cookie

We use cookies to improve your browsing experience. By clicking «Accept all», you agree to the use of cookies.

avatar

Սովորենք Պատմությունից

Պատմությունը կյանքի դաստիարակն է։ Ցիցերոն

Show more
Advertising posts
562
Subscribers
+324 hours
+127 days
+3430 days

Data loading in progress...

Subscriber growth rate

Data loading in progress...

Photo unavailableShow in Telegram
«Մարդաբան Ֆոն Լուշանը (Felix von Luschan), որ այդքան խնամքով (նաև բարյացակամորեն) ուսումնասիրեց մեր ցեղային պատկանելիության հարցը և ապրող ժողովուրդի կյանքը, մեզ որակեց «քաղաքականապես հիմար»: Քաղաքական ամեն հիմարություն պայմանավորվում է նախ և առաջ պատմական զգացումի բացակայությամբ: Ահա մեր ինքնախաբեությունների, սխալանքների և, վերջին հաշվով, աղետավոր ձախողանքների ներքին պատճառը: Ազգը, որը անընդունակ է իր անցյալի մեջ որոնել իր ներկայի խորհուրդը և ապագայի աստղը, նման ազգը զուրկ է պատմական զգացումից, որով` նոր պատմություն կերտելու կորովից և հանճարից»: Հայկ Ասատրյան --------------------------------------- Հայ հասարակական-քաղաքական գործիչ, խմբագիր, փիլիսոփա։ Ավարտել է Բեռլինի բարձրագույն քաղաքական դպրոցը և Պրահայի համալսարանի փիլիսոփայության բաժինը։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր(1930) #Սովորենք_պատմությունից #Հայոց_պատմություն #Հայկ_Ասատրյան
Show all...
6👍 1🥰 1
Photo unavailableShow in Telegram
Հայկական հարցը կշարունակվի օրորվել մարդկանց մտքին մէջ: Ռուսաստան կուզէ Տաճկահայաստանը Կովկասի Հայաստանին միացնել, և այդպիսով գրավել տաճկական հողերէն որոշ մասը: Անգլիա ըստ երևույթին կհակառակի Թուրքիայի թուլացմանն ու փոքրացմանը: Անիկա ուժեղ Տաճկաստան կցանկա, օր մը Սովետական Ռուսիո դէմ գործածելու համար: Հայերն ալ, կարծելով, թէ այս հզոր հակամարտnւթյшնց մէջ իրենց ձայնը հաշվի կառնեն՝ այսպէս կամ այնպէս կցանկա: Բայց փաստորէն Հայկական հարցը միշտ ծառայած է որպէս խայծ զանազան պետությանց ձեռին, իրարմէ ձուկ բռնելnւ համար: Ներկայիս հայ ազգը երկու մասի է բաժանված: Կեսը Ռուսաստանը զարկեր է իր կարթին ու գցեր տաճկական ջուրեր, ցանկալով հայկական վիլայեթները բռնել, հայության մյուս կեսն ալ Ամերիկա է իր կարթին խրել, որ Ռուսահայաստանը բռնէ ու իր հսկողության տակ ազատ Հայաստան շինէ: Նայենք որո՞ւ կարթը ձուկ կբռնէ: Ա՜խ, փոքր ենք, փոքր. իբրև խայծ անգամ փոքր ենք, ու ոչ մէկ ձուկ մեզ վրա ուշադրություն չի դարձունէր: Լեռ Կամսար, «Չապրած օրեր», 1945թ․
Show all...
8👏 3👍 2🥰 2😢 1
Photo unavailableShow in Telegram
Կյանքիս մեջ երկու շատ ծանր օրեր եմ տեսել։ Մեկը դրանցից այն օրն էր, երբ մենք պիտի գաղթեինք մեր հայրենիքից ընդմիշտ՝ տաճիկներին թողնելով մեր տունն ու տեղը, մեր նախահայրերի գերեզմանները և այն բոլորը, ինչ քաղցր էր մեզ համար աշխարհում։ Մի անակնկալ քամի պատուհանը բաց անելով հանկարծ մարեց մեր ճրագը, և մենք այլևս ոչինչ չտեսանք․․․ Ու սա կես դար է համարյա, որ մենք աչքը փակ դիտում ենք մեր կորցրած դրախտը մեր հոգու աչքերով։ Իմ կյանքի երկրորդ դժբախտ օրն այն էր, երբ օրը ցերեկով երկու չեկիստ եկան տունս խուզարկեցին, բաժանեցին ինձ իմ կնոջից ու երեք սիրասուն զավակներից, տարան չեկա ու երկաթե դուռը ետևիցս փակեցին։ Ես զրկված էի ապրելու համար երկու ամենաանհրաժեշտ բանից՝ հայրենիքից ու ազատությունից։ Եվ որովհետև չգիտեմ, թե այդ երկու բաներից որին առաջին տեղը պետք է տալ, որին երկրորդական, այդ պատճառով էլ ատում եմ տաճիկներին ու բոլշևիկներին հավասար ատելությամբ։ Լեռ Կամսար, 1960թ․, "Հալոցք"
Show all...
👍 9 3👏 1😢 1💯 1
Photo unavailableShow in Telegram
Տեսարան Լեռնային Ուտիքից #Սովորենք_պատմությունից #Հայոց_պատմություն #Հայաստանի_պատմական_աշխարհագրություն
Show all...
12👍 4👏 1
Կոշ (Կուաշ ավան) Հայոց Տիրան Արշակունու վերջին հանգրվանը Օգտվելով Հայաստանի ներքին անկայունությունից՝ Ատրպատականի մարզպան Վարազը Հայոց թագավոր Տիրան Բ Արշակունուն ձերբակալում է, աչքերն այրում ածուխով և ուղարկում Շապուհի մոտ։ Շապուհը, իմանալով այն մասին, որ հայերը հռոմեացի Կոստանդիոս կայսեր մոտ պատվիրակություն են ուղարկել պարսիկների դեմ ռազմական դաշինք կնքելու նպատակով, ազատում է Տիրանին, որը սակայն կուրության պատճառով հեռանում է պետական գործից։ Մովսես Խորենացին հաղորդում է, որ Հայոց Տիրան Բ թագավորը (339-350) կուրացվելուց հետո բնակություն է հաստատում Կոշում (Կուաշ ավան), իսկ նրա որդի Տրդատի՝ Բյուզանդիայում սպանվելուց հետո Կոշը իր մյուս կալվածների հետ նվիրում է վերջինս որդի Գնելին։ Արշակ Բ-ի պահանջով Գնելը թողնում է Կոշը, հեռանում Աղիովիտ և Առբերանի գավառները։ Ավելի ուշ Տիրանը սպանվում է կասկածելի հանգամանքներում և թաղվում Կոշում՝ 358 թվականին։
Show all...
👍 2🥰 2
Photo unavailableShow in Telegram
Նարեկա վանք Գտնվում էր Մեծ Հայքի Վասպուրական աշխարհի Ռշտունյաց գավառում։ Վանքի մոտ եղել է համանուն գյուղ: Վանքը գտնվում էր գյուղի կենտրոնում վեր բարձրացած մի բլրի վրա, որը իշխող դիրք ունի շրջապատի նկատմամբ։ Կառուցվել է 10-րդ դարում՝ Անանիա Ա Մոկացի կաթողիկոսի նախաձեռնությամբ և Բյուզանդիայից հալածված ու հայրենիք վերադարձած հայ հոգևորականների ջանքերով։ Այս վանքը առանձնապես նշանավոր դարձավ նրանով, որ այստեղ ապրել ու ստեղծագործել է միջնադարյան հայ մշակույթի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը՝ Գրիգոր Նարեկացին (951-1003): Պատմական տեղեկությունների համաձայն, Նարեկա վանքում` որոշ ժամանակ ուսանել է նաեւ VII դարի հռչակավոր գիտնական Անանիա Շիրակացին: Նարեկավանքը հռչակված էր իր ձեռագրատնով։ Պահպանվել են այստեղ գրված մի քանի ձեռագրեր, որոնցից ամենահինը 1069 թ․ Ավետարանն է։ 1896 թ․ քրդական ավազակաբարո հրոսակախմբերը Նարեկա վանքն ավերեցին ու կողոպտեցին, սպանվեցին վանքի վանահայրը և 12 վանականներ։ Վանքը վերջնականապես ավերվեց 1915 թ․ եղեռնի ժամանակ։ Տե՛ս Թ. Հակոբյան, Հայաստանի պատմական աշխարհագրություն, Երևան, 1968։
Show all...
13🥰 1
Հայկական Մուշ քաղաքի համայնապատկերը Մուշ քաղաքը գտնվում էր Մեծ Հայքի Տուրուբերան աշխարհի Տարոն գավառում՝ Արեւելյան Եփրատի ձախ ափից ոչ հեռու։ Ավելի ուշ՝ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի նահանգի Մշո գավառի կենտրոնն էր։ Քաղաքը գտնվում էր Մեղրագետի ձախակողմյան վտակ Մուշի գետի ափերին։ Մուշի գետը քաղաքը բաժանում էր 2 մասի։ Նրա ջուրը ժամանակին աշխատացնում էր 10-12 ջրաղաց և ոռոգում քաղաքի ու նրա շրջակայքի բանջարանոցներն ու այգիները։ Հարավային կողմում բարձրանում են Հայկական Տավրոսի լեռնաշղթայի Սասունի լեռները, Ծիրկատար և Կորդուխ լեռնագագթներով, որոնց թեք սարալանջերի վրա ամֆիթատրոնաձև կառուցված էին 1-2 հարկանի կավաշեն, տափակ կտուրներով տները։ Մինչև 1915 թ․ Մուշն ուներ 12 մեծ ու փոքր թաղեր՝ Բերդի թաղ, Բրուտի թաղ, Ձորի թաղ և այլն։ Քաղաքի ծուռումուռ և նեղ փողոցների շուրջը կառուցված տների մեծ մասը չուներ բակեր ու ցանկապատ։ Դրա համար էլ փողոցներում լվացք անելը, ճաշ եփելն ու երեխա լողացնելը սովորական երևույթներ էին։ ---------------------------------- Տե՛ս Թադևոս Հակոբյան, Հայաստանի պատմական աշխարհագրություն, Երևան, 1968։
Show all...
🥰 8👍 3 3
Photo unavailableShow in Telegram
Սուլուխի կամուրջն Արածանի գետի վրա՝ Մուշ-Խնուս ճանապարհին։ Ունի 14 կամար։ Գործում է մինչև այժմ։ 1907 թվականի մայիսի 27-ին Սուլուխի կամրջի մոտ է զոհվել հայ ազգային ազատագրական շարժման ականավոր գործիչ Գևորգ Չաուշը։ ---------------------------------- #Սովորենք_պատմությունից #Հայոց_պատմություն #Սուլուխի_կամուրջ #Հայաստանի_պատմական_աշխարհագրություն
Show all...
17👍 3🥰 1😢 1
Photo unavailableShow in Telegram
Մարտիրոս Սարյանը պատմական Գողթանի մասին «1914 թվականին, իմ մտերիմ գողթնեցիների հրավերով եղա Գողթանում ՝ հռչակավոր Ագուլիսում ու Քաղաքիկում: Իրոք փոքրիկ Փարիզ էր Ագուլիսը, գողտրիկ Շեյցարիա՝ Գողթանը: Անմոռանալի են նորա շքեղաշեն տաճարները, սյունազարդ և փայլուն տուն-պալատները՝ շրջապատված պտղատու այգիներով, ծաղկավետ ու զարդարուն պարտեզներով: Սքանչելի էին ամենուրեք կարկաչող սառնորակ ու զուլալ աղբյուրները: Դարերի ընթացքում գողթնեցու շինարար ձեռքը և համառ աշխատասիրությունը կառուցել է այս բոլորը և յուր լի ու առատ ապրուստով, վայել նիստ ու կացով, բնատու ուսումնասիրությամբ և հյուրասիրությամբ ստեղծել է մշակույթ, որը միշտ ու շարունակ փայլել է հայոց պատմության հորիզոնում: Չեմ մոռանա այն հայրենասեր, ուրախ մթնոլորտը ու ինձ շրջապատող և ուղեկցող մտավորականներին ու ուսանողներին: Գողթանի կործանումը, Ագուլիսի ողբերգութունը 1919 թվականին, անմոռաց և ամենադաժան դեպքերից է մեզ՝ հայերիս համար, և անջնջելի էջերից մեր պատմական Գողթանի»: Տե՛ս Մարտիրոս Սարյան, Պատմական Գողթանում, 1969թ․ 🖼 Մ․ Սարյան, «Գողթան», 1914թ., Տանակերտ գյուղ
Show all...
18👍 3😢 2🔥 1🥰 1
Photo unavailableShow in Telegram
Փոքր Հայքը 🌄 «Փոքր Հայքը կազմում էր հնագույն Հայասա երկրի մասը։ Այս երկիրը հայկական էր և գտնվում էր Եփրատից արևմուտք։ Սելևկյանների տիրապետության ժամանակ առաջինը Փոքր Հայքն էր, որը դեն շպրտեց օտարի լուծը և ստեղծեց իր հայկական անկախ պետությունը։ Հայ պատմագիրների մոտ չափազանց քիչ և աղոտ են Փոքր Հայքի մասին եղած տեղեկությունները։ Փոքր Հայքի դերը որոշ չափով անտեսված է նաև հայագիտական մի շարք ուսումնասիրությունների մեջ։ Հայ ժողովրդի պատմությունն առանց Փոքր Հայքի պատմության կլիներ թերի, որովհետև Փոքր Հայքը ոչ միայն տերիտորիալ տեսակետից հարևան էր Մեծ Հայքին, այլև կուլտուրական, տնտեսական և այլ կապերով սերտորեն կապված էր վերջինիս հետ։ Ավելին՝ Փոքր Հայքում ապրող բնակչության մեջ հայերը միշտ էլ կազմել են բացարձակ մեծամասնություն։ Այս իմաստով էլ նրա պատմությունը կազմում է մեր ժողովրդի պատմության անբաժանելի մասը»։ Թադևոս Հակոբյան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Տե՛ս Թադևոս Հակոբյան, Հայաստանի պատմական աշխարհագրություն, Երևան, 1968, էջ 105-106։ 🗺 Փոքր Հայքի սահմանները մ.թ.ա․ 4-րդ դարի 2-րդ կեսին
Show all...
14👍 4🔥 1🥰 1
Choose a Different Plan

Your current plan allows analytics for only 5 channels. To get more, please choose a different plan.