cookie

We use cookies to improve your browsing experience. By clicking «Accept all», you agree to the use of cookies.

avatar

Ա Մ Պ Ր Ո Պ

Ստեփան Զորյանի և Արամ Մանուկյանի անվան հասարակական-քաղաքական հարթակ։ Հեղափոխական սոցիալիզմ և հայ հեղափոխական ավանդույթներ։ Իմ երկրորդ ալիքը ռազմական թեմատիկայով՝ @hbgab։ Կապ հեղինակի հետ՝ @amprop52_bot

Show more
Advertising posts
299
Subscribers
-124 hours
-67 days
-1530 days

Data loading in progress...

Subscriber growth rate

Data loading in progress...

Repost from N/a
Գերմանական բանակի հոգևոր հայր Կառլ ֆոն Կլաուզևիցը երկար ժամանակ համարվում էր պատերազմի թեմայով գրող ամենամեծ և ամենաօրիգինալ հեղինակը: «Միայն եթե մենք հասկանանք պատերազմի բնույթը Կլաուզևիցի ոգով, մենք կարող ենք հույս ունենալ պահպանելու մեր գոյությունն այն դեպքում, եթե խիստ անհրաժեշտությունը մեզ կրկին ստիպի սուր վերցնել»: Սրանք խոսքեր են, որոնք ուղղված են գերմանական բանակին և գերմանացի ժողովրդին:
Show all...
Клаузевиц_К_Принципы_ведения_войны_Хроники_военных_сражений_2009.pdf18.42 MB
Repost from N/a
01:04
Video unavailableShow in Telegram
Հակաօդային պաշտպանության համալիրների փորձարկումից հետո թշնամին նոր զորավարժություններ է անցկացրել՝ այս անգամ համազարկային կրակի ռեակտիվ համակարգ <<Смерч>>-ն է փորձարկվել։ Ծանր հրթիռա-հրետանային համակարգերի փորձարկման անհրաժեշտությունը բացատրվում է սպասվող պատերազմով։ Սա նախանշանն է սպասվող պատերազմի լայն մասշտաբի, քանի որ նման սպառազինություններ կիրառում են լայնամասշտաբ պատերազմներում։ Հ Բ Գ Ա Բ
Show all...
IMG_3642.MP412.54 MB
Photo unavailableShow in Telegram
23 августа 1990 года Верховный Совет Советской Армении принял Декларацию из 12 пунктов, положившую начало юридическому процессу независимости Армении. Верховный Совет Армянской ССР, выражая единую волю народа Армении, сознавая свою ответственность за судьбу армянского народа в осуществлении чаяний всех армян и восстановлении исторической справедливости, исходя из принципов Всеобщей декларации прав человека и общепризнанных норм международного права, претворяя в жизнь право наций на свободное самоопределение, основываясь на совместном Постановлении Верховного Совета Армянской ССР и Национального Совета Нагорного Карабаха от 1 декабря 1989 года «О воссоединении Армянской ССР и Нагорного Карабаха», развивая демократические традиции образованной 28 мая 1918 года независимой Республики Армения, имея целью создание демократического, правового общества. @reartsakh
Show all...
Repost from N/a
Թշնամին պատրաստվում է նոր պատերազմի։ Արդեն ավանդույթ դարձած կեղծ տեղեկությունների տարածումից հետո սկսվեցին հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումների զորավարշություններ։ Մասնավորապես փորձարկվեց ռուսական С300 ПМУ-2 "Фаворит" զենիթա-հրթիռային համալիրը։ Այսինքն թշնամին պատրաստվում է թռչող սարքերի դեմ պայքարի։ Մեկ այլ գրավական փաստ է թուրք գեներալ Բահթիյար Էրսայի ներկայությունն այդ զորավարժություններին։ Հենց նա է 2020-ին կազմակերպել Արցախի դեմ պատերազմի ռազմավարությունը։ Հակամարտության հերթական սրացման պատրվագով խորհուրդ ենք տալիս ծանոթանալ/վերհիշել այս հրապարակումը։ Նաև ուսումնասիրեք սա, սա, սա և սա։ Հ Բ Գ Ա Բ
Show all...
25.88 MB
Photo unavailableShow in Telegram
Հայոց պատմություն թե Հայաստանի պատմություն։ Ո՞րն է տարբերությունը։ Արցախի հանձնումից հետո Փաշինյանի ղեկավարությունը պարբերաբար սահմանադրական փոփոխությունների, պետական խորհրդանիշների փոփոխման և կրթության ոլորտում բարեփոխումների կոչեր է անում։ Դրանց համատեքստն ուսումնասիրելուց հետո պարզ է դառնում, որ այդ ամենը ադրբեջանա-թուրքական տանդեմի հորդորանքով է անցկացվում։ Եթե մնացած "բարեփոխումների" նպատակները պարզ են, ապա հասարակության համար անհասկանալի է մնում "Հայոց պատմություն" առարկայի վերանվանումը որպես "Հայաստանի պատմություն"։ Առաջին հայացքից թվում է, թե տարբերություն չկա, սակայն այն զգալի է։ Այդ առարկան անվանելով "Հայաստանի պատմություն" "Հայոց պատմության" փոխարեն, Փաշինյանի ղեկավարությունը փորձում է. 1. տարանջատել սփյուռքը Հայաստանից, քանի որ նոր անվանման համաձայն պատմությունը ոչ թե հայ ժողովրդինն է, այլ հենց Հայաստանինը՝ որպես անկախ պետություն; 2. հնարավորինս շատ կրճատել պատմությունը, որպեսզի խզվի հայ ժողովրդի կապն Արևմտյան Հայաստանի հետ (այսինքն ներկայիս թուրքական պետության արևելյան մասի), ինչը զրոյին է հավասարեցնում հայերի պատմական Հայաստանում ապրելու և թուրքական պետությունից երբեմնի հանցագործությունների համար փոխհատուցում պահանջելու հնարավորությունը; 3. չեղարկել Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքականությունը, հայոց պատմությունից ջնջել թուրքական պետության դեմ հայ ժողովրդի պայքարի դրվագները։ Այսպիսով, Փաշինյանի անգործունակ կառավարությունը՝ ենթարկվելով ադրբեջանա-թուրքական ֆաշիստական տանդեմին, փոխում է մի ամբողջ ժողովրդի պատմությունը։ Սա է լուրջ պատճառ Փաշինյանին գահընկեց անելու։ Սակայն Հայաստանում ընդդիմությունը նախընտրում է օլիգարխների շահերն առաջ քաշել, ոչ թե իրոք պայքարել հանուն ժողովրդի։ @amprop52
Show all...
Repost from N/a
FPV-դրոնների զարգացումը և հայակական հրետանին։ Ժամանակակից հրետանու հեռահարության ավելացման անհրաժեշտությունը։ Ժամանակակից պատերազմներում որոշիչ դեր է խաղում անօդաչու ավիացիան։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են անհամեմատ էժանագին դրոնները ոչնչացնում բազմամիլիոնանոց տանկերը, զրահափոխադրիչները, հետևակի մարտական մեքենաները, հրետանային համակարգերը և այլն։ FPV-դրոնների մասսայական օգտագործումը կարող է նույնիսկ կանգնեցնել ռազմավարական մասշտաբի հարձակումը։ Ներկայիս անօդաչու ավիացիան ռազմական պատմության մեջ նախադեպը չունեցող երևույթ է։ Այս պատճառով առաջանում է դրանից պաշտպանվելու անհրաժեշտությունը, սակայն ռազմավարական մասշտաբով FPV-դրոնների դեմ պայքարի արդյունավետ միջոց առայժմ դժվար է գտնել։ Մեծ խնդիր է դառնում ոչ միայն տանկերի, զրահափոխադրիչների և ՀՄՄ-ների պաշտպանումը, այլ նաև հրետանու։ Խնդիրն այն է, որ հայկական հրետանին՝ չնայած վերջին ձեռքբերումներին, կազմված է հնացած հաուբիցներից և նույնիսկ թնդանոթներից, որոնց հեռահարությունը չի գերազանցում 30-35կմ։ Այդ պատճառով հայկական զորքերը ստիպված են հրետանին տեղակայել ճակատային գծին չափազանց մոտ (ինչի վկան մենք դարձանք 2020 թվականի պատերազմում և ինչի պատճառով թշնամին նման հեշտ կերպով ոչնչացնում էր այն)։ Իսկ FPV-դրոնների հեռահարությունը գնալով ավելանում է։ Ուկրաինայում հանդիպում են մոդելներ, որոնք կարող են նույնիսկ ճակատային գծից 10-12 կմ այն կողմ խոցել թշնամու դիրքերը։ Հետևություն. անհրաժեշտ է հրետանին ճակատային գծից հնարավորինս հեռու պահել, և դա հնարավոր է անել միայն հրետանու հեռահարության ավելացման շնորհիվ։ Հիմա Հայաստանը սկսել է Ֆրանսիայից և Հնդկաստանից ձեռք բերել համեմատաբար մեծ հեռահարություն ունեցող հրետանային համակարգեր։ Անհրաժեշտ է նաև ձեռք բերել կառավարվող արկեր (ավելի լավ կլինի, եթե դրանց արտադրություն դրվի Հայաստանում) և շեշտը դրվի ինքնագնաց հրետանու վրա։ Իսկ հաշվի առնելով Հայաստանի հնարավորությունները, կան բոլոր շանսերը երկրում մեծ անօդաչու ավիացիայի ստեղծման համար։ Դա կարելի է համարել գլխավոր նպատակներից մեկը։ Հ Բ Գ Ա Բ
Show all...
Photo unavailableShow in Telegram
🇮🇶 7 августа - Ассирийский день мучеников, когда братский арабам по крови народ, проживающий в Ираке и Сирии, вспоминает самые «черные страницы» своей истории. 🇮🇶🇬🇧 🥀 7 августа выбрано в честь Симильской резни, когда королевский пробританский режим Ирака убил от 3 до 6 тысяч ассирийцев на севере страны, иракские корольки из династии Хашимитов потворствовали курдским и туркоманским шовинистам на севере Ирака, во главе которых стоял военный преступник и тогдашний командующий иракской армией Бакр Сидки. 🇮🇶 Время прошло, и история руками арабского народа вырезала и самих иракских корольков в 1958 году за все преступления против Ирака, когда вся иракская ветвь династии Хашимитов была перебита физически гордыми иракскими патриотично-настроенными офицерами 14 июля, в числе которых был и мой прадедушка, чем я лично очень горжусь) ☀️⬛ Однако еще ассирийцы вспоминают падение Ниневийской равнины в 2014 году, где курдские «Пешмерга» разоружили ассирийцев, а потом бежали, отдав на растерзание религиозным фанатикам из ДАИШ, которые похитили, убили, изгнали, разграбили и осквернили ассирийские дома и церкви. 🇹🇷 Также был и геноцид Сайфо 1915 года, когда преступное османское государство убило 275 000 ассирийцев. 🇮🇶🇫🇷 Как и вспоминают о падении своей Родины в 2003 году от ударов американских танков, когда американцы оккупировав Ирак, посеяли в нем хаос и процветающая ассирийская община арабской республики сократилась с почти 1 млн до 150 тысяч человек.
Show all...
Բոլորին զարմացնում է Իրանի հանդուրժողական քաղաքականությունը Մերձավոր արևելքում Իսրայելի հետ հակամարտության մեջ։ Ի պատասխան Իսրայելի համարձակ հարձակումներին (Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի և ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեյի սպանությունը 2020-ին, իրանական քաղաքների ռմբակոծումը 2023-ին, 2024-ին ՀԱՄԱՍ-ի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանությունը և այլն) Իրանը բավարարվում է միայն նախազգուշացումներով և սպառնալիքներով՝ ժամանակ առ ժամանակ դիմելով ուժի (սակայն Իրանի այս հարձակումները ոչ մի կերպ չեն էլ համեմատվում Իսրայելի ծանր հարվածների հետ)։ Թվում է, թե սա Փաշինյանի վարած զիջումների դավաճանական քաղաքականության նման մի բան է, սակայն դա այդպես չէ։ Դեռ 2023 թվականի հոկտեմբերի 30-ին այստեղ նշել եմ, որ Իսրայելի այս հարվածների հետևում կա մի կոնկրետ նպատակ՝ ոչնչացնել Իրանի անվտանգության գոտին և ցամաքային գործողություն անցկացնել Իրանի իսլամական ռեժիմը ոչնչացնելու և նորից խամաճիկ իշխանություններ դնելու համար։ Իսրայելի և ԱՄՆ-ի նպատակն է սադրել Իրանին պատերազմի, որի արդյունքում այն անխուսափելիորեն կպարտվի։ Թե պատերազմելու, թե պատերազմից խուսափելու դեպքում էլ Իրանը ծանր դրության մեջ կհայտնվի։ Ամենավատն այն է, որ այս հակամարտությունը կարող է հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմին (ինչի նախադրյալներն արդեն տեսնում ենք)։ Այդ փաստով անհանգստացած են նաև Մոսկվայում։ Երեկ Reuters-ը նորություն տարածեց, իբր Վ. Պուտինը կոչ է արել Իրանի ղեկավարությանը զսպորեն արձագանքել Ի. Հանիայի սպանությանը։ Ինչևիցե, Իրանի դրությունը բավականին ծանր է։ Սա կարող է անդրադառնալ նաև Հայաստանի վրա։ @amprop52
Show all...
Repost from N/a
Ամբողջ 20-րդ դարի ընթացքում հոգեբանական պատերազմի մասշտաբներն ու նշանակությունը շարունակաբար աճել են։ Ցայսօր այն վերածվել է պետությունների, ինչպես նաև կուսակցությունների, կրոնական-էթնիկական և պետությունների ներսում քաղաքական, ֆինանսական ու տնտեսական խմբավորումների միջև պայքարի ամենաարդյունավետ միջոցներից մեկի: Երկու համաշխարհային պատերազմների փորձի ընդհանրացման հիման վրա հեղինակը ուրվագծում է ամերիկյան տեսակետները «հոգեբանական պատերազմի» բովանդակության, ձևերի և մեթոդների վերաբերյալ:
Show all...
П_Лайнбарджер_ПСИХОЛОГИЧЕСКАЯ_ВОЙНА.pdf8.29 MB
Photo unavailableShow in Telegram
Վրաստանի ռազմավարական նշանակությունը Հայաստանի համար։ Օրեր առաջ ՌԴ Դաշնության Խորհրդի նախագահի տեղակալ Անդրեյ Կլիմովը ելույթ ունեցավ հայտարարությամբ այն մասին, որ Ռուսաստանը պատրաստ է օգնել Վրաստանում իշխող վարչակարգին դիմակայել հնարավոր հեղաշրջմանը։ Ինչն ավելի կարևոր է, նա նաև խոսեց Վրաստանի ՀԱՊԿ-ին անդամակցելու մասին (աղբյուրն այստեղ)։ Նման բարձրաստիճան պաշտոնյաներն հենց այնպես այսպիսի հայտարարություններ չեն անում։ Սա միայն նշանակում է, որ Ռուսաստանը մտադրված է իր բացարձակ ազդեցությունն Անդրկովկասում վերականգնել։ Անկասկած, Վրաստանի ներկայիս կառավարությունը ռուսամետ է և աջակցություն է ստանում Ռուսաստանից։ Իսկ եթե Վրաստանը անդամակցի ՀԱՊԿ-ին, ապա Ռուսաստանին կհաջողվի հաղթահարել Հայաստանը կառավարելու ամենագլխավոր խոչընդոտը՝ ընդհանուր սահմանի բացակայությունը։ ՀԱՊԿ-ի շրջանակներում Վրաստանը կկարողանա իր տարածքը տրամադրել ռուսական զորքերի տեղափոխման համար, և այդ դեպքում ՌԴ-ն հնարավորություն կունենա մտցնել զորքերը Հայաստան և ռազմական հեղաշրջում անել։ Հետևաբար Վրաստանում չեզոք (ուշադրություն դարձրեք. չեզոք, այլ ոչ թե արևմտամետ, քանի որ Վրաստանի արևմտամետությունն էլ է ռիսկեր իր մեջ ներառում) իշխանությունների հաստատումը բխում է Հայաստանի անվտանգությունից։ @amprop52
Show all...
Choose a Different Plan

Your current plan allows analytics for only 5 channels. To get more, please choose a different plan.