cookie

We use cookies to improve your browsing experience. By clicking «Accept all», you agree to the use of cookies.

avatar

Vardan Voskanyan's Channel

Opinion and analysis Կարծիք և վերլուծություն Мнение и анализ

Show more
Advertising posts
4 777
Subscribers
-124 hours
-117 days
-1630 days

Data loading in progress...

Subscriber growth rate

Data loading in progress...

Ոմն Այխան Հաջիզադե, որը Բաքվի բարբարոսական վարչախմբում զբաղեցնում է ԱԳՆ կոչեցյալի ինչ-որ խոսնակի պաշտոն, պարբերաբար աչքի է ընկնում Հայաստանի հասցեին վիրավորական, լկտի և վերջնագրային բնույթի պահանջների հնչեցմամբ և մեր երկրի ներքին գործերին խառնվելով։ Անսահմանորեն ամոթալի է, որ Հայաստանը հասցվել է այն վիճակի, որ նույնիսկ սրա նման «շարքային դռնապանը» համարձակություն ունի նման հռետորաբանություն կիրառելու մեր պետության հասցեին, իսկ սրանից ավելի ամոթալին այն է, որ մեզ փորձում են հաշտեցնել այս նվաստացուցիչ վիճակի հետ։ Հայաստանի վերածնունդը և լիակատար գերակայության հաստատումը թշնամական քաղցկեղային գոյացության նկատմամբ պետք է դառնա յուրաքանչյուր հայաստանցու և հայի կանքի և պատվի գործ, քանի որ անպատիվ գոյություն քարշ տալը միայն թուլամորթների և ապիկարների բաժինն է։ #հավերժականՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
Show all...
👍 70 21
Թեհրանի խոսակցական պարսկերենում մի բառ կա՝ گوگیجه [gou-gije], որը Թեհրանի հյուսիսի բնիկ իրանական բարբառից պարսկերեն մուտք գործած ենթաշերտային ձև է՝ խոշոր եղջերավոր անասունների հիվանդության անուն (ցավոք, հայերեն տարբերակը չգիտեմ, անգլերեն՝ «mad cow»), փոխաբերաբար նշանակելով «շշմած, շփոթված, մոլորված, մտացրիվ, տարակուսած»։ Ստուգաբանորեն բառի առաջին բաղադրիչը նույնական է հայերեն «կով», երկրորդը՝ «գիժ» բառի հետ։ Բայց խնդիրն այստեղ մաքուր լեզվաբանությունը չէ, այլ բառի փոխաբերական իմաստները, որոնցով էլ կարելի է բնորոշել լայնածավալ և ուղղորդված քարոզչական ճնշման տակ գտնվող մեր հասարակության վիճակը, որը նման պայմաններում օբյեկտիվորեն չի կարողանում գնահատել շրջապատող իրականությունը՝ սպարտայական կենսակերպ և ուժերի լիարժեք լարում ու հանրային կազմակերվածություն պահանջող այն իրականությունը, որը քողարկվում է անվերջ ու անդադար պայմանական «ֆեստիվառների» մոլորեցնող և շողշողուն ծխածածկույթով։ #չՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
Show all...
42👍 23
Երբ արաբները նվաճեցին Սասանյան Իրանը, ապա սկսվեց այս հնագույն քաղաքակրթության պատմության մի շրջան, որն ընդունված է կոչել «նսեմացում» եզրույթով։ Այնուհետև իրանցիներն Արաբական խալիֆայությունում հասան հավասարության, իսկ Իրանի մերձկասպյան շրջաններից ծայր առած դեյլամական նվաճումների արդյունքում սկսվեց իրանական գերականության պատմական շրջափուլը, երբ Բաղդադի խալիֆները խամաճիկներ էին իրանցիների ձեռքում։ Սրա պատճառը բացառապես իրանական քաղաքակրթական, քաղաքական և բյուրոկրատական վերնախավերն էին, որոնք ոչ միայն չհաշտվեցին Իրանի փառքի և հզորության կորստյան հետ, այլ նաև օգտագործեցին իրանական պետականության ավանդույթները և քաղաքակրթական խորքը վերականգնվելու ու գերիշխանության հասնելու համար։ Վերնախավերի կամքը, տոկունությունն ու հմտությունն են վճռում քաղաքակրթության ապագան, այլ ոչ թե «ապագա» գոռալով գոյություն քարշ տալը, իսկ նսեմացումը չի կարելի կերպափոխել «ոչինչ, կարևորը հաց ուտելն է» գռեհիկ կաղապարով, քանի որ նսեմացումը հաղթահարելու միակ և պատվաբեր վերջնարդյունքը գերակայությունն է։ #հավերժականՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
Show all...
61👍 24
Photo unavailableShow in Telegram
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի աշխատակազմի պաշտոնաթերթ «Խալխ Գազեթի» (նախկին ԱԽՍՀ «Կոմունիստ») օրաթերթ կոչեցյալն առաջին և երրորդ էջերում հրապարակված ծավալուն «հոդվածում» անդրադարձել է նվաստիս տեսակետներին։ Եթե մի կողմ թողնենք հոդվածագրի վիրավորական արտահայտությունները, ապա պարզ է, որ Բաքվի բռնապետական վարչախումբը ակնհայտ վախեր ունի Հայաստան-Իրան քաղաքակրթական դաշինքի հնարավորությունից։ Ըստ նրա՝ նվաստիս կողմից օգտագործվող «արհեստածին Ադրբեջան» եզրույթն իսկ դուռ է բացում Իրանի կողմից այս քաղցկեղային գոյացության տարածքի վերանվաճման համար։ #հավերժականՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
Show all...
43👍 29
Այդպես էլ չընկալելով Բաքվի բարբարոսական վարչախմբի բնույթն ու էությունը, մենք շարունակում ենք կարծել, թե կան առանձին վերցրած Արցախյան հիմնախնդիր, սահմանազատման և սահմանագծման ինչ-որ հարց և այլ «տեղային» խնդիրներ։ Այս մոտեցումը մեզանում կտրականապես սխալ է և չի դիմանում որևէ քննադատության, քանի որ, դիցուք, Արցախի ամբողջական բռնազավթումից և այնտեղ իրամանացված էթնիկ զտումից հետո էլ Հայաստանի հանդեպ պահանջները չեն դադարել, Սյունիքում, Տավուշում և Գեղարքունիքում զիջումներից ու Հայաստանի տարածքների բռնազավթումից հետո նույնպես մեր նկատմամբ լկտի նկրտումները շարունակվում են և այսպես շարունակ։ Մինչդեռ իրականում խնդիրն ինքը՝ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումն է իր բռնապետական և հակամարդկային վարչախմբով, որի այս տեսքով և ձևաչափով գոյությունն իսկ մշտական վտանգ է Հայաստանի և տարածաշրջանային խաղաղության ու կայուն զարգացման համար։ Հետևաբար Հայաստանում մեր պետության զարգացման և հզորացման խորքային օրակարգը պետք է ձևավորվի այն հիմնական ելակետից, ըստ որի՝ նույն այդ զարգացման և հզորացման առանցքային խոչընդոտը հենց արհեստածին Ադրբեջանն է իր բարբարոսական վարչախմբով կամ, այլ խոսքերով, մեզ համար պետք է գոյություն ունենա Ադրբեջանի խնդիր, որի լուծման պարագայում միայն մենք կկարողանանք ապահովել հազարամյակների խորքից եկող մեր պետականության արժանապատիվ զարգացման և հզորացման սուրբ նպատակի իրագործումը։ #հավերժականՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
Show all...
34👍 23🔥 1
Photo unavailableShow in Telegram
Թիկունքիս Սյունիքի Աղիտու հինավուրց հայկական գյուղում գտնվող մեր նշանավոր միջնադարյան կոթողն է՝ մեր նախնիների քաղաքակրթական ջանքի արգասիքներից մեկը։ Այն մեկն է հայկական քաղաքակրթության այն հուշարձաններից, որին լկտիաբար հաճախ անդրադառնում է Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան՝ փորձելով հավականել ոչ միայն Հայաստանի սրբազան հողի այս հատվածին, այլ նաև յուրացնել մեր նախնիների քաղաքակրթական ջանքը։ Մեծագույն և աններելի թուլամորթություն, ամոթ և մեղք է, երբ քաղաքակրթությունը զիջվում է բարբարոսական տարերքին՝ հնարավորություն տալով վերջինիս պղծել, յուրացնել կամ ոչնչացնել այն։ #հավերժականՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
Show all...
72👍 30🔥 7
Photo unavailableShow in Telegram
Այսօր Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն իր ներկայությամբ իսկ պղծել է մեր սրբի մասունքները, մեր նախնիների քաղաքակրթական ջանքի արգասիքը, մեր իշխանուհու՝ «ի թուրքաց պատերազմին» զոհված որդու հիշատակին կառուցած մեր տաճարը, Քարվաճառն ազատագրած մեր հերոսների հիշատակը, մեր պատիվն ու արժանապատվությունը։ Սրա նկարը երբեք չէի տեղադրի, բայց միգուցե սթափեցնող լինի տարատեսակ «ֆեստիվառների» և այլ «կառնավալների» ֆոնին։ #չՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
Show all...
👍 74 31🔥 3👏 3🥰 2
Բռնազավթված Արցախի Հանրապետությունից Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենայի տարածած «տեսանյութերը» այդ վարչախմբի կողմից Հայաստանի և հայության դեմ վարվող հիբրիդային մշտական պատերազմի հոգեբանական հարձակման բաղադրիչներից են։ Դրանք նախատեսված են մեզ, իբր, «հաշտեցնելու» այն մտքի հետ, թե Հայաստաանի սրբազան հողի այդ հատվածն ընդմիշտ ու անվերադարձ կորած է, մինչդեռ բարբարոսներն այն ամբողջությամբ վերահսկում են ընդսմենը մեկ տարուց էլ պակաս ժամանակահատվածում, որը մեր պատմության հազարամյակների ուղեծրում ընդամենը կես վայրկյան է՝ ակնթարթից էլ փոքր ժամանակ։ Նման «տեսանյութերը» պետք է մեզ համար վերածել խթանի՝ մշակելու և իրագործելու Բաքվի պիղծ վարչախմբի կողմից բռնազավթված մեր սրբազան հայրենիքի հազարամյակների հայկական պատմություն ունեցող այս հատվածը վերաազատագրելու և հայության հաղթական վերադարձը կազմակերպելու համար։ Հայկական քաղաքակրթության և բարբարոսսկան տարերքի միջև մշտնջենական այս պատերազմում ավարտը լինելու է՝ որպես պետություն և ազգ, կողմերից մեկի՝ պատմության ասպարեզը լքելը։ Սա դառը, սակայն հավաստի իրողություն է, որը նախ՝ պետք է գիտակցել, իսկ հետո՝ սրանից բխեցնել պետության և ազգի կազմակերպման տեսլականը և հաղթանակի ծրագիրը։ #հավերժականՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
Show all...
👍 52 13
Photo unavailableShow in Telegram
Մեզանում վերջերս հաճախ են խոսում Հնդկաստանից, բայց այս երկիրը և դրա հզոր մշակույթը մեզանում համարյա ընդհանրապես ճանաչելի չեն։ Որոշել եմ իմ համեստ գիտելիքների շրջանակում երբեմն-երբեմն հանրամատչելի կերպով գրել Հնդկաստանի մասին։ Այսօր կսկսեմ հնդկերեն जय हिन्द [Ջայ Հինդ] «Հաղթանա՛կ Հնդկաստանին» մարտակոչից, որը սկզբնավորվել է դեռևս 20-րդ դարասկազբին Բրիտանական կայսրության դեմ ազգային-ազատագրական պայքարում՝ դառնալով Հնդկաստանի տարբեր էթնիկական խմբերին միավորող քաղաքական և ռազմական կոչ։ Այժմ այն հնդկական բանակի հիմնական մարտակոչն է, իսկ քանի որ Հնդկաստանը Հայաստանին բարեկամ պետություն է, ապա հնդիկ ժողովրդին միանշանակորեն կարելի է մաղթել «Ջայ Հինդ»։ Կից՝ անկախ Հնդկաստանի առաջին դրոշմանիշն է, վերևի աջ անկյունում հիշյալ մարտակոչով։ #Հնդկաստանը 🆔 @vardan_voskanyan
Show all...
👍 37 8
Photo unavailableShow in Telegram
«Անջատողական և տեռորիստի հոգով հայ պրոֆեսոր, իրանագետ գիտնական»՝ «ծանոթացեք», դա նվաստս է, ըստ Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի։ Իսկ տելեգրամյան այս ալիքի գրառումները «անամոթություն» են և «սուտ», քանի որ մրմռացնում են միաժամանակ Աղվանքի, Մարաստանի, բոլոր տեսակի թյուրքերի, Չինմաչինի և Հյուսիսային ու Հարավային բևեռների մշակույթների «ուղղակի ժառանգորդ» Բաքվի բարբարոսական վարչախմբին և դրա կիսագրագետ գրչակներին։ #հավերժականՀայաստսնը 🆔 @vardan_voskanyan
Show all...
69👍 27🔥 2
Choose a Different Plan

Your current plan allows analytics for only 5 channels. To get more, please choose a different plan.