cookie

نحن نستخدم ملفات تعريف الارتباط لتحسين تجربة التصفح الخاصة بك. بالنقر على "قبول الكل"، أنت توافق على استخدام ملفات تعريف الارتباط.

avatar

Գարեգին Նժդեհ ֍

✍️ «Հայրենիքը՝ ընդհանուր աստվածություն, հայրենասիրությունը՝ կրոն»: ֍🇦🇲 Գարեգին Նժդեհի գրքերը կարող եք գտնել այստեղ 👇 https://t.me/gareginnjdehbooks Գարեգին Նժդեհ - Garegin Njdeh🇦🇲

إظهار المزيد
مشاركات الإعلانات
3 857
المشتركون
-224 ساعات
-147 أيام
-8330 أيام

جاري تحميل البيانات...

معدل نمو المشترك

جاري تحميل البيانات...

Photo unavailableShow in Telegram
Ապրի՛ր համաձայն ցեղիդ իդեալի, ապրի՛ր համաձայն ցեղիդ բարձրագույն սկզբունքներին: ©️Գարեգին Նժդեհ🇦🇲 ❗️Հայրենիքը` ամենից առաջ🇦🇲
إظهار الكل...
43❤‍🔥 5
Repost from 1918
00:20
Video unavailableShow in Telegram
Սյունիքը աշխարհագրական մեր Հայրենիքի ողնաշարն է, առանց որի Հայաստան գոյություն ունենալ չի կարող: ©️ Գարեգին Նժդեհ 🇦🇲 ❗Հայրենիքը՝ ամենից առաջ 🇦🇲 Միացեք մեզ նաեւ👇🏼 #FACEBOOK https://www.facebook.com/share/r/Z447JSkir17ZghSx/?mibextid=qi2Omg
إظهار الكل...
2.18 MB
43💯 9🔥 5👏 2
Repost from 1918
00:20
Video unavailableShow in Telegram
Սյունիքը աշխարհագրական մեր Հայրենիքի ողնաշարն է, առանց որի Հայաստան գոյություն ունենալ չի կարող: ©️ Գարեգին Նժդեհ 🇦🇲 ❗Հայրենիքը՝ ամենից առաջ 🇦🇲 https://www.facebook.com/share/r/Z447JSkir17ZghSx/?mibextid=qi2Omg
إظهار الكل...
2.18 MB
1
Photo unavailableShow in Telegram
Կուսակցամոլություն, կուսակցական եսականություն, անհամբերողություն - այս զզվելի ախտերը հետեւանք են երկու բանի. առաջինը՝ հոգեկան աղքատ կուլտուրայի, երկրորդը՝ ազգային եւ հասարակական զգացումների տհասության. Հոգեպես անառողջ է կուսակցամոլը: Ամեն ինչ կուսակցությանս համար - ահա՛ սրա հասարակական բարոյականը: «Պետությունը դա ես եմ»,- ահա՛ նրա պետական բարոյականը: Սրա կուսակցական «զարգացումը», ասացինք, վերջիվերջո պսակվում է բարոյական ապշությամբ. տխո՜ւր վախճան, որին դեռ ձգտում են հազարավորները, որը, ի դժբախտություն հայ ժողովրդի, մեր որոշ կուսակցությունների կողմից դեռ համարվում է քաղաքական առաքինություն: ԿՈՒՍԱԿՑԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ Որդիների պայքարը հայրերի դեմ -Գարեգին Նժդեհ։ ©️ Գարեգին Նժդեհ 🇦🇲 ❗Հայրենիքը՝ ամենից առաջ 🇦🇲
إظهار الكل...
💯 33 9 4
Ամեն մի առաջնորդ այնքան է պահանջում իր զինվորներից, որքանի ընդունակ է ինքը: Միայն այնքան անվեհերություն և անձնազոհություն, որքանի ընդունակ է ինքը, և ո՛չ ավելին: Եվ ուր վերջանում է լավ առաջնորդը, այնտեղ սկսում է վատ զինվորը: Իր կաշվի համար դողացող անարին մահվան երեսին ծիծաղող արի զինվոր չի ունենա: Ինչպե՞ս կարելի է ապրել, երբ հայրենիքդ և վայրկյանը հրամայում են մեռնել: Ինչպե՞ս կարելի է անձնապես վայելել այն կյանքը, որը զլացար զոհաբերել աստվածներիդ, հայրենիքիդ և ազգիդ: Փոքրոգության չափ հիմարություն չէ՞ փախցնել երջանիկ առիթը, երբ կարող էիր օրերի կյանքիդ զոհաբերությամբ անմահություն ձեռք բերել: Դժբախտություն չէ՞ չհասկանալ, թե մի օր ոչնչի համար մեռնելուց գերընտրելին մի բանի համար մեռնելն է: Անմտություն չէ՞ կարծել, որ եթե չընկար կռվում, մի օր, մի ժամ, գուցե և մի վայրկյան հետո չես մեռնի կռվից դուրս՝ «խաղաղ պայմաններում»: Գիտցի՛ր մեռնել, երբ կարիք կա, երբ պետք է մեռնել: Եղի՛ր տերը կյանքիդ, որը չգիտես՝ տարինե՞ր, թե՞ վայրկյաններ պիտի տևի: «Լավ է մեռնել ապրելու, քան թե ապրել մեռնելու համար»: Հա՛յ սպա, սրիդ վրա գրիր իմ այդ խոսքը, որ նրա ոգով դաստիարակես զինակիցներիդ, քանզի միայն հայրենապաշտ և արիացուցիչ դաստիարակությունն է, որ ուժ պիտի տա քեզ և զինվորիդ ուրախ լինելու և՛ մահվան հանդեպ, հաղթելու և՛ մահը: ©️ Գարեգին Նժդեհ 🇦🇲 ❗Հայրենիքը՝ ամենից առաջ 🇦🇲
إظهار الكل...
41💯 10❤‍🔥 2
Photo unavailableShow in Telegram
«...Անկախ Հայրենիքը անհրաժեշտ է հենց նրա համար, որ ձեզ` հոգով թզուկներիդ դարձնի կատարեալ մարդ եւ Հայ, արժանի Անկախութեան…» «Որդիների պայքարը հայրերի դէմ. Անդունդի եզերքին» (1927) Գարեգին Տէր-Յարութիւնեան 1886-1955) ©️ Գարեգին Նժդեհ 🇦🇲 ❗Հայրենիքը՝ ամենից առաջ 🇦🇲
إظهار الكل...
63❤‍🔥 5
Photo unavailableShow in Telegram
«...Դարերի ստրկութեամբ, անապատում տառապանքներով եւ անհաշիւ զոհերով քաւեց հայութիւնը եւ դեռ քաւում է մեղքերն իր առաջնորդների: Եւ դեռ պիտի քաւի, քանզի եսաթափ չի եղած ե՛ւ օրուայ հայը, որին վաղը պիտի վիճակուի հայութեան ճակատագիրը վարելու դժուարին դերը»: «Ցեղի Ոգու Շարժը. Մեր Անկախութեան Մայիսը», Սոֆիա, 1932 թ. ©️ Գարեգին Նժդեհ 🇦🇲 ❗Հայրենիքը՝ ամենից առաջ 🇦🇲
إظهار الكل...
56 7❤‍🔥 3
Photo unavailableShow in Telegram
Ժողովուրդը՝ դա իր ուժերին անծանօթ դիւցազն է, որ յաճախ գործում, սխրագործում է, գրեթէ, ենթագիտակցօրէն: Դա հողն է դեռ պեղումների չենթարկուած, որի մէջ աւելի արժէքներ կան թաքնուած, քան այն, որ լոյս աշխարհ է բերուած: Յայտնաբերել այդ թաքուն, դեռ չգիտակցուած արժէք-ուժերը, նշանակում է ոյժի նորանոր աղբիւրներ բանալ նրա էութեան մէջ: Եւ հէնց սրանում է կայանում ընտրանիի ճշմարիտ մտաւորականութեան դերը: Իրենց յատուկ բնագաւառներում, այդ բացառիկ եւ պատասխանատու դերը կատարում են պատմաբանը, լեզուագէտը, բանասէրը, հնագէտը` նպաստելով իրենց ժողովրդի ինքնաճանաչման: ©️ Գարեգին Նժդեհ 🇦🇲 ❗Հայրենիքը՝ ամենից առաջ 🇦🇲
إظهار الكل...
56💯 10❤‍🔥 4 2🔥 1
Photo unavailableShow in Telegram
Անեծք է առաջնորդի տգիտությունը, եսականությունը, նախանձը: Չի եղել ավելի զարհուրելի թույն, քան վատ օրինակը առաջնորդի, որ միշտ վարակիչ է: Եսակա՞ն է անասնանում են նրա հետ առնչվողները: Ծո՞ւյլ է մտաւորապես հոգեւոր հնավաճառներ են դառնում նրան շրջապատողները: Անհայրենապա՞շտ է - հակահայրենիք հրեշներ են վխտում նրա շուրջը: Իսկ անարի է` զգալիորեն երկչոտ են դառնում նրա իշխանությունը վայելողները: ©️ Գարեգին Նժդեհ 🇦🇲 ❗Հայրենիքը՝ ամենից առաջ 🇦🇲
إظهار الكل...
67 7
Photo unavailableShow in Telegram
Ականատեսներից մեկը նկարագրում է, թե ինչպես էր Գարեգին Նժդեհը հենց առաջնագծում՝ թուրքական շարքերի դիմաց, անձամբ ղեկավարում Ղարաքիլիսայի դյուցազնամարտը․ «Երիտասարդ խմբապետի մտավորական դեմքը փոխվեց, դարձավ մտահոգ ու խիստ։ Քրտինքը քունքերից իջնում էր ցած՝ լվանալով ու լղոզելով դեմքի փոշին։ Աչքերը հուրհրում էին զինավառ կրակով։ Մեր հրետանին եւ մի քանի գնդացիրներ կրակ բացեցին թուրք հեծյալների վրա, բայց չնայած կորուստներին, նրանք շեշտակի մոտենում էին։ Սկսվեց արյունալի դաժան սվինամարտը, որը տեւեց մոտ մեկ ժամ։ Դժվար էր հասկանալ ինչպես կավարտվի այդ կոտորածը։ Խմբապետը գտնվում էր մեր զորքերի մարտաշարքի կենտրոնում եւ մարտը վարում էր վստահ ու համարձակ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ սրամարտում էր որպես գերազանց դրագուն։ Թուրքական հեծելազորը ճնշմանը չդիմացավ, սկսեց նահանջել նախ թեւերից, ապա՝ կենտրոնից։ ...Մի քանի դաշտային հրանոթներ սկսեցին կրակել նահանջող թուրք հեծյալների վրա՝ ցրելով նրանց եւ նահանջը վերածելով փախուստի...»: ©️ Գարեգին Նժդեհ 🇦🇲 ❗Հայրենիքը՝ ամենից առաջ 🇦🇲
إظهار الكل...
❤‍🔥 56 13 11
اختر خطة مختلفة

تسمح خطتك الحالية بتحليلات لما لا يزيد عن 5 قنوات. للحصول على المزيد، يُرجى اختيار خطة مختلفة.