cookie

نحن نستخدم ملفات تعريف الارتباط لتحسين تجربة التصفح الخاصة بك. بالنقر على "قبول الكل"، أنت توافق على استخدام ملفات تعريف الارتباط.

avatar

𝐅𝐮𝐥𝐥 𝐨𝐟 𝐥𝐨𝐯𝐞

мы ищем в песнях свою историю))🌟

إظهار المزيد
أرمينيا2 325لم يتم تحديد اللغةالموسيقى68 229
مشاركات الإعلانات
872
المشتركون
-124 ساعات
-37 أيام
-2130 أيام

جاري تحميل البيانات...

معدل نمو المشترك

جاري تحميل البيانات...

Photo unavailableShow in Telegram
Թող ոչ այսօր, բայց շուտով դու պետք է հրաժարվես այն ամենից, ինչ ունես, պետք է մաքրվես անցյալից, այլապես այլևս երբեք չես կարողանա աշխարհին նայել պարզ, ազատ հայացքով: Հերման Հեսսե
إظهار الكل...
💔 1
Photo unavailableShow in Telegram
Մի փորձեք ինչ-որ մեկին կամ ինչ-որ բան պահել ձեր կյանքում: Դա միայն Ձեզ կտանի դեպի տառապանք: Նայեք շուրջը: Բնությունը շատ իմաստուն է: Շուրջն ամեն ինչ բաղկացած է տարրերից: Փորձեք պահել կրակը և դուք կվառվեք: Քամին, ջուրը կամ երկիրը և նրանք կթափվեն մատների միջով: Ամեն ինչ ազատ է ծնվել: Ձեր խնդիրն է միայն պայմաններ ստեղծել, որպեսզի խարույկը վառվի ավելի պայծառ, բայց ոչ մի կերպ չպահեք այն, հակառակ դեպքում այն կկլանի ձեզ:
إظهار الكل...
Photo unavailableShow in Telegram
Փառասիրությունը, հավանաբար, զգայականությունից ավելի մեծ մասնակցություն է ունենում սիրո երջանիկ ուրախության և դժբախտ վշտի մեջ, քանի որ մեզ կարող է ուժեղ ցնցել միայն ինչ-որ հոգևոր բան, միտք և ոչ թե պարզ զգայական ցանկություն:: Արթուր Շոպենհաուեր
إظهار الكل...
Photo unavailableShow in Telegram
Ոտքերիս տակ հողը դղրդում է, Մարմնիս մեջ ցավն է իր երգը հյուսում, Հոգիս հևասպառ արցունքից ժպտու՜մ է, Խելագարվե՜լ է, էլ չի դիմանում։ Եւ հեծկլտում է... Եւ օրօր երգում, Որով իմ մայրն էր տանն ինձ քնեցնում, Ստիպում աչքերս շա՜տ ամուր փակել, հեռանա՜լ մտքով, խնդրում տուն մտնել։ Ու ես ահա, փակում եմ աչքերս, Որոնց մեջ խեղդվել է կարմիրը կարոտի, Մի վերջին անգամ բացում եմ թևերս, Որ գիրկը գնամ Կիրճի հունոտի... Որ ամուր գրկեմ Դեդո֊Բաբոյիս, Ու նորից խնդամ պարզ մանկան ձայնով, Որ կնքվեմ նորից դռանն Ամարասի, Ու երգն իմ երգեմ` իմ Հորովելով։ Ուզում եմ գալ տուն, Հո՜ղ իմ հայրենի... Չորացած ծառիդ նույնիսկ կարոտ եմ։ Ուզում եմ փարվել քեզ, Ա՜խ... իմ սիրելի... Մի՞ թե վիճակված է ապրել Առանց Քեզ ... Աննա Մեկունց
إظهار الكل...
Repost from Yerevan Live!
Photo unavailableShow in Telegram
Տիգրան Ավինյանն ազատվում է առավելագույն ձայներ ապահոված վարչական շրջանների ղեկավարներից YerevanLive-ի տեղեկություններով, առաջիկայում Երևանի քաղաքապետարանում կադրային հերթական վերադասավորումների շրջանակներում վարչական շրջանների որոշ ղեկավարներ և նրանց տեղակալներն ազատվելու են զբաղեցրած պաշտոններից և անցնելու են այլ աշխատանքի։ Մասնավորապես՝ Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Մհերյանը նշանակվելու է ՀՀ տեսչական մարմիններից մեկի ղեկավար, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արման Բարխուդարյանը կղեկավարի Երևանի ՀՈԱԿ-ներից մեկը, իսկ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռոման Համբարձումյանը կնշանակվի Արագածոտնի փոխմարզպետ: Հաշվի առնելով, որ Ռոման Համբարձումյանն ունի ապարանյան արմատներ, հավանաբար հենց դրանով է պայմանավորված նրա նշանակումը հատկապես Արագածոտնի մարզում։ Շարունակությունը՝ հղմամբ։ @liveYerevan
إظهار الكل...
Repost from Yerevan Live!
Չեմ հանդիպել միջազգայնագետի, որը եթերում խոսեր աղիքի բորբոքումից․ Քաղաքական խոսք Մեր քաղաքական մտքի բացակայության, կամ ավելի ճիշտ կլինի ձևակերպել դեֆիցիտի պատճառն այն է, որ մենք քաղաքականությունը չենք ընկալում որպես գիտություն, որպես կարևորագույն բնագավառ, որին պետք է մոտենալ ամենայն լրջությամբ, որով պետք է զբաղվել մասնագիտացված ձևով։ Շատերի ընկալումներում քաղաքականությունը ընդամենը խոսք ու զրույց է, հոբբի, որով զբաղվել կարելի է աշխատանքից հետո կամ ազատ ժամանակ ունենալուց։ Օրինակ ես գիտեմ մի բժշկի, որը եթերներում խոսում է միջազգային հարաբերություններից, սակայն չեմ ճանաչում գեթ մեկ լուրջ ու իրեն հարգող միջազգայնագետի, ով եթերում կխոսի օրինակ հաստաղիքի բորբոքումից։ Կարեն Կարապետյանի հեղինակային հաղորդումը։ Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.youtube.com/watch?v=4KvPPqvEzVE&ab_channel=%D4%B5%D6%80%D6%87%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B1%D5%A1%D5%B5
إظهار الكل...
Չեմ հանդիպել միջազգայնագետի, որը եթերում խոսեր աղիքի բորբոքումից․ Քաղաքական խոսք

Մեր քաղաքական մտքի բացակայության, կամ ավելի ճիշտ կլինի ձևակերպել դեֆիցիտի պատճառն այն է, որ մենք քաղաքականությունը չենք ընկալում որպես գիտություն, որպես կարևորագույն բնագավառ, որին պետք է մոտենալ ամենայն լրջությամբ, որով պետք է զբաղվել մասնագիտացված ձևով։ Շատերի ընկալումներում քաղաքականությունը ընդամենը խոսք ու զրույց է, հոբբի, որով զբաղվել կարելի է աշխատանքից հետո կամ ազատ ժամանակ ունենալուց։ Օրինակ ես գիտեմ մի բժշկի, որը եթերներում խոսում է միջազգային հարաբերություններից, սակայն չեմ ճանաչում գեթ մեկ լուրջ ու իրեն հարգող միջազգայնագետի, ով եթերում կխոսի օրինակ հաստաղիքի բորբոքումից։ Կարեն Կարապետյանի հեղինակային հաղորդումը։

Repost from Yerevan Live!
Արաբկիրի Մամիկոնյանց փողոցը ենթարկվել է հրթիռակոծության Արաբկիրի թաղապետարանը հայտնում է, որ ապամոտնաժել է Մամիկոնյանց 17 շենքի հարակից կանաչ գոտում գործող բենզալցակայանը։ Առաջին հայացքից ամեն ինչ ողջունելի կլիներ, եթե չլինեին հրապարակված լուսանկարները։ Դատելով դրանցից, տպավորություն է ստեղծվում, որ բենզալցակայանը ոչ թե ապամոնտաժվել է, այլ հրթիռակոծվել, նման ձևով հենց այս պահին Իսրայելն է «ապամոնտաժում» Գազայի հատվածում գտնվող բնակելի շենքերը։ Մի կողմ թողնենք այն, որ այդ «ապամոնտաժումը» հավելյալ անհարմարություններ է առաջացրել մարդկանց համար, որոնք ստիպված են կա՛մ քայլել փողոցով, կա՛մ շրջանցել «աղետի» վայրը պատերն քսվելով, այլ խորհուրդ տանք ներկայիս իշխանություններին, աշխատանքը կատարել քաղաքակիրթ, որպեսզի Երևանի փողոցները չվերածվեն դժգույն ու դխբախտ վայրերի, ինչը Նիկոլ Փաշինյանի համար հող կհանդիսանա, որպեսզի ընթացքում այն հանձնի Ադրբեջանին։ @liveYerevan
إظهار الكل...
Repost from Yerevan Live!
Photo unavailableShow in Telegram
Պարզվում է Տիգրան Խզմալյանը ոչ միայն քաղաքական աղբ է, նաև բարոյազուրկ Հայ իրականությունում դժբախտաբար կա մի երկոտանի՝ Տիգրան Խզմալյան անվամբ։ Այս երկոտանին (եթե նա դատի տա YerevanLive-ին ու դատարանում կարողանա ապացուցել, որ ինքը ոչ թե երկոտանի է, այլ չորքոտանի, սիրով ներողություն կխնդրենք սխալմունքի համար) ֆեյսբուքյան իր էջում դրել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի, Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի և Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի Բաքվում գերության մեջ գտնվելու նկարները, վերնագրելով․ դավաճանված դավաճանները։ Մենք միշտ կարծում էինք, որ Տիգրան Խզմալյանը պարզապես չստացված ռեժիսոր է, քաղաքական աղբ, այդ պատճառով երբեք չենք անդրադարձել նրա գոյություն չունեցող գործունեությանը։ Սակայն այսօրվա գրառմամբ նա ապացուցեց, որ նաև պիղծ է ու բարոյազուրկ։ Միայն հոգով փչացածը կարող է ցնծալ, ուրախանալ կամ գնահատական տալ Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ մարդկանց, անկախ նրանց զբաղեցրած պաշտոնից, հասարակական դիրքից կամ քաղաքական հայացքներից։ @liveYerevan
إظهار الكل...
Repost from Yerevan Live!
Photo unavailableShow in Telegram
Ալիևին ու Փաշինյանին խանգարողները ձերբակալվում են, ովքեր Ադրբեջանին ձեռնտու են՝ ազատ գալիս են ՀՀ Հայաստանի իշխանությունը ուզում է իմիտացիա ստեղծել, որ Արցախի կազմալուծմանը Արցախի իշխանությունները հանգեցրին, բայց իրականում թիվ մեկ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։ Արցախը լրիվ մենակ էր մնացել, որքան էլ պայքարեր, մի օր ռազմական ռեսուրսները սպառվելու էին և որևէ աջակցություն չէր ունենալու։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց հասարակական-քաղաքական գործիչ Կարեն Կարապետյանը։ Մանրամասներն ու տեսանյութը՝ հղմամբ։ @liveYerevan
إظهار الكل...
Ով այսօր հրաժարական չտվեց, վաղը պետք է զրկվի պետական համակարգում աշխատելու իրավունքից․Քաղաքական խոսք Այս պահից սկսած՝ բոլոր այն անձանց առջև, որոնք պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում Նիկոլ Փաշինյանի ապարատում, որոնք ներկայացնում են իշխող ուժը Ազգային ժողովում, որոնք պատասխանատու դերակատարում ունեն հենց բուն կուսակցությունում, որոնք որպես դեսպաններ ներկայացնում են Նիկոլ Փաշինյանին այլ երկրներում, պետք է դրվի պայման․ կա՛մ նրանք հենց հիմա, այսօր, հրաժարական են ներկայացնում ու միանում համաժողովրդական պայքարին, կա՛մ պայքարի հաղթական ավարտից հետո այլևս չպետք է ունենան պետական ապարատում աշխատելու իրավունք։ Նա, ով աջակցում է ազգադավ ու պետականակործան վարչապետին, հետագայում չպետք է ունենա ներման իրավունք ու շարունակի աշխատանքը այն պետական ապարատում, որի դեմ հանդես էր գալիս ժամանակին։ Ընդ որում, դա պետք է ամրագրվի օրենքով։ Կարեն Կարապետյանի հեղինակային հաղորդումը։ Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.youtube.com/watch?v=f2Zat2Ixdzo&ab_channel=%D4%B5%D6%80%D6%87%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B1%D5%A1%D5%B5%D5%B6%D5%A8
إظهار الكل...
Ով այսօր հրաժարական չտվեց, վաղը պետք է զրկվի պետական համակարգում աշխատելու իրավունքից․Քաղաքական խոսք

Այս պահից սկսած՝ բոլոր այն անձանց առջև, որոնք պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում Նիկոլ Փաշինյանի ապարատում, որոնք ներկայացնում են իշխող ուժը Ազգային ժողովում, որոնք պատասխանատու դերակատարում ունեն հենց բուն կուսակցությունում, որոնք որպես դեսպաններ ներկայացնում են Նիկոլ Փաշինյանին այլ երկրներում, պետք է դրվի պայման․ կա՛մ նրանք հենց հիմա, այսօր, հրաժարական են ներկայացնում ու միանում համաժողովրդական պայքարին, կա՛մ պայքարի հաղթական ավարտից հետո այլևս չպետք է ունենան պետական ապարատում աշխատելու իրավունք։ Նա, ով աջակցում է ազգադավ ու պետականակործան վարչապետին, հետագայում չպետք է ունենա ներման իրավունք ու շարունակի աշխատանքը այն պետական ապարատում, որի դեմ հանդես էր գալիս ժամանակին։ Ընդ որում, դա պետք է ամրագրվի օրենքով։ Կարեն Կարապետյանի հեղինակային հաղորդումը։

اختر خطة مختلفة

تسمح خطتك الحالية بتحليلات لما لا يزيد عن 5 قنوات. للحصول على المزيد، يُرجى اختيار خطة مختلفة.