cookie

We use cookies to improve your browsing experience. By clicking «Accept all», you agree to the use of cookies.

avatar

Arushanyanmedia (Սպորտային լուրեր)

Show more
Advertising posts
2 152
Subscribers
+424 hours
+137 days
+1130 days

Data loading in progress...

Subscriber growth rate

Data loading in progress...

🇦🇲🇦🇲🇦🇲 Հայաստանի կանանց հավաքականը կրկին վստահ հաղթանակ տարավ շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում: 💪 8-րդ խաղափուլում մեր կանանց հավաքականը 3.5:0.5 հաշվով առավելության է հասել Մոնղոլիայի հավաքականի նկատմամբ: 🤩 Հաղթանակ են տարել Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը: 🤝 Մարիամ Մկրտչյանի խաղն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: 🇭🇺 Այսօր Հայաստանի տղամարդկանց հավաքականը 1.5:2.5 հաշվով զիջեց Հունգարիայի թիմին: 🥳 Հաջողություն ենք մաղթում մեր հավաքականներին հաջորդ խաղափուլում: ••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••• 🇦🇲🇦🇲🇦🇲 The Armenian women's national team scored one more confident victory in the 45th FIDE Chess Olympiad. 💪 In the 8th round, our women's team beat the team of Mongolia with a score of 3.5:0.5. 🤩 IM Lilit Mkrtchian, GM Elina Danielian and IM Anna Sargsyan won. 🤝 The game of WIM Mariam Mkrtchyan ended in a draw. 🇭🇺 Today the Armenian men's team lost to the Hungarian team with a score of 1.5:2.5. 🥳 We wish good luck to our teams in the next round.
Show all...
👍 4
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։ Հայաստանի հավաքականն առաջադիմել է մեկ աստիճանով և 96-րդ տեղում է։ 
Show all...
👍 7👎 6😭 3
🇦🇲🇦🇲🇦🇲 Հայաստանի հավաքականները շարունակում են մնալ առաջատարների շարքում շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում: 💪 7-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Անգլիայի հավաքականի նկատմամբ: 🤩 Թիմին հաղթական միավոր է բերել Հայկ Մարտիրոսյանը: 🤝 Շանթ Սարգսյանի, Գաբրիել Սարգսյանի և Ռոբերտ Հովհաննիսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով: 🇦🇲 Հայաստանի կանանց հավաքականը 2:2 հաշվով ավարտեց իր հանդիպումը Ամերիկայի հավաքականի հետ: 🤩 Այսօր հաղթել են Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը: 🥳 Հաջողություն ենք մաղթում մեր հավաքականներին հաջորդ խաղափուլում:
Show all...
👍 10 4
Show all...
🇦🇲⚽️/ Տիգրան Բարսեղյանի հաղթական դուբլն ու Սլովանի` դրամատիկ վերջաբանով խաղը #հայեր #football

#հայաստան #հայեր #sports #news #armenian #армения #arushanyanmedia #armenia Telegram -

https://t.me/armenianfootballt

🔥 4👍 3 1
Photo unavailableShow in Telegram
Այսօր տեղի ունեցավ Հայաստանի ազգային oլիմպիական կոմիտեի գործկոմի նիստը, որի ընթացքում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պարգևատրեց Փարիզի օլիմպիական խաղերի մեդալակիրներին և մարզիչներին։ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, օլիմպիական գաղափարների տարածման գործում ներդրած ծառայությունների համար ՀԱՕԿ-ի ոսկե շքանշանակով պարգևատրվեցին նաև Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը, հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը:
Show all...
👍 3 3
«Փյունիկի» նախագահ Արթուր Սողոմոնյանի հայտարարությունը: ———————————————————————————— Ցանկանում եմ պատմել մի որոշման մասին, որը ինձ հեշտ չի տրվել: Երկար եմ մտածել ու որոշել եմ վաճառքի հանել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը և լքել հայկական պրոֆեսիոնալ ֆուտբոլը: Գլխավոր ու միակ պատճառը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հալածանքն է, որն ձգվում է արդեն երկու տարուց ավելին: Ցավոք, իրավիճակը վաղուց դուրս է եկել ողջամտության ու պրոֆեսիոնալ էթիկայի սահմաններից վերածվելով անձնական առճակատման: Դա մեծ վնաս է հասցնում թիմին, երկրպագուներին ու մեր ակադեմիային և ամենակարևորը հայկական ֆուտբոլի հեղինակությանը: Ավելի քան 2 տարի ես ու «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պայքարում էինք անզուսպ պահվածքի, ագրեսիայի ու ֆեդերացիայի ղեկավարների ոչ կոմպետենտության դեմ: Վերջին 4 տարում Բարձրագույն լիգայի 5 թիմ, ինչպես նաև 6 խոշոր ներդրող, լքել են հայկական ֆուտբոլը հայտարարելով անհնարինության մասին աշխատել ֆեդերացիայի ոչ կոմպետենտ ղեկավարների հետ: Ցավոք, ես նույնպես եկել եմ նման եզրահանգման: Սա ինձ համար շատ ցավալի, բայց կշռադատված որոշում է, քանի որ իսկապես որևէ իմաստ չեմ տեսնում աշխատելու նման անառողջ մթնոլորտում: Ես վստահ եմ, որ կգտնվեն մարդիկ, որոնք հետաքրքրված կլինեն շարունակել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբային փառահեղ պատմությունը, որը վերջին տարիների ոչ միայն հասել է մեծ նվաճումների, այլև լայնորեն հայտնի դարձել Հայաստանում ու դրա սահմաններից դուրս: Ցանկանում եմ հանգստացնել ծնողներին ու «Փյունիկի» ակադեմիայի սաներին. ես կշարունակեմ ներդրումները մանկապատանեկան ակադեմիայում, և բոլոր մեր սաները կշարունակեն կրթվել իրենց տարիքային խմբերում: Ես չեմ հեռանում հայկական սպորտից և կշարունակեմ ներդրումներ անել, քանի որ կարծում եմ, որ սպորտի զարգացումը շատ կարևոր է մեր երկրի համար: Պատրաստ կլինեմ վերադառնալ հայկական ֆուտբոլ, երբ փոխվի ֆեդերացիայի ղեկավարությունը ու գան մարդիկ, որոնք իսկապես հետաքրքրված կլինեն ֆուտբոլի զարգացման մեջ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, որոնք մեր կողքին են եղել վերջին 7 տարիների ընթացքում, աջակցել ու մեզ հետ միասին ուրախացել են հաղթանակներով: Մենք իսկապես պատմական արդյուքների հասանք ու ես հպարտ եմ, որ եղել եմ մի մասնիկն այս մեծ ու համերաշխ ընտանիքի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբ անունով: Շնորհակալություն:
Show all...
😢 11 1💩 1🤡 1
♟️ Ավարտին մոտեցավ շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայի 6-րդ խաղափուլը: 💪 Այսօր Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Ֆիլիպինների հավաքականի նկատմամբ: 🤩 Հաղթանակ են տարել Շանթ Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: 🇦🇲 Առաջին երեք խաղափուլերում Հայաստանի տղամարդկանց թիմը պարտության էր մատնել Մալթայի թիմին (4:0), Անդորրայի թիմին (3:1) և Բրազիլիայի թիմին (3:1), չորրորդ խաղափուլում զիջել էր Չինաստանի թիմին (1.5:2.5), իսկ հինգերորդ խաղափուլում հաղթել էր Շվեդիայի թիմին (2.5:1.5): 🇮🇳 Այսօր Հայաստանի կանանց հավաքականը 2.5:1.5 հաշվով զիջեց Հնդկաստանի թիմին, որը օլիմպիադայում ամենաբարձր վարկանիշ ունեցող թիմն է։ 🇦🇲 Առաջին հինգ խաղափուլերում Հայաստանի կանանց թիմը պարտության էր մատնել Տրինիդադ և Տոբագոյի թիմին (4:0), Մեքսիկայի թիմին (4:0), Հունգարիայի երկրորդ թիմին (3:1), Վիետնամի թիմին (3:1) և Չինաստանի թիմին (2.5:1.5): 📌 Վաղը հանգստյան օր է: Հաջորդ խաղափուլը կմեկնարկի սեպտեմբերի 18-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին։ ••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••• ♟️ The 6th round of the 45th FIDE Chess Olympiad is concluded. 💪 Today the Armenian national men's team beat the team of the Philippines with a score of 2.5:1.5. 🤩 GM Shant Sargsyan and GM Robert Hovhannisyan won. 🇦🇲 In the first three rounds the Armenian men's team beat the Maltese team (4:0), the Andorran team (3:1) and the Brazilian team (3:1), lost to the Chinese team (1.5:2.5) in the fourth round, and beat the Swedish team in the fifth round (2.5:1.5). 🇮🇳 Today, the Armenian women's team lost with a score of 1.5:2.5 to the Indian team, which is the highest ranked team in the olympiad. 🇦🇲 In the first five rounds the Armenian women's team beat the team of Trinidad and Tobago (4:0), the Mexican team (4:0), the Hungarian B team (3:1), the Vietnam team (3:1) and the Chinese team (2.5:1.5). 📌 Tomorrow is a rest day. The next round will start on September 18 at 17:00 Armenian time.
Show all...
👍 6 2
🇦🇲🇦🇲🇦🇲 Հայաստանի կանանց հավաքականը տարավ հինգերորդ անընդմեջ հաղթանակը շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում: 💪 Օլիմպիադայի 5-րդ խաղափուլում կանանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Չինաստանի հավաքականի նկատմամբ: 🤩 Այսօր հաղթանակ են տարել Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը: 🇦🇲 Առաջին չորս խաղափուլերում Հայաստանի կանանց թիմը պարտության էր մատնել Տրինիդադ և Տոբագոյի թիմին (4:0), Մեքսիկայի թիմին (4:0), Հունգարիայի երկրորդ թիմին (3:1) և Վիետնամի թիմին (3:1): 💪 Այսօր տղամարդկանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Շվեդիայի հավաքականի նկատմամբ: 🤩 Թիմին հաղթական միավոր է բերել Գաբրիել Սարգսյանը: 🇦🇲 Առաջին երեք խաղափուլերում Հայաստանի տղամարդկանց թիմը պարտության էր մատնել Մալթայի թիմին (4:0), Անդորրայի թիմին (3:1) և Բրազիլիայի թիմին (3:1), իսկ չորրորդ խաղափուլում զիջել էր Չինաստանի թիմին (1.5:2.5): 🥳 Հաջողություն ենք մաղթում մեր հավաքականներին հաջորդ խաղափուլում: ••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••• 🇦🇲🇦🇲🇦🇲 The Armenian national women's team scored the fifth victory in a row in the 45th FIDE Chess Olympiad. 💪 In the 5th round of the olympiad, the women's team beat the Chinese team with a score of 2.5:1.5. 🤩 IM Lilit Mkrtchian and IM Anna Sargsyan won today. 🇦🇲 In the first three rounds, the Armenian women's team beat the team of Trinidad and Tobago (4:0), the Mexican team (4:0), the Hungarian B team (3:1) and the Vietnam team (3:1). 💪 Today the men's team beat the Swedish team with a score of 2.5:1.5. 🤩 GM Gabriel Sargissian brought the winning point to the team. 🇦🇲 In the first three rounds, the Armenian men's team beat the Maltese team (4:0), the Andorran team (3:1) and the Brazilian team (3:1), and lost to the Chinese team (1.5:2.5) in the fourth round. 🥳 We wish good luck to our teams in the next round.
Show all...
12👍 6
Choose a Different Plan

Your current plan allows analytics for only 5 channels. To get more, please choose a different plan.