cookie

We use cookies to improve your browsing experience. By clicking «Accept all», you agree to the use of cookies.

avatar

ARMTALKS

ARMTALKS-ը մեդիա հարթակ է, որը տրամադրում է ճշգրիտ ինֆորմացիա տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ 🇦🇲✊🏻Արցախի համար պայքարը շարունակվում է

Show more
Advertising posts
347
Subscribers
No data24 hours
No data7 days
No data30 days

Data loading in progress...

Subscriber growth rate

Data loading in progress...

🔴🔴⚡⚡ՈւԺԳԻՆ ԵՐԿՐԱՇԱՐԺ ՏԱՎՈւՇԻ ՄԱՐԶՈՒՄ Հուլիսի 17-ին` ժամը 06:10-ի սահմաններում երկրաշարժ է գրանցվել, ուժգին ցնցումները զգացվել են Տավուշի մարզում: Շուտով կտրամադրենք հավելյալ տեղեկատվություն: Տավուշ ՀԸ
Show all...
Photo unavailableShow in Telegram
Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի հավաքականը 71:63 հաշվով հաղթել է Ադրբեջանին՝ զբաղեցնելով 3-րդ տեղը FIBA U16 EuroBasket Division C մրցաշարում: Բացի Հայաստանից և Ադրբեջանից, մրցաշարին մասնակցել են նաև թիմեր Մոլդովայից, Մալթայից, Սան Մարինոյից, Ջիբրալթարից, Կոսովոյից և Ալբանիայից:
Show all...
👍 1
00:27
Video unavailableShow in Telegram
❗️Թուրքիայի երկրպագուները Թուրքիայի պետական օրհներգի ժամանակ համատարած ցույց են տվել Գորշ գայլերի սիմվոլը։ Գերմանիայում տեղի ունեցած հանդիպմանը հետևվել է անձամբ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Show all...
IMG_6218.MP48.75 MB
⚽️ Պաշտոնական. ՈՒԵՖԱ-ն երկու խաղով որակազրկեց Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալին։ Նա Ավստրիայի դեմ խաղում թուրքական «Գորշ գայլեր» ծայրահեղ աջ կազմակերպության ժեստն էր ցույց տվել՝ գոլը տոնելու պահին։ Դեմիրալը բաց կթողնի Նիդեռլանդների դեմ կայանալիք հանդիպումը ու նաև կիսաեզրափակիչը, եթե Թուրքիան հաղթահարի 1/4 փուլը։
Show all...
2
Photo unavailableShow in Telegram
🔴 2023 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի արդյունքում էթնիկ զտման ենթարկվեց ու պատմության մեջ առաջին անգամ հայաթափվեց Մեծ Հայքի Արցախ աշխարհը։ 📌 Ադրբեջանական քաղաքական բուլդոզերը վերացնում է Արցախում այն ամենը ինչը հայկական հետք է կրում։ Եկեղեցիներ, խաչքարեր, գերեզմանոցներ, տներ ու փողոցներ։ Այդ քաղաքական հաշվեհարդարի արդյունքում հիմնահատակ ավերվեց Շուշիի Հովհաննես Մկրտիչ, կամ որ ավելի շատ հայտնի է Կանաչ ժամ եկեղեցին։ 📌Բազմաթիվ արցախցիներ այստեղ մկրտվում, պսակադրվում էին։ 2020 թվականի պատերազմից հետո Կանաչ ժամ եկեղեցին ավերվեց, հետո հայտարարվեց ուղղափառ ու կարծես թե ինչ որ վերանորոգչական աշխատանքներ էին տարվում, իսկ 2024 թ․ ապրիլի 5-ին արված տիեզերական լուսանկարներից պարզ դարձավ, որ այն հիմնահատակ քանդվել է։ 📌 Ի թիվս այլ հուշարձանների, Արցախում հիմնովին ավերվել են երեք եկեղեցիներ՝ Մեխակավանի Զորավոր Սբ․ Աստվածածին, Բերձորի Սուրբ Համբարձման և վերոնշյալ Շուշիի Հովհաննես Մկրտիչ եկեղեցիները։
Show all...
😢 2
❗️Ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալը արձագանքել է առաջացած սկանդալին. «Ես հպարտ եմ, որ թուրք եմ։ Շատ գոհ եմ իմ արածից։ Լավ եմ արել»։ 🤬 Նման սանձարձակ և լկտի պահվածքի համար ՈւԵՖԱ-ն պարտավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել։
Show all...
👍 1
Photo unavailableShow in Telegram
❕ Ավստրիա-Թուրքիա հանդիպման ժամանակ գոլի հեղինակ դարձած Դեմիրալը 2 ձեռքով ցույց է տվել ծայրահեղ ազգայնամոլական-ահաբեկչական «Գորշ գայլեր»-ի նշանը։ ⭕️ Նաև ռասիստական գրառում է կատարել` «Ինչ երջանիկ է նա, ով ասում է ես թուրք եմ»։
Show all...
👎 1
🇦🇲Արցախի Հանրային հեռուստատեսությունը վերսկսել է իր գործունեությունը: 📌 Այս մասին հայտարարություն է արել Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Facebook-ում, կիսվելով նաև տեսանյութով: 🔴 Նա նշել է. «Արցախի Հանրային հեռուստատեսությունը վերսկսում է իր գործունեությունը փոքր թիմով, բայց չափազանց կարևոր դերով. անել ամեն ինչ՝ հնարավորինս ամրացնելու սոցիալական կապերը Արցախի ժողովրդի մեջ, պահպանելու հայկական ինքնության և արցախյան բարբառի եզակի կողմերը, լուսաբանելու Արցախի ժողովրդի խնդիրները և կանոնավոր կերպով արտահայտելու նրանց կարծիքները»: 🟠 Արցախի հեռուստատեսությունն իր գործունեությունը դեռևս կծավալի սոցցանցերում` «Ֆեյսբուք», «Յութուբ», «Տելեգրամ»։
Show all...
2👍 1
‼️🇦🇿🇦🇲 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն և Երևանը խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքների շուրջ կարող են համաձայնության գալ մի քանի ամսվա ընթացքում, սակայն ՀՀ-ը պետք է փոխի Սահմանադրությունը: 🔺 «Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստը, առնվազն հիմնարար իրավունքների շրջանակում, կարելի է ավարտել մի քանի ամսում։ Նախկինում միջնորդների պլանն էր համաձայնության գալ հիմնական սկզբունքների շուրջ, որոնք կոչվել են Մադրիդյան սկզբունքներ։ Կարևոր է հասկանալ, որ այն հարցերը, որոնց շուրջ հնարավոր չի եղել համաձայնության հասնել 28 տարվա ընթացքում, դժվար է լուծել մեկ-երկու տարում»: 🔺 «ՀՀ Սահմանադրության մեջ Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներ կան, ուստի խաղաղության պայմանագիր չի ստորագարվի այնքան ժամանակ, քանի դեռ սահմանադրական փոփոխություններ տեղի չունենան»։
Show all...
🇷🇺Հուլիսի 1-ից Ռուսաստանը մեկ ամսով ստանձնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը։ 📌 Այս աշխատանքի շրջանակներում Ռուսաստանը նախատեսում է կենտրոնանալ մերձավորարևելյան հիմնախնդիրների կարգավորման, գլոբալ անվտանգության նոր մոդելի քննարկման և տարածաշրջանային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն, ՄԱԿ-ի համագործակցության ամրապնդման վրա:  📌 Հուլիսի 1-ից Ռուսաստանը մեկ ամսով ստանձնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը։ Այս աշխատանքի շրջանակներում Ռուսաստանը նախատեսում է կենտրոնանալ մերձավորարևելյան հիմնախնդիրների կարգավորման, գլոբալ անվտանգության նոր մոդելի քննարկման և տարածաշրջանային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն, ՄԱԿ-ի համագործակցության ամրապնդման վրա:
Show all...
Choose a Different Plan

Your current plan allows analytics for only 5 channels. To get more, please choose a different plan.