cookie

We use cookies to improve your browsing experience. By clicking «Accept all», you agree to the use of cookies.

avatar

Իրանի և Հայաստանի մշակույթ, արվեստ և գրականություն(فرهنگ، هنر و ادبیات ایران و ارمنستان)

Show more
Advertising posts
418
Subscribers
+124 hours
No data7 days
+630 days

Data loading in progress...

Subscriber growth rate

Data loading in progress...

Photo unavailableShow in Telegram
🟢 Նոյեմբերի 5-ին և 6-ին Իրանի Մազանդարան նահանգի Ամոլ քաղաքում տեղի կունենա իրանցի բանաստեղծ Թալեբ Ամոլիին նվիրված գիտաժողով։ 🖋Մասնակցության համար անհրաժեշտ է հոդվածը ուղարկել ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի էլ․ հասցեին՝ [email protected] 📌Դիմելու վերջնաժամկետ՝ հոկտեմբերի 25, 2024թ․ (ժամկետը երկարաձգվել է)։ 📌Գիտաժողովի վերաբերյալ մանրամասն տեղեղակատվությունը ներկայացված է պաշտոնական կայքում՝ http://taleb.conf.umz.ac.ir 🆔@RayzaniArmenia
Show all...
👍 1
Photo unavailableShow in Telegram
🇮🇷 Այսօր Իրանը տոնում է մեծն բանաստեղծ Շահրիարի մեծարման օրը։ ✴️Այս կապակցությամբ այսօր Թավրիզում տեղի կունենա գիտաժողով՝ նվիրված Շահրիարի կյանքին և ստեղծագործությանը, իսկ մեծանուն այս բանաստեղծի մասին հակիրճ կարող եք կարդալ՝ անցնելով հետևյալ հղմամբ։ 🔗 https://bit.ly/3XIZTNt
Show all...
🕊 1
00:30
Video unavailableShow in Telegram
🦩 Մահարլու լճի ֆլամինգոները Իրանի հարավում հաճախ կարելի է հանդիպել ֆլամինգոների՝ մասնավորապես այն վայրերում, որտեղ կան աղի ջրի ջրամբարներ։ Հարավից ամեն տարի մոտ 70-80 հազար ֆլամինգո է չվում հյուսիս՝ դեպի Մազանդարան նահանգում գտնվող Միանքալե թերակղզի։
Show all...
IMG_2241.MP410.42 MB
👍 1 1
🎬 Երևանում նշվեց կինոյի օրը՝ պարսկերեն սովորող հայ մանուկների մասնակցությամբ։ Կինոյի օրվա կապակցությամբ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի հրավերով Երևանի 136 դպրոցի սաները հաճախեցին Կապույտ մզկիթ, որտեղ ցուցադրվեց իրանական «Դելֆին տղան» մուլտֆիլմը։ Նպատակ ունենալով բարելավել երեխաների պարսկերենը՝ մուլտֆիլմը ցուցադրվեց պարսկերեն ենթագրերով։ Նշենք նաև, որ միջոցառման արդյունքում դպրոցականներին նվիրաբերվեց «Սաադի» հիմնադրամի «Գամ-է ավվալ» գրքերի նոր խմբաքանակ։ 🆔@RayzaniArmenia
Show all...
Photo unavailableShow in Telegram
🇦🇲🇮🇷Ահա մեկ այլ հետաքրքիր խոսք, որ գործածում են թե՛ հայերը, և թե իրանցիները։ 🆔@RayzaniArmenia
Show all...
❤‍🔥 1👎 1
Photo unavailableShow in Telegram
🖼 Վաղը «Իդե» ցուցասրահում տեղի կունենա նկարիչ և կատարողական արվեստի ներկայացուցիչ Միթրա Էսլամիի «Թմրություն» խորագրով անհատական ցուցահանդեսի բացումը։ 🎨🖌Այս կյանքը լի է ցավով ու տառապանքով, հուսալքությամբ և կարոտով, ամեն շնչով ավելանում է հուսալքության ծանր բեռը մինչև այն կետը, երբ թմրությունը վերածվում է օտարման ինքնահոժար մի գործիքի՝ հանգեցնելով գիտակցված ներկայության բացակայության։ Հեղինակը փորձել է մարդուն պատկերել ժամանակից և տարածությունից դուրս։ 🆔@RayzaniArmenia
Show all...
👍 1
❤️‍🔥 Իրանը աշխարհի լավագույն գորգերի հայրենիքն է ✨ Գորգը իրանական մշակույթի և պատմության անքակտելի մասն է։ Իրանցի մանուկները գորգի վրա են անցկացնում իրենց մանկությունը, իսկ մեծահասակները պարզապես անկարող են պատկերացնել տունը առանց գորգի։ 🔝 Գորգագործությունը ազգային արվեստի ամենատարածված տեսակներից է, որի մեջ իրանցիները իրենց սիրտն ու հոգին են դնում։ Այսօր ավելի քան 2 միլիոն իրանցի աշխատում է գորգարտադրության կամ գորգերի առքուվաճառքի ոլորտում։ Իրանը աշխարհում խոշորագույն գորգ արտահանող պետությունն է։ 👑 Պարսկական հնագույն գորգերը պահվում են աշխարհի լավագույն թանգարաններում։ Մեզ հայտնի հնագույն նմուշը՝ Փազըրըկյան գորգը ունի 2500 տարվա հնություն։ 💬 Հետաքրքիր է, որ այս գորգը հայտնաբերվել է 1949թ․ Ալթայի լեռներում սովետական հնէագետների խմբի կողմից, և այսօր այն ցուցադրված է Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի պետական թանգարանում։
Show all...
Choose a Different Plan

Your current plan allows analytics for only 5 channels. To get more, please choose a different plan.