Infocom
Նվիրաբերել (Donate)` https://infocom.am/hy/Donate/Infocom Քո տեղեկատվական զարկերակը | Կայք՝ infocom.am Էլ․ հասցե՝ [email protected] youtube.com/c/infocomam facebook.com/infocomm twitter.com/infocom_am instagram.com/infocom.am
إظهار المزيد22 415
المشتركون
-424 ساعات
-437 أيام
-15330 أيام
- المشتركون
- التغطية البريدية
- ER - نسبة المشاركة
جاري تحميل البيانات...
معدل نمو المشترك
جاري تحميل البيانات...
🏆 Հայաստանի շախմատի կանանց թիմը հաղթանակ տոնեց Օլիմպիադայի 8-րդ մրցափուլում:
Հայաստան-Մոնղոլիա` 3,5:05:
👍 15❤ 5
ՔՊ նախընտրական քարոզարշավի անհայտ ծագման նվիրատվությունները ԿԿՀ-ն չի արձանագրել հաշվետվության վերլուծության ժամանակ
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ավարտել է պետական ֆինանսավորում ստացող կուսակցությունների՝ այդ թվում ՔՊ-ի, հաշվետվությունների ստուգումը։
Ստուգման արդյունքում, սակայն, իշխող կուսակցության հաշվետվության մեջ Հանձնաժողովն արձանագրել է որոշ խախտումներ՝ աչք փակելով նախընտրական քարոզարշավի ապօրինի ֆինանսավորման վերաբերյալ մամուլում հրապարակված փաստերի վրա։
ՔՊ նախընտրական քարոզարշավի անհայտ ծագման նվիրատվությունները ԿԿՀ-ն չի արձանագրել հաշվետվության վերլուծության ժամանակ
👍 8😁 4😢 3❤ 1
❗️ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքին: Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգային, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր:
📌 Տարածաշրջանային հարցերի համատեքստում Արարատ Միրզոյանը և Ջոշուա Հաքը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր: Նախարար Միրզոյանը վերահաստատել է տարածաշրջանային հաղորդակցությունների՝ հանրահայտ սկզբունքների հիման վրա ապաշրջափակման հարցում ՀՀ շահագրգռվածությունը: [ՀՀ ԱԳՆ]
❤ 6😁 4👍 2👎 1
Photo unavailableShow in Telegram
🇦🇲🇩🇪 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթին:
🤝Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններին, մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին վերաբերող հարցեր:Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին, երկու երկրների միջև սահմանազատման գործընթացին, ինչպես նաև ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին` ուղղված տարածաշրջանային տրանսպորտային հաղորդուղիների ապաշրջափակմանը: [ՀՀ կառավարություն]
👍 12👎 4❤ 3
🇦🇲🇮🇷 Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհավորել է Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին երկրի Անկախության տարեդարձի կապակցությամբ։
🤝 Վահագն Խաչատուրյանին ուղղված ուղերձում Իրանի նախագահը հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին երկու բարեկամ և հարևան երկրների հարաբերություններն ավելի կխորանան տարբեր հարթություններում, ինչը օգուտ կբերի երկու ժողովուրդներին։
📌 ՀՀ վարչապետին ուղղված ուղերձում Փեզեշքիանը նշել է, որ Իրանն առաջին երկրներից էր, որը ճանաչել է ՀՀ անկախությունը, և այդ օրվանից երկուսն էլ լավ հարևաններ են։ Նա նաև ուրախություն է հայտնել Իրանի և Հայաստանի միջև ամուր ու կայուն կապերի առնչությամբ, որոնք, նրա խոսքով, աստիճանաբար զարգանում և առաջընթաց են ապրում։ |factor.am|
👍 15❤ 1
Photo unavailableShow in Telegram
🤝 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային։
🔸 Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ բյուջետային, դրամավարկային և արժութային քաղաքականություններին, ինչպես նաև հարկային քաղաքականությանն և վարչարարությանը: [ՀՀ կառավարություն]
👍 6👎 5❤ 1
🇬🇪 Մենք թույլ չենք տա, որ մեծ տերությունները մեզ օգտագործեն այնպես, ինչպես Ուկրաինային են օգտագործում. Թբիլիսիի քաղաքապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձե
🗣️ «Որքան էլ մեզ սպառնան պատժամիջոցներով, միևնույն է, խաղաղությունը Վրաստանում պահպանվելու է։ Մենք մշտապես առաջ ենք տանելու մեր երկրի ու ժողովրդի շահերը»:
👎 28👍 14😁 3❤ 1
📃 Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը կողմ է ԱԺ-ում կայուն մեծամասնության սկզբունքի վերացմանը, բայց ոչ 2026-ի Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ։
🗣️ «Արդյոք մենք ուզում ենք հրաժարվել կայուն քաղաքական մեծամասնության կարգավորում։ Այո, ուզում ենք։ Բայց արդյոք մենք ուզում ենք դա անել հիմա՝ առանց կոմպլեքս սահմանադրությունը դիագնոստիկա անելու։ Ոչ, չենք ուզում և ի սկզբանե չենք էլ ուզել։ Սա է իմ դիրքորոշումը»,- ընդգծել է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
📌 Կայուն մեծամասնության դրույթից հրաժարվելու առաջարկով է հանդես եկել խորհրդի անդամ, «Իրազեկ քաղաքացիական միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը։
✍️ Իոաննիսյանն առաջարկում է 89-րդ հոդվածում սահմանել, որ եթե որևէ ուժ չի հավաքել մեծամասնություն, ապա խորհրդարանը չի համարվում ձևավորված և չի ունենում առաջին նիստ, քանի դեռ քաղաքական ուժերը չեն կազմել կոալիցիա: Իսկ եթե սահմանված ժամկետում կառավարություն չի ձևավորվում ու կուսակցությունները համաձայնության չեն գալիս կոալիցիա կազմելու հարցում, հանրապետության նախագահը նշանակում է նոր ընտրություններ։
👎 6👍 3❤ 1
Photo unavailableShow in Telegram
🇦🇲🇷🇺 Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը:
🗣️ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել կրթական ծրագրերին, ինչպես նաև միջմշակութային համատեղ նախաձեռնություններին:
🔸 Միջպետական համաձայնագրերով նախատեսված ոլորտային երկկողմ ծրագրերի իրականացման համատեքստում կարևորվել է դրանց շարունակականության հարցը:
🔸 Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև առաջիկայում նախատեսվող միջոցառումներին:
[ՀՀ ԿԳՄՍՆ]
👎 38👍 1
اختر خطة مختلفة
تسمح خطتك الحالية بتحليلات لما لا يزيد عن 5 قنوات. للحصول على المزيد، يُرجى اختيار خطة مختلفة.