cookie

We use cookies to improve your browsing experience. By clicking «Accept all», you agree to the use of cookies.

avatar

Իրանն այսօր

Այն մասին, թե ինչ կա-չկա Իրանում📿 ✍️Ալիքը վարում է իրանագետ Ժաննա Վարդանյանը։ 📎www.linkedin.com/in/zhanna-vardanyan

Show more
Advertising posts
962
Subscribers
No data24 hours
-37 days
-930 days

Data loading in progress...

Subscriber growth rate

Data loading in progress...

🇮🇷🇷🇺Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի Սանկտ Պետերբուրգ այցից օրեր անց Թեհրան է մեկնել ՌԴ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ Նա վերահաստատել է, որ ՌԴ-ն աջակցում է «միջանցքների ու Ադրբեջանի հետ հաղորդակցության ուղիների» հարցում Իրանի քաղաքականությանը։ Ավելի վաղ՝ Սանկտ Պետերբուրգում իրանցի պաշտոնակցի հետ հանդիպմանը Շոյգուն նշել էր, որ «ՌԴ-ն հավատարիմ է Զանգեզուրի հարցում Իրանի հետ նախորդ պայմանավորվածություններին և չի փոխել իր քաղաքականությունը»։ @IRI2day
Show all...
👍 6
🇮🇷🇦🇲🇷🇺Իրանի խորհրդարանի պատգամավորները շարունակում են հանդես գալ «միջանցքի» հարցում Իրանի դիրքորոշումը հաստատող հայտարարություններով։ Հիմնական շեշտադրումներից են՝ 📍Միջանցքը սպառնալիք է Իրանի ազգային անվտանգության ու տարածքային ամբողջականության համար։ 📍Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը և կդիմակայի դրան՝ անկախ ամեն ինչից։ 📍Միջանցքի հարցում Իրանի ներսում լիակատար կոնսենսուս և համախմբվածություն կա: 📍Իրանի և Հայաստանի միջև ուղիղ սահմանային կապը մի քանի հազար տարվա պատմություն ունի, և բոլոր երկրները, այդ թվում՝ ՌԴ-ն, պետք է հարգեն այդ սահմանները: 📍ՌԴ դիրքորոշումը նման է թիկունքից հարված հասցնելուն։ 📍Բանակցություններում Իրանի բացակայությունը խոցելի է դարձնում դրանք, իսկ Իրանի դերը փոխըմբռնման, անվտանգության և կայունության ստեղծման գործում անհերքելի է։ @IRI2day
Show all...
👍 16 1👌 1
🇮🇷🇷🇺🇦🇲Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան երթուղու վերաբերյալ ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից հետո իրանական մամուլը բավականին ակտիվացել է: Տարաբնույթ վերլուծական հրապարակումներով ռուսական կողմին են հիշեցնում «միջանցքի» հարցում Իրանի կարմիր գծերը: Եվ եթե նախկինում առաջ էին տանում այն թեզը, որ «միջանցքն» Իրանի ու ՌԴ դեմ է, հիմա դա առանձնապես չեն շրջանառում: 📍Զուգահեռաբար ՌԴ դիրքորոշումը քննադատող հայտարարություններով են հանդես գալիս նաև ԻԻՀ խորհրդարանի պատգամավորները և այլ պաշտոնյաներ` ընդգծելով, որ այդ մոտեցումը հակասում է ռազմավարական հարաբերություններին: 📍Իսկ երեկ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է. «Տարածաշրջանային խաղաղությունը, անվտանգությունը և կայունությունը ոչ միայն առաջնահերթություն են, այլև մեր ազգային անվտանգության հիմնասյուներից մեկն են: Մեր հարևանների տարածքային ամբողջականության դեմ ցանկացած սպառնալիք կամ սահմանների վերափոխում՝ լինի հյուսիսում, հարավում, արևելքում կամ արևմուտքում, լիովին անընդունելի է և Իրանի համար կարմիր գիծ է համարվում»: @IRI2day
Show all...
👍 13 2
🇮🇷🇷🇺Իրանի ԱԳՆ Եվրասիայի վարչության պետ Մոսթաֆա Դեմիչիլուն հանդիպել է Թեհրանում ՌԴ դեսպանի հետ: 📍Իրանական կողմը հերթական անգամ ընդգծել է, որ դեմ է տարածաշրջանի աշխարհաքաղաքական և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը: 📍Դեմիչիլուն շեշտել է, որ պետք է ուշադրություն դարձնել տարածաշրջանի երկրների բոլոր օրինական մտահոգություններին ու շահերին: 📍Նա ազգային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և երկրների փոխադարձ շահերի հարգումը Կովկասում կայուն խաղաղության երաշխավոր է անվանել: @IRI2day
Show all...
👍 7 1
📍Իրանի ԶՈւ ԳՇ-ն հայտարարել է, որ նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի կործանման պատճառը «մառախուղի թանձր ու խիտ զանգվածի հանկարծակի հայտնվելն ու լեռանն ուղղաթիռի բախումն է եղել»: Ըստ ԳՇ-ի՝ ուղղաթիռը որևէ տեխնիկական խնդիր չի ունեցել: @IRI2day
Show all...
👍 2🤔 1
❗Զարիֆը վերադառնում է 📍Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ նախագահ Փեզեշքիանի հետ քննարկումներից հետո (ավելի վաղ նրանք հանդիպել էին), նրա «գրավոր կարգադրությամբ» շարունակելու է կատարել ռազմավարական հարցերով տեղակալի պարտականությունները։ 📍Հրաժարականի միջոցով իր անհամաձայնությունն ու դժգոհությունն արտահայտելը Զարիֆի կողմից հաճախ կիրառվող մեթոդներից է։ Իր կարիերայի ընթացքում նա 6 անգամ հրաժարական է տվել։ Նախավերջին անգամ 2019-ին էր, բայց նախագահ Ռոհանին չընդունեց այն։ Այդ ժամանակ հրաժարականի պատճառն այն էր, որ Սիրիայի նախագահի և հոգևոր առաջնորդի հանդիպմանը նա ներկա չէր եղել, փոխարենը ներկա էր «Ղոդսի» հրամանատար Ղասեմ Սոլեյմանին։ @IRI2day
Show all...
Իրանն այսօր

🔴Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը խորհրդարանի հաստատմանն է ներկայացրել կառավարության կազմը, ինչից հետո Մոհամմադ Ջավադ Զարիֆը հրաժարական է տվել նախագահի տեղակալի պաշտոնից: 🔸Զարիֆի հրաժարականի պատճառը՝ կառավարության համար Փեզեշքիանի ներկայացրած կազմից դժգոհությունն է: 🔹Փեզեշքիանի հաղթանակից հետո Զարիֆի գլխավորությամբ ձևավորվել էր ռազմավարական խորհուրդ, որը նոր կառավարության հնարավոր կազմն էր մշակում (19 նախարար): Բայց Փեզեշքիանը խորհրդարանին է ներկայացրել խորհրդի առաջարկներից որոշակիորեն տարբերվող կազմ: 🔸Ըստ Զարիֆի՝ նախագահի ներկայացրած կազմից խորհրդի ցանկում միայն 3-ն են եղել առաջին թեկնածու, 6-ը՝ 2-րդ կամ 3-րդ, 1-ը՝ 5-րդ թեկնածու (ընդհանուր 10): Ռազմավարական խորհրդի անդամներից Բիգդելին նշել է, որ նախագահի ներկայացրած կազմի շուրջ կեսը պահպանողականներ են (ստացվում է՝ մնացած 9-ը): Նա դժգոհել է, որ «ընտրություններում պարտված քաղաքական հոսանքին այդքան շատ տեղեր են տվել. դա ավելին է, քան «ազգային միասնությունը»»: 🔸Իսկ «ազգային միասնությունը» Փեզեշքիանի կառավարության կարգախոսն է, բայց միասնության այդ դրսևորումը…

👍 5 2👎 1
📌Մասուդ Փեզեշքիանը դարձավ Իրանի 4-րդ նախագահը, որի բոլոր նախարարները միանգամից վստահության քվե ստացան խորհրդարանից: Եղել են դեպքեր, երբ խորհրդարանն առնվազն մեկ նախարարի թեկնածություն չի հաստատել, և նախագահը նոր թեկնածուի է ներկայացրել: Կառավարական շրջանակները սա համարում են «ազգային միասնության» դրսևորում և կառավարության ու խորհրդրանի միջև լավ համագործակցության սկիզբ, ինչին հենց ձգտում է Փեզեշքիանը: Թե ինչ հունով կընթանա խորհրդարանի ու մյուս ինստիտուտների հետ համագործակցությունը, կտեսնենք առաջիկայում: Իսկ նոր կառավարության կազմին առաջարկում եմ ծանոթանալ ինֆոգրաֆիկայով: @IRI2day
Show all...
👍 5 3
❗️Իրանի ԶՈՒ ԳՇ տեղեկատավական կենտրոնը կտրականապես հերքել է Fars-ի հրապարակած տեղեկությունը: @IRI2day
Show all...
Իրանն այսօր

❗️ԻՀՊԿ-ին հարող Fars լրատվական գործակալությունն իր աղբյուրներին հղումով մանրամասներ է ներկայացրել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի պատճառների մասին: 📍Ըստ աղբյուրի՝ ուղղաթիռում թույլատրելիից երկու մարդ ավել է եղել: Երբ օդաչուն, մառախուղը տեսնելով, փորձել է վերև բարձրանալ, ուղղաթիռի հզորությունը չի բավականացրել այդ գործողության համար և ցածր տեսանելիության պայմաններում՝ ուղղաթիռը բախվել է լեռանը: 📍Աղբյուրը նաև հերքել է դիվերսիայի և որևէ այլ տեսակի միջամտության վարկածը: 📌Հիշեցնեմ, որ Իրանի ԶՈւ ԳՇ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ ուղղաթիռի քաշը թույլատրելիի սահմաններում է եղել: Ինչքանով են այս տեղեկությունները ճիշտ՝ պարզ չէ: @IRI2day

👍 2 1🤔 1
❗️ԻՀՊԿ-ին հարող Fars լրատվական գործակալությունն իր աղբյուրներին հղումով մանրամասներ է ներկայացրել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի պատճառների մասին: 📍Ըստ աղբյուրի՝ ուղղաթիռում թույլատրելիից երկու մարդ ավել է եղել: Երբ օդաչուն, մառախուղը տեսնելով, փորձել է վերև բարձրանալ, ուղղաթիռի հզորությունը չի բավականացրել այդ գործողության համար և ցածր տեսանելիության պայմաններում՝ ուղղաթիռը բախվել է լեռանը: 📍Աղբյուրը նաև հերքել է դիվերսիայի և որևէ այլ տեսակի միջամտության վարկածը: 📌Հիշեցնեմ, որ ԻՀՊԿ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ ուղղաթիռի քաշը թույլատրելիի սահմաններում է եղել: @IRI2day
Show all...
👍 2🤔 1
❗Իրանի խորհրդարանը հաստատեց կառավարության կազմը։ Բոլոր 19 նախարարները վստահության քվե են ստացել։ @IRI2day
Show all...
👍 2 1
Choose a Different Plan

Your current plan allows analytics for only 5 channels. To get more, please choose a different plan.