cookie

We use cookies to improve your browsing experience. By clicking «Accept all», you agree to the use of cookies.

avatar

«Համահայկական ճակատ»Շարժում

Ազգեր, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ որոնք հանձնվում են՝ վերանում են։ https://t.me/armyouthfront https://t.me/DVFsavearmenia_ru

Show more
Advertising posts
271
Subscribers
No data24 hours
-17 days
-130 days

Data loading in progress...

Subscriber growth rate

Data loading in progress...

Photo unavailableShow in Telegram
Սեպտեմբերի 20-ի այս պահի դրությամբ՝ ⏺74 տարեկանում մահացել է քաղաքական գործիչ Արտաշես Գեղամյանը։
Show all...
Photo unavailableShow in Telegram
Եղբայրնե՛ր և քույրե՛ր, սիրելի՛ հայեր, Ուղիղ մեկ տարի է անցել այն օրվանից, երբ Փաշինյանի ռեժիմի կողմից բացահայտ դավաճանության արդյունքում Ադրբեջանը ցեղասպանություն իրականացրեց արցախահայության նկատմամբ։  Ավելի քան հարյուր հազար արցախցի ծերեր, կանայք և երեխաներ, վախենալով դաժան խոշտանգումներից, ստիպված եղան թողնել իրենց պապական տներն ու հողը, հարազատ վայրերն ու սրբավայրերը: Միակնթարթում նրանք դարձանփախստականներ, որոնք դատապարտված եղան ապաստան փնտրելու մոտալուտ ձմռանն ընդառաջ: Նրանք, ովքեր մնացին իրենց հայրենիքը պաշտպանելու, չցանկացան կամ չկարողացան հեռանալ, այդ թվում Արցախի Հանրապետության կառավարության անդամները, ովքեր մինչև վերջ կատարեցին իրենց պարտքը, գերեվարվեցին և մինչ օրս տանջվում են ադրբեջանական բանտերում: Հայաստանի վարչապետը, կատարելով իր կուրատորների, ինչպես նաև Անկարայում ու Բաքվում նոր ընկերների թելադրանքը, աչք  փակեց տեղի ունեցածի վրա, մոռացավռազմագերիների մասին և պարզապես ոչինչ չի անում նրանց ազատ արձակելու համար։  Նրա կաբինետը փախստականների հանդեպ կեղծ հոգատարություն է ի ցույց դնում, որոնցից միայն մի քանիսին է իրական օգնություն ցուցաբերում։ Իշխանությունները խաղաղ հեծանվային կենսակերպ են քարոզում՝ թշնամիների կողմից ողորմություն ակնկալելով. տխրահռչակ և ցինիկաբարգովազդվող, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» տեսքով։ Հետևելով Հայաստանում ապօրինաբար իշխանությունը զավթած և ավելի քան հինգ տարի իշխանություն պահող դիլետանտների ու դավաճանների ուղեգծին ՝ մեր երկիրն անխուսափելիորեն հայտնվելու է այն անդունդում, որի եզրին է այսօր: Մեր հայրենիքը փրկելու, Հայաստան պետությունն ու մեր քրիստոնեական հավատքը պահպանելու համար բոլորիս անհրաժեշտ է համախմբվել: Անհրաժեշտ է մեկ անգամ տրված երդմանը հավատարիմ, անձնվիրաբար ծառայած և իրենց քաղաքացիական ու զինվորական պարտքը ազնվորեն կատարող իսկական հայրենասերների շուրջը միավորել բոլոր իրական, այլ ոչ թե «հնազանդ»ընդդիմադիրների ջանքերը։  Միայն միասին կարող ենք փրկել մեր երկիրը, վերականգնել պատմական արդարությունը և հայերի արժանապատիվ ապրելու իրավունքը: Այս ողբերգական օրը հավերժ կմնա հայ ժողովրդի հիշողության մեջ, ինչպես նաև նրանք, ովքեր մեղավոր են տեղի ունեցածի համար: Նրանք անխուսափելիորեն կարժանանան հայ ժողովրդի պատմության, խղճի և արհամարհանքի դաժան պատժին։ Եղբայրնե՛ր և քույրե՛ր, եկեք հարգենք արժանի հայորդիների հիշատակը, ովքեր իրենց անգին կյանքը նվիրեցին Հայրենիքի և իրենց ժողովրդի պաշտպանությանը: Մենք պետք է հավասարվենք նրանց, ապրենք այնպես, որ նրանք, ովքեր ընկել են, չամաչեն մեր ՝ ապրողներիս համար։ Մենք ուրիշհավակնություններ չունենք, բայց անգրագետղեկավարության կորցրածը մենք անպայման վերականգնելու ենք։ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյան  
Show all...
8👍 4🕊 2
Photo unavailableShow in Telegram
Քննարկվել է ՀԱԷԿ-ը 🧑‍💻ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը Վիեննայում ընթացող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Գլխավոր համաժողովի 68-րդ նստաշրջանի շրջանակներում, հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսի հետ, որի ընթացքում մասնավորապես քննարկվել են Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման և նոր հզորությանն անցնելու ծրագրերը և այդ ուղղությամբ ԱԷՄԳ հետ փոխգործակցությունը։ Հանդիպման մասին պաշտոնական լուրը հրապարակվում է հենց նույն օրը, երբ Փաշինյանը խոսում է այն մասին, թե ունեն ռազմավարական որոշում մոդուլային ատոմակայան ունենալու, ինչը «հարևան պետությունների» մտագոհությունները կփարատի։ Ինչպես ասում են՝ աջ ձեռքը չգիտի ձախն ինչ է անում։
Show all...
1🔥 1😐 1
Photo unavailableShow in Telegram
Կանադայի դեսպանի հետ հանդիպում 🧑‍💻Ալեն Սիմոնյանը ընդունել է ՀՀ-ում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին: Հյուրի հետ նա քննարկել է ինչպես հայ-կանադական հարաբերություններին վերաբերող հարցեր, այնպես էլ տարածաշրջանային զարգացումներին եւ խաղաղության օրակարգին առնչվող թեմաներ: Նրանք նաև խոսել են Սիմոնյանին՝ առաջիկայում Կանադա կատարվելիք այցի մասին։
Show all...
2😐 1
Photo unavailableShow in Telegram
🧑‍💻Հիշեցնենք, որ Հայաստանը նույնիսկ պատրաստ էր հետ կանչել միջազգային քրեական դատարանի գործերը, էլ ուր մնաց պահանջեր հայ գերիների վերադարձ։ Ի դեպ, երբ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին, հարցրել էին, թե հնարավո՞ր է՝ Հայաստանն Ադրբեջանի դեմ գործերը ետ կանչի միջազգային դատարաններից, նա պատասխանել էր. «Գործերը, իրավական ընթացքը շարունակվում է, ակնկալում ենք վճիռ։ Նման հարց այս պահին օրակարգում չունենք դրված։ Կարծում եմ՝ իրավական գործընթացները շարունակվելու են»։ ⏺Մի տեսակ անվստահ պատասխան է, ինչը հասկանալի է, քանի որ նույնիսկ մամուլում էր արտահոսք եղել, որ Կիրակոսյանը հարցերի հետկանչի կապակցությամբ նույնիսկ ուզեցել է հրաժարական ներկայացնել։ Իսկ այս կարկամած պատասխանից կարող ենք ենթադրել, որ մամուլի հրապարակումները նվազագույնը հիմնավոր են։
Show all...
👍 1 1😐 1
Show all...
Արցախի կորստից մեկ տարի անց. «Համահայկական ճակատ» կուսակցության անդամները զինվորական պանթեոնում

👍 5 4
Photo unavailableShow in Telegram
Օրենքով հաստատելու փուլը 🇦🇲ԿԳՄՍ-ն հանրային քննարկման է ներկայացրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որի հիմնական նպատակն է նպաստել ««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրում» նախանշված թիրախների իրականացմանը: Հիշեցնենք, որ սա այն օրենքն է, որի համաձայն Հայաստանում պետք է կառուցվի միֆական «ակադեմաիական քաղաքը»՝ ընդ որում 2030-ին պատրաստ է լինելու միայն դրա կոնցեպտ-նախագիծը։ ⏺Օրենքը, որ դրվել է քննարկման, արդեն իսկ բազմաթիվ խնդիրներ է հարուցել։ Բայց դա ԿԳՄՍ-ի համար շատ էական չէ։ «Օվերտոնի պատուհան» գործիքում անընդունելի գաղափարները ընդունելի դարձնելու ճանապարհին մի կարևոր կետ կա, երբ դրանք ամրագրվում են օրենքով։ Ու կարծես թե, նոր օրենքն արդեն այս կետում է ու ամրագրելու անորակ կրթության ընդունելիությունը՝ երբեմնի ամենակրթված հասարակության համար։
Show all...
😐 2 1
Photo unavailableShow in Telegram
Իրանն ու ՌԴ-ն քննարկել են մեր տարածաշրջանը 🧑‍💻Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալիլին հանդիպել է ՌԴ ԱԳՆ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ։ Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր և ընդգծել այս տարածաշրջանում համագործակցության կարևորությունը։ Սրան զուգահեռ՝ Իրանի և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմավարական համագործակցության համաձայնագրի առաջիկա ստորագրման մասին է հայտարարել Իրանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի անդամ Աբուլֆազլ Զոհրևանդը։ Նա նշել է, որ «Երկու պետությունների միջև ռազմավարական համագործակցության երկար սպասված համաձայնագիրը կստորագրվի Փեզեշքիանի՝ Ռուսաստան կատարելիք այցի ընթացքում»։ ⏺Այս ընթացքում էլ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը այցելել է հայ-իրանական սահման, որտեղ տեղակայված է ՌԴ ԱԴԾ 127-րդ սահմանապահ ջոկատը՝ նշելու սահմանապահների տեղակայման 70-ամյակը։ Միամտություն է մտածելը, թե նա տեղում Իրանի հյուպատոսի հետ չի հանդիպել ու քննարկել երկու պետությունների ու նաև մեր երկրին առնչվող հարցեր։ Ու պարզ է դառնում, որ մեզ էլի քննարկում են՝ մեր տոտալ բացակայության պայմաններում, ինչը երբեք ու ոչ մի պարագայում չի նշանակում ինքնիշխանություն՝ մի բան, որ այդքան փափագում է Փաշինյանը։
Show all...
😐 2
Photo unavailableShow in Telegram
Ինչ է լինելու Բաքվում պահվող հայերի հետ 🧑‍💻Այս օրերին շատ են հանրային քննարկումները Բաքվում պահվող հայերի ու հատկապես Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների վերաբերյալ։ Արդեն իսկ ասել ենք, որ Հայաստանի իշխանությունները ձեռքերը լվացել են ու պաշտոնապես հայտարարել, որ գերիների վերադարձի հարցը կարող է քննարկվել միայն «խաղաղության» պայմանագրի ստորագրումից հետո, այսինքն՝ երբեք։ Իսկ իրավապաշտպանները՝ նրանցից մասնավորապես Սիրանուշ Սահակյանը, շարունակում են բարձրաձայնել, որ «Արցախի ղեկավարներին վերագրվող հանցանքները չունեն իրական ապացույցներ, նրանք էթնիկ հայ քաղբանտարկյալներ են»։
Show all...
👍 3 2
Photo unavailableShow in Telegram
🧑‍💻Առհասարակ Իսրայելի գերակտիվությունը տարածաշրջանում իսկապես նոր ու շատ լուրջ ռազմական կոնֆլիկտի է տանում։ Այն աստիճան, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կողմ է քվեարկել Պաղեստինի ներկայացրած բանաձևի նախագծին, որով Իսրայելից պահանջվում է կատարել Միջազգային դատարանի որոշումը և մեկ տարվա ընթացքում լքել օկուպացված պաղեստինյան տարածքները։ Սակայն Իսրայելն անդրդվելի է, ու այդ երկրի ԱԳՆ-ից արձագանքել են, որ մերժում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նոր բանաձևը՝ այն համարելով «հիմարության շքերթ», իսկ Գլխավոր ասամբլեան՝ «քաղաքական թատրոն»: Ավելին, Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ իր ռազմական ջանքերի «ծանրության կենտրոնը» տեղափոխում է հյուսիս՝ Լիբանանի հետ սահման, և սկսվում է պատերազմի նոր փուլը։ ⏺Շատ դժվար է պատկերացնել, թե այս սադրանքն ինչպես կավարտի, բայց պարզ է, որ դրա հետևանքները լինելու լուրջ ու իսկապես ցավալի։ Ու եթե մեզ թվում է, որ դա մեզնից շատ հեռու է, դա ուղղակի միամտություն է։ Իրանը վստահաբար կներքաշվի պատերազմում, իսկ դա չի կարող անդրադարձ չունենալ նաև Հայաստանի վրա։
Show all...
😐 2
Choose a Different Plan

Your current plan allows analytics for only 5 channels. To get more, please choose a different plan.