cookie

نحن نستخدم ملفات تعريف الارتباط لتحسين تجربة التصفح الخاصة بك. بالنقر على "قبول الكل"، أنت توافق على استخدام ملفات تعريف الارتباط.

avatar

Երկու հայրենիք

إظهار المزيد
مشاركات الإعلانات
6 280
المشتركون
-724 ساعات
-707 أيام
-53530 أيام

جاري تحميل البيانات...

معدل نمو المشترك

جاري تحميل البيانات...

Բարև ձեզ-ից եմ սկսում տաքսի նստել, վարորդի պատասխան բարևից(բարբառից) արդեն պարզ ա դառնում, որ Արցախից ա, խոսում ենք ու հարցնում եմ՝ շտեղա՞ն ես(որտեղի՞ց ես), պատասխանում ա օրինակ՝ Ստեփանակերտ, հարցնում եմ՝ մաչա՞ն(մեջից), Պիտաչոկի ղոլի՞ց(կողմից) ու ասում ա՝ չէ, այլ տեղ ա նշում: Ճանապարհը սկզբում քաղցր հուշերով ա համեմվում, խոսում ենք տարբեր թեմաներից ու հետո գալիս ա ծանր թեմաները, վարորորդը ասում ա՝ աբիդնին էն ա, որ շատերը նստում են ու գիդում չեն ինչերի միջով ենք անցել, հետո էլ մեծ-մեծ խոսում են, թե բա՝ թողել-փախել եք, ասում եմ՝ դե դրանք գիդում չեն, թե օրինակ Վանքի(Մարտակերտի շրջանի) կռիվներից, գիդում չեն, թե ի՞նչ ա նշանակում սոված մնալ, սավսալ մնալ ու մի էլեկտրական ծխախոտի համար 15-20 հազար վճարել ու դա մի քանի հոգով օգտագործել, գիդում չեն, թե ի՞նչ ա նշանակում մի գդալ պեսոկ երկուսի մեջ կիսել, 2 կգ-ից 1.5 կգ ալյուրը հարևանին տալ, որտև խոխի ծնունդն ա ու սենց շարունակում, փորձում եմ ապրումակցեմ, իսկ երբ էդ վարորդները հակադարձում են էդ աբիժնիկներին, էդ աբիժնիկներն էլ վերջում 1 են դնում ու էդ մարդու վարկանիշը ընկնում ու քիչ պատվերներ ա գալիս կամ առավելագույնը ավելի վատը մի քանի օրով բլոկում են համակարգից, էդ մարդիկ էլ զգում են էն, ինչ զգում էին բլոկադայի ժամանակ, որովհետև տաքսի վարելը իրենց ապրուստի միջոցն ա: Էդ թողել-փախնելու մթնոլորտը գեներացրել են պրոպագանդիստները, որոնք վաղ թե ուշ պատասխան են տալու իրենց արածների համար, եթե ոչ դատարանի առջև, ապա դատաստանի առաջ: Վերջում էլ բարի գիշեր ու խաղաղություն ենք մաղթում իրար, քանի որ Արցախցուց լավ խաղաղության գինը ոչ մեկ չգիտի: Վահան Հակոբյան
إظهار الكل...
5
00:42
Video unavailableShow in Telegram
19.09.2023 Արցախ
إظهار الكل...
IMG_5754.MP48.20 MB
😢 1
Արցախն ընկել է մեկ մարդու տիեզերական դավաճանության ու բազում մարդկանց թուլակամության ու այլ նվազ մեղքերի հետևանքով։ Ու եթե չունես համարձակություն գոնե այս օրով մատնացույց անելու այդ մեկ մարդուն՝ որպես գերագույն դավաճանի, ապա մնացած բոլոր խոսքերն օդի անիմաստ տատանում են։ Ու այդ մեկ մարդը նիկոլ Վովայի փաշինյանն է։ Ռուբեն Մելիքյան
إظهار الكل...
👍 4😢 1
Photo unavailableShow in Telegram
Ուղիղ մեկ տարի առաջ այս օրերին, Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը`Փաշինյանի գլխավորությամբ, հպարտ դեմքով և «դուխով» գլխարկը գլխին, հեռադիտակով հետևում էին,թե ինչպես են ադրբեջանական զորքերը ցեղասպանություն իրականացնում Արցախում, որի արդյունքում հարյուրավոր մարդիկ զոհվեցին և հարյուր հազարից ավել մարդ բռնի տեղահանվեց իրենց օջախներից: Պատահական չէ նաև այն, որ տարբեր մանր ու միջին դեմքեր փորձում են ցեխ շպրտել և մեդիահոսքերում գեներացնել արցախյան շարժման ակունքներում կանգնած մարդկանց հանդեպ ատելություն:Խնդիրը շատ պարզ է ,եթե առաջին դեպքում հեռադիտակով հետևում էին, թե ինչպես են ադրբեջանցի մարդակերները կոտերում մեր քույրերին և եղբայրներին, ապա այս դեպքում, նույն հեռադիտակով հետևում են, թե ինչպես են մարդիկ իրար անիծում, հայհոյում և այլն: Նույնիսկ հեռադիտակով նայողները գիտեն,թե ինչպես է գրեթե մեկ տարի սոված և ծարավ մնացած ժողովուրդը կենաց մահու կռիվ տվել թշնամու մեծաքանակ զորքի դեմ,այլ հարց է,թե իրենց իսկ կաշին փրկելու համար, կամ իրականությունը այլ ձևով են մեկնաբանում, կամ էլ ուղղակի ստում են: Վ.Մանգասարյան
إظهار الكل...
👍 2
Սուրբ Խաչ եկեղեցում հոգեհանգստյան կարգ արվեց՝ 2023 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով նահատակվածների ու վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հոգիների խաղաղության համար: Այս իրադարձությունների հետևանքով 450-ից ավել մարդ է զոհվել: Սա ծանր հարված էր ոչ միայն Արցախին, այնտեղ ապրող մեր հայրենակիցներին, այլ հավաքական առումով` հայ ժողովրդին և հայկական պետականությանը: Ժամանակին սեպտեմբերը մեր ժողովրդի համար անկախության, պետականության վերականգնման և հաղթանակի խորհրդանշական ամիս էր, իսկ հիմա վերածվել է պարտության, անկման, փլուզման և ողբերգության շրջափուլի: TTigran Abrahamyan
إظهار الكل...
1
Photo unavailableShow in Telegram
Միջազգային օրենքները փոխհատուցում ստացած փախստականներին չեն զրկում հայրենիք վերադառնալու իրավունքից։ Այս մասին Գլոբալ հայկական ֆորումում ասել է միջազգային իրավական հարցերով հայաստանյան ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Նա հավելեց, որ Հայաստանի քաղաքացիությունը նույնպես չի զրկի արցախցիներին վերադառնալու իրավունքից։
إظهار الكل...
👍 4
Photo unavailableShow in Telegram
Դպրոցից տուն էին գալիս, բայց տեղ չհասան։ 19․09․2023
إظهار الكل...
😢 8
12։50 էր, աշխատավայրում համակարգիչս էի միացնում, որ սկսեմ աշխատանքս։ Ձայն լսեցի, ինձ թվաց՝ համակարգչից է, գլուխս իջացրեցի, որ նայեմ՝ լսվեց երկրորդ անգամ։ Ձայն, որը արդեն անհնարին էր շփոթել ու այդպես անդադար։ Առաջին բանը, որ մտքովս անցավ, դա այն էր, որ Լալիս դպրոցում ա, ես րոպե առաջ պետք է հասնեմ իրեն։ Իջա, որ գնամ, շենքում աշխատող կանայք թույլ չէին տալիս, քանզի ձայները ուժգնանում էին ու հաճախականությունը շատանում։ Բայց դե մայրական բնազդը ավելի ուժեղ էր։ Մի կողմ դնելով այդ ամենը՝ վազեցի դեպի Ֆիզմաթ դպրոց, ինձ ճանապարհին ուղեկցում էին այս ձայնները։ Հասա դպրոց, ասեցին, որ երեխաներին տարել են դիմացի շենքի նկուղը։ Մտա առաջին շենքի նկուղը Լալիս այնտեղ չէ, երկրորդը՝ այնտեղ էլ չէր, երբ երրորդ նկուղում լսեցի երեխայիս ձայնը․ ««մամ պա հունցս եկա՞լ»» աննկարագրելի է ինչ էր մեջս կատարվում, գրկեցի ու սկսեցի լացել։ Անցավ կես ժամ, ոչինչ չէր փոխվում գնալով ավելի ու ավելի էր ձայնը մոտենում։ Լալիիս ձեռքից բռնեցի ու վազեցինք տուն, տունս քաղաքի մի ծայրում է, դպրոցը՝ մյուս։ Երբ հասանք հրապարակ՝ մի արկի ձայն այնքան մոտիկ լսվեց, որ ինձ թվաց մոտակա շենքին խբեցին։ Լալին ինձ նայեց ու ասաց․««մամ հինչ կինի էս շենքին պադվալը քինանք»»։ Մտածեցի, բայց որոշեցի, որ ճիշտը մեր շենքի նկուղն էր։ Երեխային ասեցի Հայր Մեր աղոթքն ասելով վազեցինք։ Երբ հասանք մեր նկուղ ինձ թվաց երեխայիս փրկեցի։ Մի դրվագ 19.09.2023-ից
إظهار الكل...
1
Photo unavailableShow in Telegram
Նարեկ Մալյանն ազատ արձակվեց
إظهار الكل...
5
Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերյան հարձակմանն ընդառաջ, արդեն մեկ ամիս է` մարտական գործողությունների տարբեր դրվագներ է հրապարակում: Վերջինիս նպատակն է ցույց տալ, թե ինչպիսի մարտավարությամբ և գործողություններով է մարտն իրականացվել, ինչպես են կարևոր հանգույցների նկատմամբ վերահսկողություն հաստատել ու ինչպես են իրենց դրսևորել ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումները: Սակայն մեր դեպքում այդ կադրերն ավելի շատ ցույց են տալիս, թե առաջնագծի տարբեր ուղղություններում ինչպիսի կատաղի դիմադրություն են ցույց տվել մեր զինծառայողները, աշխարհազորը, կամավորականները, ուժային մյուս կառույցների մարտական ստորաբաժանումները: Խիստ անհավասար մարտերում, այդ հարձակման հետևանքով 200-ից ավելի մարդ զոհվեց, իսկ Ադրբեջանն Արցախի ընդհանուր շրջափակումից բացի վերահսկողություն հաստատեց Ստեփանակերտը շրջաններին կապող բոլոր կոմունիկացիանների նկատմամբ, ըստ էության, շանս չթողնելով հետագա պայքարի համար: Այն մարդիկ, ովքեր անտեսում են 44-օրյա պատերազմն ու դրանից հետո ստեղծված ծանր իրադրությունը, ովքեր լռում էին 9-ամսյա անմարդկային բլոկադայի օրերին, ովքեր անտեսում են արցախցիների դիմադրությունը, նրանք կա´մ լավագույն դեպքում մոլորյալներ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ գործող քարոզիչներ: Իշխանությունն Արցախի հանձնումն արդարացնելու համար դիմում է ամենաանբարոյական քայլերին, որոնք արտահայտվում են և´ քաղաքական, և´ քարոզչական տիրույթում` արտադրելով տեղեկատվական աղբ և հսկայական քանակի ապատեղեկատվություն: Tigran Abrahamyan
إظهار الكل...
👍 1
اختر خطة مختلفة

تسمح خطتك الحالية بتحليلات لما لا يزيد عن 5 قنوات. للحصول على المزيد، يُرجى اختيار خطة مختلفة.