cookie

نحن نستخدم ملفات تعريف الارتباط لتحسين تجربة التصفح الخاصة بك. بالنقر على "قبول الكل"، أنت توافق على استخدام ملفات تعريف الارتباط.

avatar

The Geopolitics / Գեոպոլիտիկա

🌐 «Գեոպոլիտիկա» հարթակը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքական զարգացումները լուսաբանող ինֆորմացիոն - վերլուծական կենտրոն է:

إظهار المزيد
مشاركات الإعلانات
12 498
المشتركون
-524 ساعات
-17 أيام
-1230 أيام

جاري تحميل البيانات...

معدل نمو المشترك

جاري تحميل البيانات...

🇪🇺🇬🇪 Եվրամիությունը քննարկում է Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմը չեղարկելու տարբերակը։
إظهار الكل...
6🤔 3👍 2
Փաստորեն հարուցելով քրեական գործ, որտեղ Ռուսաստանը ներկայացվում է որպես մի երկիր, որտեղից ուղարկվել են խմբավորումներ Հայաստանում զինված հեղաշրջում իրականացնելու համար, ԱԱԾ-ի պետ Արմեն Աբազյանը ժողովրդի լեզվով ասած սամաստրել եղավ, կամ ինչպես կասեն շամշադինցիները, գյուլեց մոծակին սեփական ձվերի վրա։ Իհարկե, պարզունակ այդ քայլի տրամաբանությունը ակնառու է, այդ կերպ ինքը փորձեց Նիկոլին համոզել, որ լրիվ յուրային է, Նիկոլից էլ Նիկոլական, սակայն հավանաբար մոռացել է, թե Նիկոլից ավելի Նիկոլական խաղալ փորձող իր կոլեգաները ոնց վերջում մնացին անգործ ու ստիպված համալրեցին ԱԱԾ-ի պաշտոնաթող սպաների փրկչական կազմակերպության շարքերը։ Աբազյանը այդպես էլ չհասկացավ, որ Նիկոլը դեռ իրեն պահում էր որպեսզի ավելին չփչացնի Մոսկվայի հետ առանց այդ էլ լարված հարաբերությունները, իսկ այս պարագայում Աբազյանից, ու ընդհանրապես ԱԱԾ-ից հրաժարումը կարող է հանգիստ ծախել Մոսկվայի վրա որպես հայ-ռուսական հարաբերությունները փչացնող էլեմենտից ձերբազատում։ Պարտադիր չի դա անի վաղը, բայց այդ կոմբինացիան արդեն իր գրպանում է, որից հետո ԱԱԾ-ի պաշտոնաթող սպաների միությունը կհամալրվի հերթական փրկիչով... Արգիշտի Կիվիրյան
إظهار الكل...
👍 13
Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ հայրենասիրության այն մոդելը, որը մենք ունեցել ենք ու որով ապրել ենք, եղել է սխալ, ես լիարժեքորեն համակարծիք եմ նրա հետ այդ հարցում ու կեղծ, ձևական հայրենասիրության մասին բազմաթիվ անգամներ հոդվածներ եմ ներկայացրել ընթերցողին։ Այս տեսանյութը այդ կեղծ հայրենասիրության մոդելի ընդամենը հերթական դրսևորումն է։ Իհարկե, երբ արձանագրում ենք, որ այն, ինչ եղել է անցյալում, եղել է սխալ, դա ամենևին չի նշանակում, որ ճիշտը հայրենասիրության Փաշինյանական մոդելն է։ Ամենևին։ Հավասարապես սխալ են ու վտանգավոր թե՜ մեկը, թե՜ մյուսը, իսկ թե հայրենասիրության ինչպիսի մոդել պետք է որդեգրել որպես ազգ ու պետություն, իմ տեսակետը շուտով կներկայացնեմ։
إظهار الكل...
18👍 5👎 2🤔 1
Repost from Makaryan News
00:06
Video unavailableShow in Telegram
❗️Հենց հիմա` «Ֆլորենս» ռեստորանում Արցախի հանձնման օրը արցախցի երգչուհի Գայա Արզումանյանը հյուրերին ուրախացնում է հանրահայտ «Ղարաբաղցին» երգով: Ասեք, որ լավ է երգում 😊 @MakaryanNews https://t.me/MakaryanVahe
إظهار الكل...
IMG_1107.MP42.21 MB
🤬 18😢 8 1
Անկախությունից ի վեր Հայաստանում չի եղել բռնապետություն։ Բռնապետությունը դա մի ողջ համակարգ ա, բավականին բարդ համակարգ։ Բռնապետությունը դա Հյուսիսային Կորեային ա, Սինգապուրը, ինչ որ առումով անգամ Ադրբ&անը։ Հայաստանում միշտ էլ եղել ա թայֆաբազություն ու փող քերելու մոլուցք, համեմատված տարբեր մայմունություններով։ Չէ մի չէ, բռնապետություն... Արգիշտի Կիվիրյան
إظهار الكل...
👍 17👎 2
Կարևոր եմ համարում ընդգծելը, որ ուրացման երևույթին դեմ եմ անկախ նրանից, թե ում են ուրանում։ Քաղաքական հայացքները մի կողմ պետք է դնեմ ու ասեմ, որ ես հարգում եմ բոլոր այն մարդկանց, որոնք մինչև վերջ հավատարիմ են եղել Տեր-Պետրոսյանին, Քոչարյանին ու Սարգսյանին։ Հարգելու եմ նաև նրանց, ովքեր մինչև վերջ հավատարիմ կմնան Նիկոլին, իսկ իշխանությունը կորցնելուց հետո Նիկոլի կողքին մի քանի հոգի է մնալու ընդամենը, հիշեք խոսքս։ Իհարկե, թե՜ ես, թե՜ դուք նաև ճանաչում ենք մարդկանց, որոնք հավատարիմ են եղել թվարկածս բոլոր անձանց էլ` ամեն մեկին իր կառավարման օրոք, սակայն որքանով ենք նրանք հարգված ու բարոյական, դա այլ հարց է...
إظهار الكل...
👍 10 2👎 1
Ես խնդիր եմ համարում, որ որևէ անճանաչելի մարդ բացառապես որևէ այլ մարդու միջոցով կարող է ձեռք բերել ինչ-որ X ստատուս, պաշտոն կամ հայտնիություն ու հետո սկսի հայհոյել այդ մարդուն, գնա ինչ-որ եթերներ ու հակաքարոզչություն իրականացնի այն անձի նկատմամբ, որի շնորհիվ, ժողովրդական խոսքով ասած, մարդ է դարձել։ Ու այստեղ խնդիրը ամենևին Վարդան Ղուկասյանը չէ, խնդիրը երևույթն է, իսկ երևույթը ուրացման մասին է, մարդկային կարմիր գիծ չունենալու մասին է։ Ես վստահ կարող եմ ասել, որ ուրացող տեսակին, կարմիր գիծ չունեցող տեսակին ընդամենը օգտագործում են ու հետո շպրտում, երբ այլևս կարիքը չեն ունենում։ Իհարկե, երբ դեռ պետք է օգտագործել, մի քիչ գլուխը շոյում են։ Ընդ որում, Վարդան Ղուկասյանի համար ավագանիում տեղի ունեցածը շատ լուրջ բիծ է, որը, այո, մնացել է իր վրա, որովհետև առաջիկա ընտրություններում նա ընտրողին համոզելու խնդիր է լինելու, որ նրա ցուցակից կրկին փախուստներ չեն լինի։ Առավել խնդիր է լինելու, որ ընտրողը այդ ցուցակում կրկին տեսնի անհայտ մարդկանց։ Առաջիկայում ավելի մանրամասնորեն կանդրադառնամ թեմային ու ամեն քաղաքական ուժի մասով կներկայացնեմ իմ տեսակետը նրանց ուժեղ և թույլ կողմերի վերաբերյալ։ @armgeopolitic
إظهار الكل...
👏 8👍 5👎 1 1
30 տարի Նիկոլից ոչ պակաս հայ հասարակությանը մոլորեցնողները հիմա էլ ընկած ընտանիք են պահում հարիֆությանը համոզելով թե բա միջազգային հանրության միջոցով հնարավոր ա հասնել Արցախ վերադարձի։ Ինչքան որ Բաքուն կարողացավ 26 տարվա մեջ միջազգային հանրության միջոցով գեթ մեկ ադրբեջանցու վերադարձնել յոթ շրջաններ, այնքան էլ դա ձեր մոտ կստացվի։ Ուղակի չեմ հասկանում թե դեռ ինչքան են ձեր պես անբարոյականները հայ ազգի խնդիրների վրա ընտանիք պահելու... Արգիշտի Կիվիրյան
إظهار الكل...
👍 25👎 2 1🤬 1
🇺🇸🇺🇦 Հաղորդվում է, որ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսն ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաջորդ շաբաթ կհանդիպեն։
إظهار الكل...
👍 15🤬 13👎 2
Repost from Hakob Badalyan
💥 Երբ քննարկում ենք սեպտեմբերի 19-20-ի իրողությունները, ուշադրությունից հաճախ դուրս ենք թողնում ըստ իս այդ համատեքստում ամենակարեւոր հանգամանքներից մեկը: 19-20-ից տասն օր առաջ՝ սեպտեմբերի 9-ին, Նիկոլ Փաշինյանը մեկ օրում, այն էլ շաբաթ օր, հեռախոսազրույցներ է ունենում Իրանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի, ԱՄՆ պետքարտուղարի, Գերմանիայի կանցլերի, Վրաստանի վարչապետի հետ, իսկ երկու օր անց՝ սեպտեմբերի 11-ին, հեռախոսազրույց է ունենում Թուրքիայի նախագահի հետ: Կարծում եմ ավելորդ է խոսել այն մասին, որ մեկ օրում այդ թվով բարձր մակարդակի հեռախոսազրույցներ կարող են տեղի ունենալ միայն խիստ էական թեմայի կամ օրակարգի վերաբերյալ: Ի՞նչ է քննարկվել այդ հեռախոսազրույցներում: Ինքս կասկած չունեմ, որ քննարկումների բովանդակությունն առնչվել է Արցախին եւ այնտեղ հասունացող էսկալացիային: Ինչ շեշտադրումներով, համաձայնությունների կամ անհամաձայնությունների ինչ աստիճանով: Սա է հարցը:🇦🇲🇺🇸🇮🇷🇫🇷🇩🇪🇬🇪🇹🇷
إظهار الكل...
👍 19 3🤔 1
اختر خطة مختلفة

تسمح خطتك الحالية بتحليلات لما لا يزيد عن 5 قنوات. للحصول على المزيد، يُرجى اختيار خطة مختلفة.