cookie

We use cookies to improve your browsing experience. By clicking «Accept all», you agree to the use of cookies.

avatar

ԳՐԱԴԱՐԱՆ

Գրադարան հարթակ է որտեղ կգտնես 🎯 Կրթող Ինֆորմացիա 🎯 Հետաքրքիր նյութեր 🎯 Գիտափորձեր 🎯 Գրքեր 🎯 Փաստեր 🎯 Ինքնազարգացում Հարցերի կամ առաջարկություններ դեպքում գրել📤 @fhenoman-ին

Show more
Advertising posts
445
Subscribers
No data24 hours
-37 days
-2030 days

Data loading in progress...

Subscriber growth rate

Data loading in progress...

Հիշի՛ր, •Դու միակ մարդն ես, ով քո կյանքի ամենածանր առավոտներին ու գիշերներին  արթնացել ու քնել է քո կողքին։Ամեն անգամ, երբ ննջասենյակում փակված ինչ-որ բանի պատճառով լաց էիր լինում ու մտածում, որ քո աշխարհն ավարտվում է,Դու միակ մարդն էիր,ով այդ  վայրկյաններին քեզ հետ էր: Դու պետք է հոգ տանես քո մասին... Դու պետք է սիրես ինքդ քեզ և չմղես քեզ կործանման ... Մի՛ հանձնվիր,ու երբեք մի՛ լքիր ինքդ քեզ...🤎 ___ Մեթյու Մակքոնահի
Show all...
1🔥 1
«Կյանքը սկսել մաքուր էջից»․ այս բառերը գուցե և տպավորիչ են, իսկ երբեմն էլ կարող են գեղեցիկ հնչել, սակայն երբեք նման բան չի լինում։ Կյանքի յուրաքանչյուր նոր բացվող էջի վրա արդեն դրված է ապրված օրերի մատնահետքը։ Ամեն սրբագրում սոսկ շտկում է իր նախորդին, բայց հերքել չի կարող։ Եվ ապագա ասվածն էլ անցյալի հարազատ հոգազավակն է լինելու։✨ Հովիկ Չարխչյան «Չարենց և Արմենուհի. Սիրախաղ կրակի հետ»
Show all...
► Գիշերները ժամանակը կանգ է առնում: Միայն ժամացույցներն են, որ կանգ չեն առնում🌃 «Էրիխ Մարիա Ռեմարկ» Հաղթական կամար
Show all...
👍 3 1
Շատ հեշտ է կարդալ ուրիշների դժբախտությունների մասին և պատկերացնել, որ մենք էլ կարող էինք հերոսաբար հաղթահարել դրանք, բայց այնքան էլ հեշտ չէ, երբ իսկապես ստիպված ես լինում գործ ունենալ դրանց հետ, այդպես չէ՞: Լուսի Մոդ Մոնտգոմերի - «Աննան կանաչ կտուրներից»
Show all...
6
Photo unavailableShow in Telegram
Երբեմն դու պետք է վազես, որ տեսնես, թե ով է վազելու քո ետևից: Երբեմն դու պետք է ավելի մեղմ խոսես՝ տեսնելու, թե ով է իրականում լսում քեզ: Երբեմն պետք է մի քայլ հետ գնաս՝ տեսնելու, թե ով է քո կողքին: Երբեմն դու պետք է սխալ որոշումներ կայացնես, որպեսզի տեսնես, թե ով է քեզ հետ, երբ ամեն ինչ քանդվում է💜 ✍️Պաուլո Կոելյո ིྀ
Show all...
6
Photo unavailableShow in Telegram
🫀 Վիլյամ Սարոյանն իր կյանքի ընթացքում ամուսնացել է երկու անգամ, երկու անգամ էլ․․․ նույն կնոջ հետ։ Երբ նրան հարցրել են, թե ինչու է նորից ամուսնացել նույն կնոջ հետ, նա իրեն բնորոշ անկրկնելի հումորով պատասխանել է․ «Ինչո՞ւ պետք է նոր կին առնեի, նորի հետ ստիպված ես ծանոթանալ, ես էլ ամուսնացա առաջին կնոջս հետ, ում արդեն գիտեի»։ Իսկ երբ հարցրել են, թե ինչու երկրորդ անգամ բաժանվեց նույն կնոջից, պատասխանել է․«Որովհետև ես երկրորդ անգամ նույն սխալն արեցի»💔 Հետաքրքիր էր🔥
Show all...
😐 2
-Ուր էլ փախչեք, չլուծված խնդիրները սողոսկում են ձեր իրերի մեջ, և ամենուրեք հետապնդում🩶 ✓Ժոել Դիկեր-«Ճշմարտությունը Հարի Քվեբերտի գործի մասին✨
Show all...
Photo unavailableShow in Telegram
«Առանց պայքարի, առանց կռվի, առանց դիմակայության ոչ ոքի ոչինչ չի տրվում... Ես անցել եմ կյանքի դաժան ճանապարհ ու անցնում եմ մինչ օրս։ Նահանջողներին ու հանձնվողներին չեմ հավատում, չեմ հավատում նրանց տաղանդին, որը կարող է այդպես հեշտ տեղի տալ, չեմ հավատում նրանց նվիրվածությանը, նրանց սիրուն... Չեմ սիրում լսել նվնվոց... Պարտությանը ի՞նչ արդարացում… արի պատմիր, թե ինչպես, ինչ դժվարությամբ հաղթեցիր, ու ես կհիանամ քեզնով, կեղբայրանամ քեզ»։ Տիգրան Մանսուրյան❤️‍🩹
Show all...
1
Photo unavailableShow in Telegram
Նոր խնդիրները ստիպել են մեզ նոր սխալներ անել, բայց մեկը՝ ամենաբութը, կրկնում ենք հավիտյան․ աշխարհի դաժան թոհուբոհի մեջ բարոյականություն ենք փնտրում, համառորեն արդարություն ենք ակնկալում, աղերսելով․․․ Սոս Սարգսյան🤍
Show all...
2
Բառը քարի նման է. եթե իր տեղը չի դրվում, դիմադրում է: Բառը քարից ավելի համառ է: Քարը կարելի է տաշել-տաշտշել, հարմարեցնել, բառը միայն իր տեղն է ուզում: Եվ ինչ բառեր են մեռնում, երբ դրվում են ոչ իրենց տեղում…. Բառը քարի նման է. Բառերից էլ կարելի է տաճար կառուցել, տաճար, որտեղ կմաքրվի ու կվեհանա մարդու հոգին, նաև կարելի է բառը դնել պարսատիկի մեջ և, դիպուկ լինելու դեպքում, բառով մարդ սպանել: Չմոռանաք, որ բառը քարի նման է, մանավանդ, մեր քարաստան-Հայաստանում… Վարդգես Պետրոսյան🤍
Show all...
4
Choose a Different Plan

Your current plan allows analytics for only 5 channels. To get more, please choose a different plan.