллективном мышлении не сформулировалось видение армянского Арцаха как единой армянской мечты. К нам не будут серьезно относиться, пока у нас не будет рациональных планов по достижению этой мечты, по тому –как превратить мечту в рациональный проект. Сегодняшняя международная коньюнктура и жизненные интересы Армении требуют возвращения вопроса армянского Арцаха в нашу повестку. Мы не имеем права говорить про достоинство, пока терпим эти власти, приведшие нас к такой ситуации. Мы не можем считать себя носителями великого исторического наследия, если элементарно уже не помним, что всего 4 года назад тем же велосипедом можно было проехать в Арцах через Сотк-Карвачар. За обильными столами, в брендовых одеждах и на фоне всколотого богатства мы не сможем иметь простое, обыденное счастье, пока в бакинских тюрьмах находятся наши соотечественники, пока мы все находимся в такой униженной ситуации.   Ваге Оганнисян Группа Альтернативные Проекты
إظهار الكل...
7
Ինչպես է պետք նշել Արցախի օրը   Որպեսզի սեպտեմբերի 2-ը՝ Արցախի Հանրապետության հռչակման 33-ամյակը, չլինի լացի, սգի,  դատարկաբանության, կամ կորսված հայրենիքի թեմայով երգ ու պարի օր, անհրաժեշտ է մի շարք ուղերձների հստակ ձևակերպում։   Հայաստանում չի կարող լինել քաղաքականություն, քանի դեռ հայկական Արցախի հարցը ձևակերպված չէ որպես քաղաքական օրակարգ, Հայաստանի հետ չեն կարող լինել հարգալից  բանակցություններ, քանի դեռ հայկական Արցախի հարցը բանակցային օրակարգում չէ։ Չի կարող լինել որևէ «Մեծարգո», քանի դեռ այս վիճակում ենք, չի կարող լինել «Առաջնորդ», որը չի հավատում հայկական Արցախին։ Մենք չենք կարողանալու ոտքի կանգնել, քանի դեռ մեր հավաքական միտքը որպես ազգային երազանք չի ձևակերպել հայկական Արցախի տեսլականը։ Մեզ լուրջ չեն վերաբերվելու այնքան ժամանակ, քանի դեռ ռացիոնալ, սառը հաշվարկված ծրագրեր չունենք, թե ինչպես հասնել երազանքին, ինչպես երազանքը վերածել ռացիոնալ ծրագրի։ Այսօրվա միջազգային կոնյունկտուրան և ՀՀ կենսական շահը պահանջում են, որպեսզի Հայաստանը հայկական Արցախի հարցը վերադարձնի օրակարգ։ Մենք իրավունք չունենք խոսելու արժանապատվությունից, քանի դեռ հանդուրժում ենք մեզ այս օրին հասցրած իշխանությանը։ Մենք չենք կարող մեզ համարել պատմական մեծ ժառանգության կրողը, եթե էլեմենտար չենք հիշում, որ ընդամենը 4 տարի առաջ հեծանվով Սոթք-Քարվաճառով հասնում էինք Արցախ։ Մենք ճոխ սեղանների շուրջ, թանկ հագուստների մեջ և դիզած գույքի ֆոնին չենք կարողանալու ունենալ սովորական, կենցաղային երջանկություն, քանի դեռ Բաքվի բանտերում ունենք հայորդիներ, և հայը գտնվում է այսքան խեղճացած վիճակում։   Վահե Հովհաննիսյան Այլընտրանքային նախագծեր խումբ  
إظهار الكل...
11👍 2👏 2
Անմտությունը դառնում է մտավոր գործունեություն   Ադրբեջանի  քաղաքագիտական, պետական շրջանակներում կա ձևակերպում. «Խաղաղօվկիանոսյան նավատորմը Կասպից ծով չի կարող հասնել»։ Համառոտ՝ սա Ադրբեջանի սառը հաշվարկված արտաքին քաղաքականությունն է, որի շնորհիվ այն լուրջ գործընկեր է միաժամանակ Արևմուտքի ու Ռուսաստանի համար, և նրա ազգային շահերն ու նույնիսկ հակամարդկային քայլերը դառնում են «ընկալելի»։   Վրաստանի վարչապետ Ի. Կոբախիձեն ասում է. «Մենք չտրվեցինք հսկայական համակարգված ճնշմանը, չբացեցինք երկրորդ ճակատ (Ռուսաստանի դեմ), չմիացանք պատժամիջոցներին, որոնք կարող էին երկիրը տանել պատերազմի և տնտեսական աղետի»։   Լուրջ պետությունները սիրողականներից տարբերվում են առաջին հերթին բովանդակությամբ, մտածողության առկայությամբ։ Այս ադրբեջանական,  վրացական ձևակերպումների տակ կոնկրետ նպատակներ են դրված՝ ազգային խնդիրներ, ենթակառուցվածքային լուրջ նախագծեր, անհավանական թվացող լուծումներ, մեծ փողեր, կոմունիկացիաների տարբերակներ՝ նոր ճանապարհներ, երթուղիներ և այլն։    Ինչ ունենք Հայաստանում. աշխարհի մասին գավառական պատկերացումներով մի իշխանություն, որը բոլորի հետ փչացնելով հարաբերությունները՝ աղետ բերեց մեր երկիր, և մենք այսօր գտնվում ենք ԶՐՈդաշնակից վիճակում։   Անմիտ պետությունները պատժվում են դաժանորեն, և նրանց անմիտ վերնախավերը կրում են ուղղակի պատասխանատվություն։   Ինչ է իրենից ներկայացնում այսoրվա հայաստանյան քաղաքական միտքը.  արևմտամետների ու ռուսամետների բաժանված ճամբարներ, որոնք քաղաքական գնչուների պես «դաբրոներ» են ակնկալում մոսկվաներում, բրյուսելներում, վաշինգտոններում։ Մեր հավաքական միտքը՝ անկախ որևէ ճամբարից, չի փորձում Հայաստանի հետպատերազմյան վերականգնման տեսլականը մշակել ու որևէ ռացիոնալ բան առաջարկել սեփական ժողովորդին ու արտաքին աշխարհին։ Հատուկենտ գործիչների բացառությամբ։   Բոլոր մտածող երկրները դնում են կարճաժամկետ և ստրատեգիական նպատակներ։ Ի՞նչ է անում Երևանը. Երևանը չկա, անլեզու, անդեմ, անիմաստ մի միավոր է, որին արդեն առանց դիվանագիտական կոռեկտության ասում են «այսպես շարունակեք` մորթվելու եք», ու Երևանը, միևնույն է, դա էլ չի հասկանում։ Մեզանում անմտությունը գրավել է բոլոր կենսական ոլորտները։ Մեր քաղաքական միտքը ազգային-ապազգային արխայիկ բարիկադավորման մեջ է։ Մենք ոչ մի ռացիոնալ նպատակ չենք դնում. սա սարսափելի իրողություն է։ Մենք այլևս չենք էլ հասկանում՝ դրսից մեզ ինչ են ասում, ուր է տանում պրոցեսը։ Մենք նույնիսկ մեր երկրով անցնելիք մի ճանապարհի կամ մի խողովակի ճիշտ տարբերակը մեզ համար չենք կարողանում հաշվարկել ու առաջ տանել։ Պետությունները և ժողովուրդները երբեք չեն հասնում իրենց նպատակներին, եթե չեն ձևակերպում այդ նպատակները։   Հարցը մեր մարդկային, քաղաքական ռեսուրսի մեջ է. պիտի կարողանանք ձևավորել նոր բովանդակությամբ ու նոր խաղի կանոններով վերնախավ, որը խիզախորեն կխոսի սեփական ժողովրդի հետ ու կվերցնի պատասխանատվություն, ոչ թե շարունակենք կա´մ սպասարկել «մեծարգոյին» կամ էլ կառչել դիզած հարստությունից ու սպասել հրաշքի։ Մի տարի առաջ արդեն սպասել ենք հրաշքի և ունենք կորսված Արցախ։ Կատարված ու հավանական աղետի ծավալներն այնքան սահմռկեցուցիչ են, որ հանրային կյանքում անխուսափելի է դառնում բարդ–ցավոտ հարցերի հրապարակային քննարկումը, որը հետագայում վերածվելու է լուրջ ռազբորկայի։   Վահե Հովհաննիսյան Այլընտրանքային նախագծեր խումբ
إظهار الكل...
👍 11👏 1
إظهار الكل...
Հեծանվից դուրս և խաշլամայից վեր կյանք կա, դա լուրջ պետություն ունենալն է. Վահե Հովհաննիսյան

Բաժանորդագրվեք 168.am-ի յութուբյան ալիքին և հետևեք 168.am կայքի անընդհատ թարմացվող նորություններին, հարցազրույցներին և վերլուծություններին #Լուրեր #Հայաստանից #НОВОСТИ #168 #168am #Armenia #168TV #live #news #168jam #Армения #новостиАрмении #Новости_Армении_сегодня #Армянская_политики Պաշտոնական կայք` http://168.am/ Բաժանորդագրվեք մեր ալիքին հետևյալ հղումով՝

https://www.youtube.com/168amofficial

168.am-ին կարող եք հետևել նաև սոցցանցերում` Facebook:

https://www.facebook.com/168.am

Twitter:

https://twitter.com/168am_official

👍 3
02:57
Video unavailableShow in Telegram
24.15 MB
👏 3👍 1
اختر خطة مختلفة

تسمح خطتك الحالية بتحليلات لما لا يزيد عن 5 قنوات. للحصول على المزيد، يُرجى اختيار خطة مختلفة.