cookie

نحن نستخدم ملفات تعريف الارتباط لتحسين تجربة التصفح الخاصة بك. بالنقر على "قبول الكل"، أنت توافق على استخدام ملفات تعريف الارتباط.

avatar

Lilit’s community

إظهار المزيد
مشاركات الإعلانات
3 090
المشتركون
+3824 ساعات
+1837 أيام
+16730 أيام

جاري تحميل البيانات...

معدل نمو المشترك

جاري تحميل البيانات...

✨Երբ երեխան հուզված է և բացասական էմոցիաներ է ապրում, նրա ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է ինքնապաշտպանության համար, ավելի է ակտիվանում, և արդյունքում նա չի կարողանում արդյունավետ տրամաբանել կամ լուծում գտնել իրավիճակին: Այդ պահին կարևոր է հանգստացնել երեխային, ինչի արդյունքում կակտիվանա ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է տրամաբանելու և վերլուծելու համար: Հենց այդ ժամանակ էլ հարկավոր է երեխայի ուշադրությունը ուղղել խնդրի լուծումներ գտնելուն և իրավիճակի շուրջ տրամաբանելուն: Այս գործընթացը պարբերաբար կիրառելու արդյունքում երեխան սկսում է հասկանալ և կառավարել սեփական հուզական դրսևորումները, և ուղեղի ճիշտ հատվածն ակտիվացնելով՝ արդյունավետ կողմնորոշվել: ✨Երբ երեխան ուժեղ հուզական վիճակում է, նա հաճախ չի հասկանում, թե ինչ է զգում, ինչի արդյունքում իր զգացմունքներն ավելի ծանր են թվում: Օրինակ՝ երբ երեխան բարկացած է կամ վախեցած, բայց չի կարողանում ճշգրիտ նկարագրել իր զգացմունքները, դրանք ավելի մեծ ու անտանելի են իրեն թվում: Սակայն երբ երեխան անվանում է իր զգացմունքները, դրանք դառնում են ավելի կառավարելի: Եթե, օրինակ, ձեր երեխան վախեցած է կամ տխուր, դուք կարող եք նրան օգնել՝ հարցնելով. «Ի՞նչ ես հիմա զգում»: Երբ երեխան արտահայտում է իր զգացմունքները, դրանք կարծես կորցնում են իրենց ուժը, և երեխան ավելի հեշտ է կառավարում դրանք: Այս գործողությունը ոչ միայն օգնում է երեխաներին ավելի լավ հասկանալ իրենց ներսում տեղի ունեցողը, այլև սովորեցնում է, որ զգացմունքները պարզապես հուզական վիճակներ են, որոնք կարելի է կարգավորել՝ ճիշտ ճանաչելով ու անվանելով դրանք: Այս գործընթացը հնարավորություն է տալիս երեխային զգալ, որ ինքը վերահսկում է իր հուզական աշխարհը, ինչը նրան դարձնում է ավելի վստահ և էմոցիոնալ կայուն: ✨Կարևոր է երեխային ինքնուրույն և տրամաբանող դաստիարակել՝ մշտապես ակտիվացնելով ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են մտավոր առաջադիմության և որոշումներ կայացնելու համար։ Երբ երեխան չի օգտագործում իր տրամաբանական մտածողությունը, այն չի զարգանում։ Երեխային պարբերաբար հարկավոր է խնդիրներ և առաջադրանքներ տալ, որոնք պահանջում են վերլուծություն: Օրինակ՝ երբ ինչ-որ բան չի ստացվում, կարելի է ասել. «Արի մտածենք, թե ինչպես կարող ենք սա լուծել»: Երեխային կարևոր է ներգրավել նաև որոշումների կայացման մեջ, նույնիսկ եթե դրանք փոքր որոշումներ են։ Օրինակ. «Այսօր ի՞նչ ես ցանկանում հագնել» կամ «Ինչպե՞ս կցանկանաս այս երեկոն անցկացնենք»: Սա օգնում է երեխային զարգացնել ընտրելու և իր ընտրության հետևանքները հասկանալու հմտությունները: Շատ օգտակար են նաև այն խաղերը, որոնք խթանում են երեխայի մտածողական հմտությունները, օրինակ՝ տրամաբանական գրքեր, շախմատ կամ հանելուկներ:
إظهار الكل...
145👍 18🥰 2
Photo unavailableShow in Telegram
«The Whole-Brain Child» բեսթսելեր գիրքը գրվել է նյարդահոգեբանության ոլորտում ամենահեղինակավոր գիտնականներից Դանիել Սիգելի և հոգեբանական գիտությունների դոկտոր Թինա Բրայսոնի կողմից։ Գիրքն առաջարկում է երեխաների ուղեղի և հուզական ինտելեկտի զարգացմանը վերաբերող 12 արդյունավետ ռազմավարություն: Ստորև կիսվել եմ ձեզ հետ գործողություններով, որոնք կօգնեն երեխայի ուղեղի ճիշտ հատվածները ակտիվացնել՝ բարդ իրավիճակներում ճիշտ լուծում գտնելու համար։
إظهار الكل...
31🥰 2
Կարևոր է նաև բալիկին բացատրել, թե ինչ է մթությունը, ինչու է առհասարակ մթնում ու ներկայացնել դրա անվտանգ լինելը, ինչը երեխայի վախերն ինչ որ չափով կփարատի: Նաև ճիշտ է երեխայի հետ քննարկել և համոզվել, որ սենյակում մթության մեջ իրեն վախեցնող առարկաներ չկան։ Ժամանակին զուգահեռ կարելի է նվազեցնել լույսը՝ օգնելով երեխային դանդաղ ադապտացվել մթության մեջ քնելուն։ Կարող եք նաև դրական ասոցիացիաներ ստեղծել մթության հետ, մթությունը դարձնել զվարճալի՝ օրինակ ստվերային տիկնիկների խաղեր կազմակերպել կամ լուսարձակ սթիքերներ փակցնել։ Դե իսկ դուք եղեք համառ ձեր մոտեցման մեջ ու համբերատար 🫶🏻
إظهار الكل...
94👍 8❤‍🔥 1🥰 1👏 1
Photo unavailableShow in Telegram
Երեխայի սենյակում թույլ լուսավորություն ապահովելը կթեթևացնի նրա վախը, քանի որ սենյակն ավելի տեսանելի է դառնում և երեխան չի վախենում անծանոթ ստվերներից։ Թույլ լույսը նաև հանգստացնող միջավայր է ստեղծում բալիկի համար ու ամրապնդում է իր ապահովության զգացումը։ Գիշերվա ընթացքում վեր կենալիս ևս երեխան սենյակում ավելի հեշտ է կողմնորոշվում։ Քնելուց առաջ գիրք կարդալը կամ հանգիստ երաժշտությունը երեխային նույնպես օգնում են խաղաղվել և արդյունքում քունը երեխայի մոտ դադարում է ասոցացվել միայն վախի հետ։ Երեխայի հետ իր վախերի մասին զրուցելիս կարող եք միասին գտնել վախի կոնկրետ պատճառները ու տալ դրանց լիարժեք բացատրություն, ինչն էլ օգնում է երեխային զգալ, որ իրեն լսում են, հասկանում և ուժեղացնում: Զրույցի արդյունքում միասին կարող եք քննարկել գործողություններ, որոնք կօգնեն բալիկին ավելի քիչ վախենալ մթությունից (օրինակ սիրելի խաղալիքն իր անկողնում թողնելը):
إظهار الكل...
74👍 6
أرشيف المشاركات
اختر خطة مختلفة

تسمح خطتك الحالية بتحليلات لما لا يزيد عن 5 قنوات. للحصول على المزيد، يُرجى اختيار خطة مختلفة.