cookie

نحن نستخدم ملفات تعريف الارتباط لتحسين تجربة التصفح الخاصة بك. بالنقر على "قبول الكل"، أنت توافق على استخدام ملفات تعريف الارتباط.

avatar

Artsakhlur.am

إظهار المزيد
مشاركات الإعلانات
2 343
المشتركون
-124 ساعات
-97 أيام
-2430 أيام

جاري تحميل البيانات...

معدل نمو المشترك

جاري تحميل البيانات...

Արցախի դեմ Ադրբեջանի հարձակումից մեկ տարի անց ես ու Գեղամ Ստեփանյանը դիմել ենք ՄՔԴ դատախազին՝ մարդկության դեմ հանցագործությունների համար Փարիզ - Հաագա, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) դեմ ադրբեջանական հարձակումից և ավելի քան 100,000 հայերի տեղահանումից մեկ տարի անց Գեղամ Ստեփանյանի ու Արտակ Բեգլարյանի կողմից հայց է ներկայացվել Միջազգային քրեական դատարանի դատախազին՝ մարդկության դեմ հանցագործությունների համար: Թուֆենկյան հիմնադրամի և «Արցախի աջակցության միության» համագործակցությամբ՝ միջազգային առաջատար փաստաբաններ Ֆրանսուա Զիմերեյը և Կատալինա դե լա Սոտան ներկայացնում են Արտակ Բեգլարյանին և Գեղամ Ստեփանյանին: Նրանք զբաղեցրել են Լեռնային Ղարաբաղի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը և եղել են իրենց հայրենիքից տեղահանված ավելի քան 100,000 մարդկանց մեջ: Հայցի մեջ ընդգծվում է, որ նրանք ստիպված էին տառապել սննդի և առողջապահական օգնության բացակայությունից, որը հարուցվել էր 2022թ. դեկտեմբերին սկսած Լեռնային Ղարաբաղի 9-ամսյա շրջափակման հետևանքով: Դրան հաջորդեց Ադրբեջանի զինված ուժերի հանկարծակի ագրեսիան 2023 թվականի սեպտեմբերի 19-ին և բնակչության բռնի տեղահանությունը: Մի խումբ այլ ղեկավարներ և բնակիչներ, որոնք չկարողացան դուրս գալ Լեռնային Ղարաբաղից, ձերբակալվեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից և պահվում են անազատության մեջ: Նրանք ենթարկվում են խոշտանգումների և վատ վերաբերմունքի, ինչպես նաև զրկված են ընտանիքների ու փաստաբանների հետ պատշաճ հաղորդակցության հնարավորությունից: Ֆրանսուա Զիմերեյի և Կատալինա դե լա Սոտայի կարծիքով՝ «Ոչինչ չի կարող արդարացնել խաղաղ բնակչության՝ իրենց հայրենիքից ու տներից բռնի զրկման փաստը: Աշխարհը պետք է մերժի այս վայրագությունը, որը մեր ներկայացրած հայցի նպատակն է»: Հայցը ներկայացվել է որպես «հաղորդում»՝ համաձայն Հռոմի ստատուտի 15-րդ հոդվածի, որը հնարավորություն է տալիս դատախազին հետաքննություն սկսել ներկայացված տեղեկությունների հիման վրա: Փաստաբանների խոսքով՝ «Լեռնային Ղարաբաղի հայերի տեղահանությունն ունի մարդկության դեմ հանցագործության բոլոր հատկանիշները: Այն եղել է անձանց բռնի տեղահանում նրանց օրինական բնակության վայրից՝ որպես լայնամասշտաբ ոտնձգություն քաղաքացիական բնակչության դեմ՝ ամբողջովին գիտակցելով դրա հետևանքները: Բոլոր պայմաններն առկա են, որ այդ հանցագործությունների պատասխանատուները արդարադատության ենթարկվեն միջազգային քրեական իրավունքի շրջանակներում»:
إظهار الكل...
Photo unavailableShow in Telegram
Մեկ տարի առաջ այս օրը՝ 2023թ․ սեպտեմբերի 19-ին, երկարատև շրջափակումից և հոգեբանական ճնշումներից հետո Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում իրականացրեց Արցախի Հանրապետության դեմ,որն ավարտվեց Արցախի հայաթափմամբ։ Ադրբեջանի ցեղասպանական գերծողություններից քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու ժամանակ ընկան 200-ից ավելի հայորդիներ։ Ռազմական գործողությունների ընթացքում և գաղթի ճանապարհին մենք ունեցանք 120-ից ավել քաղաքացիական զոհեր։ Այս պահի դրությամբ գոյություն ունեցող տվյալններով կա 15 անհայտ կորած,23 հոգի գտնվում են Բաքվի բանտերում,որից 8-ը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն է։ Լեմկինի ցեղասպանությն ինստիտուտը և Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը Արցախի դեմ Ադրբեջանի գործողությունները որակել է որպես «ցեղասպանական»
إظهار الكل...
😭 9👍 1
Photo unavailableShow in Telegram
⚡️Արցախի Հանրապետության օկուպացիայի հետևանքով արձանագրված նյութական կորուստների վիճակագրությունը 🔴12 քաղաք 🔴241 գյուղ 🔴13550 տուն (որոնց 30 տոկոսը ավելի քան 100-ամյա հնության) 🔴11450 բնակարան 🔴60 ֆաբրիկա 🔴15 գործարան 🔴200 մշակույթի տուն 🔴9 մշակույթի կենտրոն 🔴25 թանգարան 🔴232 դպրոց 🔴7 քոլեջ 🔴4 համալսարան 🔴11 արվեստի դպրոց 🔴400 միջնադարյան գերեզմանոց 🔴385 եկեղեցի 🔴60 վանական համալիր 🔴2385 խաչքար 🔴4 ջրամբար 🔴5 ջրանցք 🔴37 հիդրոէլեկտրակայան 🔴48 հանք 🔴11 հիվանդանոց 🔴230 բուժկետ... Ցանկն ամբողջական չէ (հիմնված է Ջենեսիս Արմենիա ուղեղային կենտրոն հիմնադրամի հետազոտության վրա)
إظهار الكل...
Լիբանանի տարբեր շրջաններում փեյջերի պայթյունների հետեւանքով ավելի քան 2800 մարդ վիրավորվել է, 8-ը՝ զոհվել։ Բացի այդ, ավելի քան 200 մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։Տուժածները Հըզբոլլահ կազմակերպության անդամներ են։ Վիրավորվածների մեջ է նաև Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին։ Կազմակերպությունը կատարված մեջ մեղադրել է Իսյայելին և խոստացել պատասխան հարված հասցնել։ Դեպքից անմիջապես հետո Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղարը Սերգեյ Շոյգուն չհայտարարված այցով ժամանել է Իրան և հանդիպել Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախագահ Ալի Աքբար Ահմադիանի հետ։
إظهار الكل...
Իսրայելի պահեստազորայիններին Հյուսիսային հրամանատարության կողմից տրվել է «8-րդ հրամանը», հայտնում է Yedioth Ahronoth-ը։ «Օրդեր 8»-ը շտապ կարգադրություն է՝ անհապաղ ներկայանալու ձեր բազա՝ տեղակայման համար: Մինչդեռ, տեղեկություններ կան, որ Լիբանանի զինված ուժերի կենտրոնացումը Բեյրութում սկսվել է, որոշ քաղաքական գործիչներ ասում են, որ լիբանանյան բանակը չի թողնի երկրի հարավի բնակիչներին և Հեզբոլլահին Իսրայելի պաշտպանության բանակի հետ մեն մենակ։
إظهار الكل...
00:14
Video unavailableShow in Telegram
Իսրայելը պայթեցրել է Լիբանանում «Հըզբոլլահի» անդամների կապի սարքավորումները: ▫️ Նախնական տվյալներով շուրջ 1.200 վիրավոր կա: ▫️Ըստ «Al Jazeera»-ի` վիրավորում է ստացել նաև Իրանի դեսպանը։
إظهار الكل...
2.60 MB
Photo unavailableShow in Telegram
Ուզում ես Դոնեցկ գնա,ուզում ես Մոսկվան հայտարարիր աշխարհի կենտրոն, Լավրովին էլ` գերագույն քուրմ,միևնույն է բան չի փոխվի։ Ինչ էլ անես Լեռնային Ղարաբաղում ռուսների ասածը նույն վարկյանին կատարողներից ավելի ռուսամետ չես կարող երևալ։ Ադրբեջանի հիմնական դաշնակիցը քեզ դիտարկում է որպես առևտրի միջոց,ուրիշ բան եթե դու էլ Նիկոլի պես այդպիսի խաղի մեջ քո տեղը զբաղեցնելուն համաձայն ես։ #դերերիխաղը
إظهار الكل...
Photo unavailableShow in Telegram
Հունգարիայի կողմից արցախցի երեխաների համար ճամբարներ կազմակերպելը երեսպաշտություն է, որին պետք չէ տրվել․ Արցախի ՄԻՊ Հունգարիայի կառավարության հետ համագործակցության շրջանակներում Արցախից տեղահանված շուրջ 120 երեխա մեկնել է Հունգարիա մասնակցելու ամառային ճամբարի, և ըստ տարածված տեղեկությունների՝ ևս 1000 երեխաներ պետք է գնան։ Հունգարիան այն երկիրն է, որն ավանդաբար ունեցել է պրոթուրքական և պրոադրբեջանական դիրքորոշում, մասնավորապես Արցախի հարցում։ Այս մասին գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
إظهار الكل...
👍 3
Իրավիճակի հանդեպ ոչ ադեկվատությունը, այլընտրանքի եւ անձնական պատասխանատվության պատրաստակամության դեմ, որ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն էր փորձում ստանձնել, մոլեռանդ անհանդուրժողականությունը, այն ամենը, ինչ անցյալ տարվա այս օրերին խմորվել է Ստեփանակերտում, երկու ենթադրության է մղում. այդ մարդիկ կամ անմեղսունակ աղանդավոր են, կամ՝ արտաքին հրամանի ենթակա շարքային զինվորներ: Երրորդ բացատրություն էլ կա՝ պաթոլոգիկ սուիցիդիալ հակվածություն, բայց քանի որ բոլորը ողջ-առողջ են,- աստված երկար կյանք տա իրենց,- այս մեկը բացառվում է: Վահրամ Աթանեսյան
إظهار الكل...
👍 1👎 1
Photo unavailableShow in Telegram
«ՀՀ-ի համար մեկ հակահայ գոյացություն» անունը կրող մրցույթում հաղթողի տեղը վիճարկում են Ալեն Սիմոնյանն ու Նիկոլ Փաշինյանը։ Կոնկուրսանտների այս անձնազոհ մղումը դեպի հաղթողի կոչում զարմացրել է անգամ ժյուրի պատվավոր անդամի կարգավիճակում գտնվող Իլհամ Ալիևին։
إظهار الكل...
اختر خطة مختلفة

تسمح خطتك الحالية بتحليلات لما لا يزيد عن 5 قنوات. للحصول على المزيد، يُرجى اختيار خطة مختلفة.