cookie

نحن نستخدم ملفات تعريف الارتباط لتحسين تجربة التصفح الخاصة بك. بالنقر على "قبول الكل"، أنت توافق على استخدام ملفات تعريف الارتباط.

avatar

Սամվել Ասլիկյան - Samvel Aslikyan 🇦🇲

Հայ ազգի միակ փրկությունն` ազգային պետությունն է:

إظهار المزيد
مشاركات الإعلانات
325
المشتركون
+124 ساعات
-17 أيام
-330 أيام

جاري تحميل البيانات...

معدل نمو المشترك

جاري تحميل البيانات...

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան, բավական չէ՞ ռուսների մեղքը հավասարապես բարդեք միջազգային հանրության վրա։ Ռուսներն են ադրբեջանցիներին ծախել 5 միլիարդի զենք. Ռուսներն էին, որ գրեցին «Լավրովի ծրագիրը» Արցախի հանձնման մասին. Ռուսներն էին, որ կանաչ լույս վառեցին ադրբեջանցիներին Հայաստանի վրա (ներառյալ Արցախը) հարձակվելու համար. Ռուսներն էին, որ միտումնավոր բաց էին պահում Արցախի երկինքը. Հենց ռուսներն են ադրբեջանցիներին հանձնել Արցախում տեղակայված ռազմական օբյեկտների տեղակայման կետերը. 44-օրյա պատերազմի ժամանակ հայ գեներալների ճնշող մեծամասնությունը գտնվում էր ռուսների վերահսկողության տակ։ Ռուսներն են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հեղինակը. 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ռուսների ցուցումով նիկոլը առանց մեկ կրակոց արձակելու հանձնեց Արցախի մեծ մասը: 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո հենց ռուսներն են իրենց վրա վերցրել Արցախի հայությանը պաշտպանելու պարտավորությունը. Բայց հենց ռուսները հանձնեցին արցախահայությանը և չպաշտպանեցին նրանց, Ռուսներն էին, որ ՆԱՏՈ-յի անդամ թուրքիային բերեցին Ակնա. Ռուսներն են եղել և են Հայաստանի ռազմավարական դաշնակիցը. Ռուսական ՀԱՊԿ-ն էր, որ պետք էր պաշտպաներ «խորհրդային Հայաստանի» կեղծ սահմանները, բայց չարեցին դա. Ռուսներն էին, որ հայտարարեցին, որ Թուրքիայի հետ միասին համալիր գործողություն են իրականացրել Արցախում։ Ոչ ամերիկացիները, ոչ ֆրանսիացիները, ոչ բրիտանացիները, ոչ հույները և ոչ շվեդները, այլ կոնկրետ ռուսները և անձամբ Պուտինը: Դադարեցրեք կիսաճշմարտություներ տարածելը: Մենք շատ երկար լռեցինք՝ հուսալով, որ Հայաստանում ստեղծված աղետալի վիճակը ձեզ կստիպի ի վերջո բացահայտ խոսել, բայց դուք գնալով ավելի շատ սխալ կողմ գնացիք: Ռուսաստանը նիկոլի ձեռքերով հանձնեց Արցախը: Դրան նպաստել էին Երևանի բոլոր 3 նախկին և Արցախի բոլոր անջատողական ռեժիմները, որոնց դուք պաշտպանում եք։ Ռուսաստանը և իրա կողմից ներդրված Հայաստանում 4 ռեժիմներն են կտրել Հայաստանին աշխարհից և այնպես արել, որպեսզի աշխարհը և այսպես կոչված «միջազգային հանրությունը» լռի: Բավակա՛ն է սրբազան: * t.me/SamvelAslikyan
إظهار الكل...

👍 3 2
Մեկ տարի է, ինչ չկա Արցախս: Քանի դեռ չհասկանանք, թե ինչու կորցրինք Արցախը, մենք չենք կարող վերադարձնել Արցախը: Քանի դեռ ամեն ուր, ամեն օր չենք ճչում և խոսում Արցախի կորստի իրական պատճառների մասին, մենք չենք կարող վերադարձնել Արցախը: Քանի դեռ մենք մեր մեջի ստրուկին, ռուսին, պուտինին, ստալինին, ապաքաղաքականին, պիրիմիտիվին չենք սպանել, մենք չենք կարող վերադարձնել Արցախը: Ռուսաստանը նիկոլի ձեռքերով հանձնեց Արցախը: Դրան նպաստել էին Երևանի բոլոր 3 նախկին և Արցախի բոլոր անջատողական ռեժիմները։ Արցախի ժամանակավոր կորստին սկիզբ դրվեց 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, երբ Արցախը Մոսկվայի հրանանգով անջատվեց Հայաստանի Հանրապետությունից: Այնուհետև Հայաստանի բոլոր գաղութային իշխանավորները շարունակեցին այս կործանարար ուղին, հիմնվելով Մոսկովյան պակտով ամրագրված այսպես կոչված 3-րդ հանրապետության հավատամքներին: Արցախը ռուսներն են նիկոլի ձեռով հանձել: Ռուսաստան թշնամի, Նիկոլ ցեղասպան: Ամոթի և անեծքի տարի, Տուն և հայրենիք կորստի տարի, Անհույսության և հույսի տարի, Ցավի և տղերքի կորստի տարի: Ռուսական կայսրության կործանումը լինելու՛ է: Համակարգային հեղափոխություն լինելու՛ է: Արցախ վերադարձը լինելու՛ է: Միացյալ Հայաստանը լինելու՛ է: Շուշվա Ղազանչեցոցում աղոթքս հնչելու՛ է: * t.me/SamvelAslikyan
إظهار الكل...

4👍 3
❗️Нашей соотечественнице из Арцаха необходима операция ___ «Я всегда боялась двух вещей-жить в съемной квартире и болезни. Болезни, из-за которой я не могу работать и содержать своих детей. Сейчас мы живем с шестью детьми в съемной квартире, и у меня серьезные проблемы-грыжа позвоночника с повреждением спинного мозга, которое может привести к параличу. Нужно делать операцию, она бесплатна, но необходимы два импланта, каждый из которых стоит 400000 и более. Мне нужна ваша помощь. Номер счета: 11817073840500, ID Bank»: 👉 Лиана Восканян t.me/miacum
إظهار الكل...
Армения должна быть готова к нескольким холодным зимам, мы должны быть готовы оказать долгосрочную помощь. Посол США в ОБСЕ Дэниел Байер Это может означать 3 вещи: 1. Россия прекратит поставки электроэнергии и газа. 2. Будет агрессия со стороны Азербайджана. 3. Но, скорее всего, первое и второе сработают вместе: Россия прекратит подачу электричества и газа, и будет агрессия со стороны Азербайджана. Очередная российско-турецкая агрессия. Даже если не оглядываться на мессиджи американцев, мы должны понимать, что нас ждут очень трудные времена. Будет сложно. На карту поставлено существование государства. И пока у руля Армении находится российско-турецкая хунта, будущее страны под большим вопросом. И да, наши соотечественники из Арцаха переехали в другие регионы Армении. Нам, в том числе и нашим соотечественникам из Арцаха, больше некуда будет ехать. Нужно собраться, ситуация очень серьезная. Все может перевернуться с ног на голову, если армянский народ выйдет на улицу, руководствуясь правильными принципами. Приближаемся к финишу. Самвел Асликян. Член Национал-демократического полюса 🔗 https://step1.am/ru/2024/09/17/19218/ t.me/SamvelAslikyan
إظهار الكل...
Ситуация в Армении серьезная: о чем говорят американцы

Армения должна быть готова к нескольким холодным зимам, мы должны быть готовы оказать долгосрочную помощь. Посол США в ОБСЕ Дэниел Байер Это может означать 3 вещи: 1. Россия прекратит поставки электроэнергии и газа. 2. Будет агрессия со стороны Азербайджана. 3. Но, скорее всего, первое и второе сработают вместе: Россия прекратит подачу электричества и газа, и …

👍 7
Photo unavailableShow in Telegram
Հայաստանը պետք է պատրաստ լինի մի քանի ցուրտ ձմեռների. Մենք պետք է պատրաստ լինենք երկարաժամկետ օգնություն ցուցաբերելուն. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Դանիել Բաեր Սա կարող է նշանակել 3 բան. 1. Ռուսաստանը կդադարեցնի էլեկտրաէներգիան ու գազը. 2. Ադրբեջանի կողմից ագրեսիա կլինի. 3. Բայց, ամենայն հավանականությամբ, առաջինն ու երկրորդը միասին կաշխատեն՝ Ռուսաստանը կդադարեցնի էլեկտրաէներգիան ու գազը, իսկ Ադրբեջանի կողմից ագրեսիա կլինի։ Ռուս-թուրքական հերթական ագրեսիա: Եթե ​​անգամ չնայենք ամերիկացիների ուղերձին, պետք է հասկանանք, որ մեզ շատ դժվար ժամանակներ են սպասվում։ Շատ դժվար։ Պետության գոյությունը վտանգված է: Եվ մինչ Հայաստանի ղեկին ռուս-թուրքական խունտան է, երկրի ապագան մեծ հարցականի տակ է։ Եւ այո, Արցախի մեր հայրենակիցներ եկան ՀՀ մյուս մարզեր: Մենք, այդ թվում Արցախի մեր հայրենակիցները այլ գնալու տեղ չենք ունենալու: Սթափվել է պետք, վիճակը շատ լուրջ է: Ամեն ինչ կարող է գլխիվայր շուռ գալ, եթե հայ ժողովուրդը դուրս գա փողոց՝ առաջնորդվելով ճիշտ սկզբունքներով։ Մոտենում ենք եզրագծին: * t.me/SamvelAslikyan
إظهار الكل...
👍 7👎 1
Photo unavailableShow in Telegram
❗️Луис Морено Окампо, бывший прокурор Международного уголовного суда (Гаага), сказал в Ереване то, о чём мы говорили уже давно: да, модель независимости Арцаха была недостижимой целью, из-за которой мы временно потеряли Арцах. Луис Морено Окампо:
...вы выбрали совсем другой путь — модель независимой страны, которая очень проблематична. Позвольте мне объяснить почему: во многих странах мира, включая США, Аргентину, Великобританию, всегда существуют сепаратистские регионы, и государства этого не приемлют, поэтому никто не хотел признавать независимость Нагорного Карабаха. Именно поэтому вы и получили нулевое признание. Теперь Азербайджан тоже должен понять, что если он не будет соблюдать международное право, проблема не будет решена, и точно так же у него возникнут трудности через 20-30 лет, когда изменится доминирование силы. Именно поэтому, даже если правовая система не работает в полной мере и не является 100% решением, она всё равно остаётся частью решения.
t.me/SamvelAslikyan
إظهار الكل...
Մի թեմա կա, որին ուզում եմ մանրամասն անդրադառնալ ու փակել այն։ Խոսքը վերաբերում է իմ/Բևեռի և Բագրատ Սրբազանի համագործությանը: Սա անում եմ, որովհետև միշտ անկեղծ եմ եղել ինքս ինձ հետ և երբեք հետ չեմ կանգնել սկզբունքներիցս: Դա կանեմ հաճախ տրվող հարցերի և կեղծ պիտակավորումներիների պատասխանների տեսքով: 1. Ինչու՞ դուք միացաք ռուսական շարժմանը: - Կպատասխանեմ ՝ ելնելով իրավիճակի վերաբերյալ ԻՄ պատկերացումներից։ Չորս ամսվա ընթացքում բազմիցս գրել եմ այս մասին։ Այս շարժումն իր էությամբ տարբերվում էր նախորդ շարժումներից, որոնք ղեկավարում էին ռուսամետ հայտնի դեմքերը։ Այն առանձնանում էր իր առաջնորդով և այն մթնոլորտով, որը տիրում է Հայաստանում Արցախի հանձնումից և ռուսների՝ Արցախից հեռանալուց հետո։ Պատճառներից մեկն էլ գալիք աղետների տեսիլքն էր։ Այս աղետալի վիճակը հաղթահարելու համար առաջին հերթին համախմբված ժողովուրդ էր պետք։ Սա ազգային-ազատագրական պայքարի ամենակարեւոր լծակն է։ Առանց դրա երկիրը չի կարող դառնալ պետություն, իսկ զանգվածները չեն կարող ազգ դառնալ։ Ի սկզբանե, պարզ էր, որ ռուսները փորձելու են տիրանալ շարժման ղեկին ու վերահսկել այն։ Մեր ներկայությունն ու հարաբերությունները Սրբազանի հետ ուղղված էին հենց աշխարհաքաղաքական կշեռքը հավասարակշռելու փորձին։ Ի սկզբանե, մենք հրապարակում տեսանք մարդկանց, ում ձեռքերը արյունոտ են և բոլորիս համար էլ պարզ էր, թե ինչու են նրանք այնտեղ։ Բայց կար հնարավորություն ազդելու շարժման վրա, կար հնարավորություն շփվելու ժողովուրդի հետ։ Այն ժողովրդի` ում աչքում մեզ հրեշացրել է համակարգը: Բևեռն այլ աշխարից չէ, մենք էս ժողովրդի միջից ենք, և մենք չենք կարող մեկուսանալ: Չաջակցելով մի շարժման, որի օրակարգի առնվազն 3 կետերը համապատասխանում են Բևեռի նպատակներին և որի հիմնական թիրախը թուրքամետ նիկոլն էր` մենք կդասվեինք արամ զավենիչի հետ նույն շարքում: Չաջակցելով տվյալ շարժմանը, մենք ավելի ու ավելի կհայտնվեինք շողքի ներքո և աղմկալի 4 ամիսների ընթացքում ամբողջովին կկորչեինք հանրային դաշտից: Ընդհանրապես, մենք ապրում ենք շարժվող իրականության մեջ, ստանդարդիզացիայի ներքո չեն մեր պատկերացնումները: Աջակցելով մի այլ շարժմանը, մենք քարացած և անվերադարձ քայլ չենք անում: Քաղաքական - ազատագրական պայքար է, որում փորձ է արվում քաղել մաքսիմալը` չդավաճանելով կարևորագույն սկզբունքներին: Աջակցելու, և որոշ ժամանակ անց չաջակցելու շարժմանը, ոչ մի զարմանալի երևույթ չկա: 2. Սրբազանը ներդրված ռուսական գործակալ է. - Տեսականորեն ամեն ինչ կարելի է պատկերացնել։ Նույնիսկ այն, որ ես կարող եմ լինել ռուսական գործակալ։ Ի վերջո, ես ապրել և սովորել եմ Մոսկվայում։ Բայց ամեն ինչ այդքան էլ պարզնունակ չէ, չէ՞: Ասելով՝ եթե Գարեգին Բ-ն ռուսական հատուկ ծառայությունների հետ կապ ունի (այդպես են ասում), ապա Գարեգինից ցածր դիրք ունեցող եկեղեցու բոլոր սպասավորները նույնպես գործակալներ են, նույնն է, ինչ ասել՝ եթե Դաշնակցություն կուսակցության կապ ունեն կամ կապ ունեին ռուսական հատուկ ծառայություններին, ապա բոլոր պատգամավորները և այս կուսակցության բոլոր անդամները նույնպես ռուս լրտեսներ են։ Ես չեմ հավատա, որ Ասպրամ Կրպեյանը ռուսական գործակալ է: Մարդիկ կարող են լինել մոլորյալ, անգիտակից և աշխարհին նեղ նայող, բայց բոլորին գործակալի պիտակ կպցնելը մի քիչ պրիմիտիվ է: Ես չեմ կարծում, որ ռուսական գործակալը կամ ռուսական ծրագրի ներքո գործող ֆիգուրը կհանդիպեր Բևեռի անդամների հետ: Այդպիսին չէ ռուսական կայսերական քաղաքականությունը: Պուտինը Նավալնու անունը չեր տալիս, սերժիկը խուսափում էր Սասնա Ծռերի անունը տալուց և որևէ կերպ նրանց հետ առնչվելուց: Խորամանկությունը բնորոշ չէ ռուսական իմպելալիզմի քաղաքականությանը: Ռուսաստանում ամեն ինչ կացնային է: Ուղղակիորեն ռուսական գործակալը չէր հանդիպի և չէր շփվի հայ «ազգայնականների» հետ։ Ի վերջո, չի կարելի ամեն ինչ սև ու սպիտակի մեջ տեսնել: Ի վերջո, Բագրատ Արքեպիսկոպոսի նման մտածող մարդիկ մեր հանրության մեջ մեծամասնություն են, մարդիկ, ովքեր համարում են "անկախ Արցախը" ճիշտ մոտեցում և այլն: Արդյո՞ք դա նշանակում է, թե նրանք բոլորը ռուսական ագենտներ են: Չեմ կարծում: Բոլորին նախապես պիտակավորելով՝ կգանք այն եզրակացության, որ Հայաստանի ողջ քաղաքական ու հասարակական դաշտը Կրեմլի անմիջական գործակալներ են։ Պարզաբանում: «Կրեմլի անմիջական գործակալներ» ասելով ես նկատի ունեմ Կրեմլի անմիջական գործակալներին, և ոչ թե ստրկական համոզմունք ունեցողներին։ .... ԿԱՐԴԱԼ ԱՄԲՈ՟ՂՋԸ... * t.me/SamvelAslikyan
إظهار الكل...
Իմ/Բևեռի և Բագրատ Սրբազանի համագործության մասին

Մի թեմա կա, որին ուզում եմ մանրամասն անդրադառնալ ու փակել այն։ Խոսքը վերաբերում է իմ/Բևեռի և Բագրատ Սրբազանի համագործությանը: Սա անում եմ, որովհետև միշտ անկեղծ եմ եղել ինքս ինձ հետ և երբեք հետ չեմ կանգնել սկզբունքներիցս: Դա կանեմ հաճախ տրվող հարցերի և կեղծ պիտակավորումներիների պատասխանների տեսքով: 1. Ինչու՞ դուք միացաք ռուսական շարժմանը: - Կպատասխանեմ ՝ ելնելով իրավիճակի վերաբերյալ ԻՄ պատկերացումներից։ Չորս ամսվա ընթացքում բազմիցս գրել եմ այս մասին։ Այս շարժումն իր էությամբ տարբերվում էր նախորդ շարժումներից…

👍 6
Photo unavailableShow in Telegram
Գրեթե բոլոր հարցերում համամիտ եմ Վահագնի հետ: Չհաշված որոշ պահերի: 🔗 https://youtu.be/hP9pBHCE1HA Հիշեցի 3 ամիս առաջ գրած մտքերս։ Վահագնն այսօր նման միտքն արտահայտեց. «Ու՞մ է պետք մեր ճշմարտությունը եթե Հայաստանն ենք կորցնելու...»: Ցեղասպանության և Հայաստանը կորցնելու շեմին ենք: Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը և նիկոլը նոր ագրեսիա են նախապատրաստում Հայաստանի դեմ: Սա գիտակցել է պետք: Սրան միայն կարելի է հակադարձել համախմբված ժողովուրդով: Այլ ձև չկա: Ուղղակի չկա: նիկոլի իրականությունը շատ բան է փոխել: Ամեն բան գլխից վայր շուռ է տվել: Բնականաբար, մենք չենք հրաժարվել և չենք հրաժարվելու մեր գաղափարներից ու սկզբունքներից, և մենք դա ցույց տվեցինք վերջին օրերը։ Դրա հակառակը պնդողը` միամիտ է կամ տխմար: Բայց մենք հաշվի ենք առնում ներկա դառը իրականությունը: Պատրաստվել է պետք գալիք աղետներին: Վիժվածքին հեռացնել է պետք: * t.me/SamvelAslikyan
إظهار الكل...
👍 4
Անմիջապես այն բանից հետո, երբ Ալիևն ու Էրդողանը դիմեցին BRICS-ին անդամակցելու համար, փաշիօղլուի կառավարությունը հայտարարեց, որ Հայաստանը մասնակցելու է հոկտեմբերին Կազանում կայանալիք տվյալ միավորման գագաթնաժողովին։ BRICS-ին միանալու դիմում ներկայացնելով՝ Ալիևն ու Էրդողանը դիրքավորվում են հակաարևմտյան ճամբարում։ Տրամաբանական կլիներ, եթե Հայաստանն ավելի կոնկրետ քայլերով բարելավեր հարաբերություններն Արևմուտքի հետ, քանի որ Հայաստանն առանց Արևմուտքի աջակցության գալիք պատերազմում չի դիմանա։ Սակայն Երեւանում հաստատված թուրքական վարչակարգը հակառակն է անում՝ ենթարկվելով ռուս-թուրքական տերերին ու Հայաստանը խորացնելով ռուս-թուրքական ճահճի մեջ։ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան, երբ ասում եք, որ նիկոլը Հայաստանը ներքաշել է աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ, ապա պետք է գիտակցենք, որ ներքաշելը հենց սա է: Մենք լուսնի վրա չենք ապրում, որպեսզի խուսափենք աշխարհաքաղաքական հակամարտություններից: Պարզապես պետք է ճիշտ դիրքավորվել: Սակայն թուրքական շահերը սպասարկող նիկոլը Հայաստանը խորացնում է ռուս-թուրքական ճահիճի մեջ՝ թողնելով առանց նոր դաշնակիցների ու երկիրը տանելով դեպի նոր պատերազմներ ու աղետներ, որտեղ մենք կրկին կմնանք առանց աշխարհաքաղաքական աջակցության։ Թուրքիան, Ադրբեջանը և Ռուսաստանը փոխկապակցված ռազմավարական շահեր ունեն, որոնք տեղավորվում են Չինաստանի աշխարհաքաղաքական շահերի մեջ։ Գոյատևելու համար Հայաստանը պետք է դառնա այն բևեռի մասը, որը մրցում է ռուս-թուրքական-չինական բևեռի հետ։ Դա արևմտյան բևեռն է։ Դրանք են՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Հունաստանը և այլն։ Չմոռանալով այն երկրները, որոնք ռազմավարական նշանակություն ունեն և՛ մեզ, և՛ Արևմուտքի համար, դրանք են` Վրաստանը, Հնդկաստանը և Ւրանը, որոնք մեզ նման իրենց են փնտրում այս փոթորկոտ աշխարհաքաղաքական ասպարեզում։ Եկել է ժամանակը ժողովրդի հետ ուղիղ ու հստակ խոսել՝ ասելով աշխարհաքաղաքական իրական իրավիճակն ու ճշմարտությունը։ Հետո ուշ կլինի: Հաշված ամիսներ անց կարող է Հայաստան չլինի: Հարկավոր է հեռացնել ՔՊ-ական թուրքական ռեժիմին եւ ճիշտ աշխարհաքաղաքական դիրք գրավել: Իսկ դա կարելի է անել միայն եթե ներկայացնենք ժողովուրդին իրական աշխարհաքաղաքական պատկերը և դրանից բխող մեր անելիքը: Եթե փողոցի շարժումը դա չանի, դա պետք է անենք մենք: Ցանկացած գնով: Հետո ու՛շ կլինի: * t.me/SamvelAslikyan
إظهار الكل...
Սամվել Ասլիկյան - Samvel Aslikyan 🇦🇲

Հայ ազգի միակ փրկությունն` ազգային պետությունն է:

👍 13👎 1
Photo unavailableShow in Telegram
Պետրոսյան Սուրենին երկրորդ անգամ Հ1-ով Պետրոսի մոտ եթեր տվեցին, որպեսզի քարքոծի Բագրատ Սրբազանին: Կարելի է ճիշտ բաներ ասել, բայց այդ ասածների տակ թակնված լինի հակառակ բաներ: Մենք էլ ենք կոչեր անում,. որպեսզի սրբազանը մաքրի իրան այսպես կոչված նախկիններից և համակարգի դեմ պայքարի, բայց մեզ Հ1-ով եթեր չեն տալիս: Պետրոսյան Սուրենին հրավիրել էին Հ1, որպեսզի նա ասի` «այո՛, նիկոլը վատն է, բայց նրան այլընտրանք չկա»: Բայց երիտասարդը մի բանում ճիշտ է. նախկիններ կոչվածների համար ՔՊ-ականները շատ հարմար իշխանություններ են: Ուղղակի նա դա ասում է շարժումը վերջնական քանդելու համար, մենք դա ասում ենք սեփական ոտքերին կրակած շարժմանը նոր թափ հաղորդելու եւ սրբազանին ճիշտ ընտրությունը հուշելու համար։ 🔗 https://youtu.be/ywyeZIlCGKY * t.me/SamvelAslikyan
إظهار الكل...
👍 5
اختر خطة مختلفة

تسمح خطتك الحالية بتحليلات لما لا يزيد عن 5 قنوات. للحصول على المزيد، يُرجى اختيار خطة مختلفة.