cookie

We use cookies to improve your browsing experience. By clicking «Accept all», you agree to the use of cookies.

avatar

EXCLUSIVElife.am

Show more
Advertising posts
206
Subscribers
No data24 hours
-17 days
+830 days

Data loading in progress...

Subscriber growth rate

Data loading in progress...

Photo unavailableShow in Telegram
Հանդիպում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի հետ Ավելին>>
Show all...
Սիսիան-Տաթև ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել․ կան տուժածներ Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:34-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 🚒Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «Iveco» մակնիշի բեռնատարը (վարորդներ՝ Մ․ Մ․ Ն․, ծնված 1982 թ. և Հ․ Հ․ Բ․, ծնված 1984 թ.) կողաշրջվել է․ վարորդներն արգելափակվել են ուղեխցիկում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից: Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և վարորդներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են կայուն:
Show all...
ՀՀ Կենտրոնական բանկն զգուշացնում է՝ զեղծարարները կեղծ հեռախոսազանգերի և տարբեր նամակագրությունների միջոցով կապ են հաստատում քաղաքացիների հետ՝ ներկայանալով որպես ֆինանսական հաստատության աշխատակից, ուղարկում են հղումներ և դրդում են անցնել նշված հղմամբ, լրացնել անհրաժեշտ անձնական/բանկային տվյալները՝ այդ կերպ ստանալով հասանելիություն քաղաքացիների ֆինանսական միջոցներին։ Կենտրոնական բանկը հորդորում է լինել զգոն և ոչ մի դեպքում չանել հետևյալ քայլերը. • Որևէ անձի չտրամադրել անձնական բանկային որևէ տվյալ • Մուտք չգործել անհայտ և կասկածելի հղումներ • Չակտիվացնել ստացված անհայտ և չսպասված հաստատման կոդերը։
Show all...
Օգնության են հասել փրկարարները Սեպտեմբերի 18-ին, ժամը 21:00-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Մեղրու սար» կոչվող հատվածում բեռնատարը խափանվել է և երկկողմանի փակել ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները և ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները «DAF» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գ. Ս.) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատվածից. երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է:
Show all...
02:13
Video unavailableShow in Telegram
Հայաստանը պատրաստ է Ադրբեջանին տրամադրել անցուղի դեպի Նախիջեւան եւ հակառակը՝ այն նույն պայմաններով, ինչը տրամարվում է ԻԻՀ-ն
Show all...
Մեր_ասածի_մեջ_չկա_կեղծավորություն՝_անցումը_պատրաստ_ենք_տրամադրել.mp414.56 MB
Շոյգուն այցելել է Թեհրան՝ փոխանցելու Պուտինի ուղերձը Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը Թեհրանում բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպմանը վերահաստատել է Մոսկվայի աջակցությունն Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի քաղաքականությանը։ Շոյգուն Թեհրանում փոխանցել է Պուտինի ուղերձը՝ շեշտելով, որ Ռուսաստանի դիրքորոշումը տարածաշրջանային հարցերում Իրանի հետ համագործակցելու հարցում չի փոխվել։
Show all...
Առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ: Եղանակը Երևանում սեպտեմբերի 18-ին՝ 🌖 Ցերեկ +25 +27 🌗 Երեկո +18 +20 🌘 Գիշեր +14 +16
Show all...
00:46
Video unavailableShow in Telegram
17-րդ հեծանվային զբոսանքը. կեցցե’ լուսաբացը Նիկոլ Փաշինյան
Show all...
IMG_6953.MOV16.47 MB
Էլինա Ավանեսյանը Երեւանում նշեց ծննդյան տարեդարձը Հայաստանի ներկայացուցիչ, Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) վարկանիշային աղյուսակում 49-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը Երեւանում երկրորդ մարզումն անցկացրեց: «Կերոն» զարգացման հիմնադրամի, Հայաստանի թենիսի ֆեդերացիայի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ՀՀ քաղաքացիություն ստացած թենիսիտուհին հայրենիքում մարզումներն անցկացնում է Վահագնի թաղամասում:
Show all...
Ադրբեջանական կողմը տեղեկություն չունի, թե հայկական կողմը մասնակցելու է COP29-ին, թե ոչ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս այս առնչությամբ որոշակի կարծիք չի հայտնել: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադե
Show all...
Choose a Different Plan

Your current plan allows analytics for only 5 channels. To get more, please choose a different plan.