cookie

نحن نستخدم ملفات تعريف الارتباط لتحسين تجربة التصفح الخاصة بك. بالنقر على "قبول الكل"، أنت توافق على استخدام ملفات تعريف الارتباط.

avatar

Կինոյի տաճար

Մեր "Կինոյի Տաճար" սեկտային միանալուց հետո դուք կամ կդառնաք սինեֆիլ ու կսկսեք կինոն նայել սիրահարի պես՝ ավելի գրագետ, ավելի հաճույքով, ավելի ոգևորված կամ կսկսեք ինքներդ ֆիլմեր նկարել։ Գլխավոր տաճարական - @Hrantishere

إظهار المزيد
مشاركات الإعلانات
402
المشتركون
لا توجد بيانات24 ساعات
-77 أيام
-1830 أيام

جاري تحميل البيانات...

معدل نمو المشترك

جاري تحميل البيانات...

Lost in Translation / Трудности Перевода (2003) Ռեժիսոր և սցենարիստ: Սոֆիյա Կոպպոլա Օպերատոր: Լենս Էկորդ Էսօր հիշել էի իմ առաջին տպավորությունը, երբ նոր սկսեցի ծանոթանալ Սոֆիյա Կոպպոլայի ֆիլմերի հետ ու բախտի բերմամբ սկսեցի իր երկրորդ լիամետրաժ աշխատանքից, որի մասին էդ ժամանակ ես գիտեի ամեն ամեն ինչ, բայց չէի նայել (ոնց որ իմ հետ հաճախ ա լինում ։դ): Ես շոկի մեջ էի։ Էս ի՞նչ ֆիլմ ա վափշե։ Իմ մոտ ոնցոր կանտուզիա լիներ, ֆիլմից հետո ոչ մի բան չէի լսում, փոխարենը աչքերս չռած նայում էի սև էկրանի վրայով վազող տիտրերին։ Էլ չեմ ասում որ մոտ մի ամիս գլխիցս դուրս չէր գալիս։ Ինքը շատ պարզ ֆիլմ ա, բայց իրանում կան տիեզերական քանակությամբ ներարկիչներ, որոնք անընդհատ մխրճվում են ուղիղ սրտիդ մեջ։ Շատ ծիծաղալու, շատ զգացմունքային, շատ մելանխոլիկ ֆիլմ, բայց էստեղ չկա ոչ մի ցուցադրական ու էդ մթնոլորտի մասին գոռացող բան (ոնց որ շատ ու շատ մելոդրամատիկ ֆիլմերում): Ես նույնիսկ մինչև հիմա չեմ կարում վելուծեմ, թե ինչի ա էս ֆիլմը ինձ էսքան կպել, բայց ես էս հերոսների հետ ոչ միայն մտերմացել էի, այլ իրանք բառացիորեն դառել էին իմ մի մասը։ Չգիտեմ, իրան ուղղակի դիտել էի կյանքիս հենց էն էտապում, երբ պետք էր, թե ինքը բոլոր էտապներում ել իմ հետ տենց կմիաձուլվեր, բայց "Трудности Перевода" ֆիլմը հենց էն ամենինչն ա, ինչի համար ես կինո եմ նայում ու ուզում եմ կինոռեժիսոր լինեմ։ Անհնար ա վերլուծել ու բացատրել սիրահարվածության պատճառները, բայց իրանք ուղղակի կան։ Կախարդանք ու քիմիա մի ֆիլմում։ Միչև հիմա նստած սպասում եմ, թե երբ ինձ բախտ կվիճակվի նորից նայելու էս հրաշքը։ #Լավֆիլմ
إظهار الكل...
4💘 2🔥 1🥰 1
#Կարծիք "Ворон" (2024) - իմ հերթական ապացույցը, որ ռեյտինգը, քննադատությունները, գնահատականը՝ ամբողջությամբ անիմաստ պատմություն ա մի խումբ քեզ անծանոթ մարդկանց կարծիքների մասին, որոնք քո հետ վաաափշե կապ չունեն։ Զարմացնու՞մ ա ինձ արդյոք ֆիլմի հանդեպ հեյթը։ Իրականում, հա։ Ուզու՞մ եմ ես պաշտպանեմ էս ֆիլմը՝ էդքան ել չէ։ Դու՞ր ա եկել ինձ էս ֆիլմը։ Ի զարմանս ինձ այո, ու նույնիսկ շատ։ Ես երևի միակ մարդն եմ ձեր կյանքում, ով արդեն "Ворон" (2024) ը երկու անգամ նայել ա ու ավելի շատ հաճույք ա ստացել երկրորդ (արդեն տանը) դիտումից: Ինձ դուր չի եկել սիրային գիծը, բայց Բիլլի ցավին ու միայնակությանը ես հավատացել եմ։ Ես մաքսիմալ անկեղծ տխրել եմ շուշաններով տեսարանի վրա։ Մինչև հիմա հենց լսում եմ էն երգը, միանգամից աչքերիս առաջ գալիս ա հերոսի պստկերը, ով ստիպված եղավ դառնալ հրեշ ինչ որ շատ տոքսիկ աղջկա հոգին փրկելու համար։ Վստահ եմ, հեղինակները ուրիշ բան են դրել դրա մեջ, բայց իմ համար Էրիկ Դրեյվենի մասին գրաֆիկական վեպի էս նոր ընթերցումը կոտրված մարդու մասին ա, ում դավաճանել են ամբողջ կյանքում՝ սկսած թմրամոլ մորից, մինչև էգոիստ ընկերուհին։ Ու ինքը, ցավոք ստիպված ա տենց ել թափառել էդ տառապանքների ու ինքնազոհողությունների շրջապտույտի մեջ, որպեսզի ուղղակի վաստակի սիրվելու հնարավորությունը։ Շատ տխուր ֆիլմ ֆանտաստիկ սիրուն վիզուալով, իդեալական սաունդտրեկով, աստվածային Բիլլ Սկարսգարդով, հիպնոզացնող FKA Twigs ով ու անկրկնելի արյունոտ բաղնիքով օպերայի տեսարանում (որը իմիջիայլոց 2024 թվականի դեռևս ամենալավ էքշն տեսարանն ա): Դե եկեք էսքանից հետո ինձ պատմեք, թե ինչ կարևոր ու ավտորիտետային են քննադատների ու հանդիսատեսի դրած թվանիշները։
إظهار الكل...
❤‍🔥 2 1🔥 1🤔 1💘 1
Ինչի՞ ա օրիգինալում "Бесславные ублюдки" ֆիլմի վերնագիրը սխալ գրվում։ Մի ակնթարթ կանգ առնենք մինչև շարժվելը և հարգանքի տուրք մատուցենք հայերեն լոկալիզացիային՝ "Անփառունակ սրիկաները": Ֆիլմի օրիգինալ անվանումը՝ "Inglourious Basterds", գրված ա տառասխալով (ճիշտ տարբերակը կլիներ "Inglorious Bastards"): Շատ թեորիաներ են տարածված, թե որտեղից են առաջացել տառասխալները՝ սկսած նրանից, որ դա կոնցեպտ է Ժան Միշել Բասկիայի ոճով, վերջացրած, որ էդպես կասեր այդ արտահայտությունը Բրեդ Պիտտի կերպարը իր տարօրինակ ակցենտով։ Անձամբ Տարանտինոն հանելուկային կերպով աչքերը կկոծում ու շշնջում ա, որ երբեք չի պատմի ճշմարտությունը։ Բայց ինձ ավելի հարազատ ա հետևյալ թեորիան։ Կվենտին Տարանտինոն երբեք չի եղել ամենագրավետ մարդը։ 2008 թվականին համացանցում հայտնվեց ֆիլմի սցենարի լուսանկարը, որտեղ առաջին էջի վրա Կվենտինի ձեռագրով գրված է այդ վերնագիրը տառասխալներով ))) Բայց այդպիսի էգոմանյակը՝ ինչպիսին Կվենտինն է, երբեք չի ընդունի, որ սխալմունք է թույլ տվել, ու իր պրինցիպներով կգնա՝ կձևացնի, որ դա իր ռեժիսորական տեսլականն է։ (Իմ թեորիան ամրապնդում ա էն, որ ֆիլմում վերնագրի տիտրը ամբողջությամբ կրկնօրինակում է վերոնշյալ սցենարի առաջին էջի ձեռագիրը): Ամեն դեպքում կայֆ ա, երբ դու Տարանտինոն ես։ Ամբողջ աշխարհը նայում ա քո ֆիլմի տառասխալներով վերնագրին ու ասում ա "դե լավ հա, էս ախր Կվենտին Տարանտինոն ա, ստեղ հաստատ ինչ որ մալայզիական 50ականների սև ու սպիտակ ֆիլմի ատսիլկա կա": Հ.Գ Վերնագրում իրոք կա ատսիլկա՝ "Бесславные Ублюдки" վերնագիրը եկել ա իտալական հայտնի "Этот проклятый бронепоезд" ֆիլմի ամերիկյան անվանումից։ Ու էդ ֆիլմի ռեժիսորը եղելա... բռնվեք... ԷՆՑՈ ԳՈՐԼԱՄԻՆ:
إظهار الكل...
🔥 5 4👏 1💘 1
Տաճարականնե՛ր, ընդհանուր հավաք։ Հյուրընկալել էի Վեգա Անդրիասյանի "Շատ տաք թեյ" փոդքաստին, որպեսզի քննարկենք բայոպիկա (կենսագրական ֆիլմ) ժանրը։ Ընդհանուր առմամբ խոսեցինք, թե ինչ ընդհանուր բաներ ունեն բոլոր էդ ժանրի ֆիլմերը ու ինչ պարտադիր այուժետային գծեր կան։ Եթե ձեզ էսքան ժամանակ հետաքրքրել ա, թե ինչի համար են հաճախ հեղինակները շեղվում իրական պատմությունից՝ այ հենց դրանից ել ենք խոսել։ Փոդքաստը կհրապարակվի էս ամսվա վերջ, ես դրա մասին անպայման կհիշացնեմ։ Բնականաբար փոդքաստը նաև պարունակելու ա լիքը սփոյլեր, էնպես որ տալիս եմ ֆիլմերի ցուցակ, որոնցից խոսել ենք, ցանկալի ա նախորոք նայել։ Walk the Line (2005) Straight Outta Compton (2015) Bohemian Rhapsody (2018) The King's Speech (2010) Король и Шут (2023) սերիալ I, Tonya (2017) Human (2015)
إظهار الكل...
5🔥 1👏 1👌 1💘 1
Марина Абрамович: В присутствии художника (2012) Ռեժիսոր։ Մեթթյու Էյկերս Վավերագրական կինոյից դեռ չենք խոսել, ու ես գտնում եմ, որ էս ֆիլմը ամենաիդեալականն ա, որի շնորհիվ կարանք վավերագրականը բերենք մեր տաճար։ Հաստատ բոլորիդ պատահել ա էն հայտնի "սիրահար զույգերի հանդիպումը 30 տարի անց" վիդեոն։ Տակ վոտ, նախկին սիրահարներ Ուլայի ու Մարինա Աբրամովիչի տասնյակ տարիներ անց հանդիպումը էս ֆիլմից ա ու էս ֆիլմի ամենահուզիչ տեսարաններից մենակ մեկն ա։ Ավելի տխուր ա դառնում ամեն ինչ, երբ ֆիլմը նայում ես՝ իմանալով, որ Ուլայը 2020 թվականին մահացավ։ Ֆիլմի մասին ահավոր շատ բան կա խոսելու, բայց ես կարճ կկապեմ։ Եթե մենք ինչ որ բան ունենք սովորելու ներքին ազատության մասին՝ դա պետքա սովորենք ժամանակակից նկարիչներից։ Խորհուրդ եմ տալիս բոլորին թաթախվել արվեստի այդ սֆերայով, եթե ձեր մեջ կան լիքը կողպեքներ ու դուք ուզում եք հասկանաք թե ոնց շարժվեք լոգիկայից դեպի զգայական, դեպի ենթագիտակցական, մի տեղ, որտեղ ծնվում ա իրական նոր մի բան։ "Марина Абрамович: В присутствии художника" (2012) ֆիլմը ահավոր ոգեշնչում ա, իսկ Մարինա Աբրամովիչը ուղղակի ցնցում ա իրա անձի ու կամքի ուժով։ Եթե ինձ կարդում են արվեստի մարդիկ՝ բոլորիդ խորհուրդ եմ տալիս անպայման նայել։ Նույնիսկ էն մարդկանց, ովքեր սիրում են ծիծաղան ժամանակակից արվեստի վրա առանց ուսումնասիրելու կոնտեքստը, բայց փոխարենը փորձելով տպավորել խոհանոցային ունկնդիրներին իրանց ունիկալ կարծիքով։ Եթե էս ֆիլմից հետո դուք ոչ մի բան չհասկանաք, ուրեմն չեք ել հասկանա առհասարակ։
إظهار الكل...
4❤‍🔥 2💔 1💘 1
Կինոեռապատում մարդկային թուլության ու մոլուցքի մասին Կա տենց ռեժիսոր՝ Դարրեն Արոնոֆսկի, եթե մի օր "Թույլ օղակի" ժամանակ հարց լինի՝ ինքը իմ ամենասիրելի ռեժիսորն ա, ֆիքսեք սա։ Ծնվելով բավականին ապահովված ընտանիքում, Արոնոֆսկին ավարտել ա ԱՄՆ ի լավագույն դպրոցներից մեկը, սովորել ա Հարվարդում, շրջել ա ամբողջ աշխարհը, նկարահանել ա մի քանի կարճամետրաժ, իսկ հետո, 30 տարեկանում նկարահանել իր առաջին լիամետրաժ ֆիլմը։ Իր առաջին երեք ֆիլմը (իրականում ինչ որ չափով նաև հաջորդող բոլոր ֆիլմերը) Դարրենը նվիրել ա շատ նման թեմատիկայի՝ թե ինչպես է մարդ մոլագարի պես նվիրվում ինչ որ գաղափարի, սակայն այդ մոլուցքը հերոսի մարդկային կողմի թուլության հետ ռեակցիայի մեջ մտնելով՝ նրան հասցնում կատաստրոֆայի։ Իր առաջին երեք ֆիլմերը մոլուցքի մասին եռապատման մեջ արտացոլում են մարդկային էության երեք ֆունդամենտալ հիմքերը՝ միտք, մարմին, հոգի։ Կինոեռապատումը կազմված է. - Пи (1997) — Մտքի մոլուցք։ Հանճարեղ մաթեմատիկոսը փորձում է թվերի ու հաշվարկների միջոցով կանխագուշակել բիրժայի պահվածքը։ Սակայն ինչքան շատ է նա մոտենում խբդրի լուծմանը, այնքան ավելի բարդ է դառնում պայքարը սեփական մտքի դեմ։ - Реквием по мечте (2000) — Մարմնի մոլուցք։ Ֆիլմում պատմվում է պարբերաբար խաչվող երեք սյուժետային գիծ՝ ընկերների մասին, ովքեր ուզում են հարստանալ, երիտասարդ աղջկա մասին, ով ցանկանում է դառնալ մոդելյոր և բարեհամբույր տարեց կնոջ մասին, ով երազում է հայտնվել իր սիրելի հեռուստանախագծում։ Սակայն իրենց բոլորի նպատակներն ու ամբիցիաները պարտվում են թմրանյութերին։ - Фонтан (2006) — Հոգու մուլուցք։ Գլխավոր հերոս Թոմասը, կնոջը կորցնելուց հետո ձգտում է գտնել Կենաց Ծառը՝ հանելուկային մի էություն, որը տալիս է անմահություն, և որի շնորհիվ Թոմասը կարող է փրկել իր կնոջը։ (Ես շատ հեշտ պատմեցի հիմնական կոնֆլիկտը, բայց ինքը ահավոր բարդ ու պոետիկ ա, լիքը ենթաշերտերով ու խճճված սյուժեյով) Դարրեն Արոնոֆսկին իր առաջին ֆիլմերից արդեն իսկ ցուցադրել է իր հեղինակային ոճը՝ սովորական տեսարանների շատ արտասովոր մոնտաժ (անձամբ Արոնոֆսկին այն անվանում ա հիփ-հոփ մոնտաժ, ամենավառ օրինակը՝ "Ռեքվիեմ" ֆիլմում թմրանյութ օգտագործելու տեսարանները, որոնք բաղկացած են խելագար քանակի մոնտաժային կցոններից), որի շնորհիվ մյուս ռեժիսորների համեմատ, Արոնոֆսկու ֆիլմերում կան գրեթե կրկնակի անգամ ավել կադրեր (բոլորի մոտ կադրերը տատանվում են 500-600 ի սահմանում, Արոնոֆսկու մոտ ավելի քան 1000 կադր): Ինչպես նաև Արոնոֆսկու ֆիլմերը կարելի է ճանաչել ֆիզիկական հիպերռեալիզմով և անպակաս ամդամավնասումներով ՍՓՈՅԼԵՐՆԵՐ ---> ("Պի" ի մեջ հերոսը դռելով ծակում է սեփական գլուխը, "Ռեքվիեմ" ի վերջում կան անդամահատումներ, "Ֆանտան" ի մեջ հերոսը գրիչով ծակում է սեփական մատը, իսկ վերջում մարմնից դուրս է գալիս մի ամբողջ ծառ):  Դե իհարկե ամոթ կլիներ չհիշել ֆիլմերի հրաշագեղ երաժշտական լուծումները Կլինտ Մանսելլի կողմից, ով աշխատել է Արոնոֆսկու ֆիլմերի մեծ մասի վրա (իրա "Lux Aererna" ն վստահ եմ լսել են աշխարհի բոլոր կենդանի արարածները): Ամփոփելով կարելի է ասել, որ Դարրեն Արոնոֆսկու ֆիլմերի ընդհանուր թեման է՝ վախեցեք ձեր երազանքներից, նրանք ձեզ կարող են հասցնել դժբախտության և տանջանքների։ Բարի կիրակի բոլորին)
إظهار الكل...
5🔥 1👏 1💘 1
2024 թվականի ֆիլմերի պոստերների պալիտրան. Կարմիր գույն։ Էս տարի մի յուրահատուկ տրենդ ա, ամբողջ պոստերը մոնոխրոմ, կարմիր գույնով պատելը։ Մաքսիմում սպիտակ տիտրերն ել ավելացնել որպես համեմունք։
إظهار الكل...
3👍 1🔥 1🌚 1💘 1
أرشيف المشاركات
اختر خطة مختلفة

تسمح خطتك الحالية بتحليلات لما لا يزيد عن 5 قنوات. للحصول على المزيد، يُرجى اختيار خطة مختلفة.