cookie

We use cookies to improve your browsing experience. By clicking «Accept all», you agree to the use of cookies.

avatar

Երևանի քաղաքապետարան/ Yerevan Municipality

Show more
Advertising posts
5 154
Subscribers
-324 hours
+117 days
+2730 days

Data loading in progress...

Subscriber growth rate

Data loading in progress...

Photo unavailableShow in Telegram
🔷 «Երևան կլասիկ ֆեստ». Սանկտ Պետերբուրգի Ֆիլհարմոնիայի ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը Թումանյանի անվան զբոսայգում երկրորդ անգամ ներկայացավ հանդիսատեսին: 🔷 Վաղը ելույթ կունենա Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի նվագախումբն ու երգչախումբը: 🔹 Համերգի սկիզբը՝ 20:00-ին:
Show all...
👍 13
01:38
Video unavailableShow in Telegram
🔷 Համայնքի նախաձեռնությամբ թվով 1000 միայնակ տարեցների և հաշմանդամություն ունեցող շահառուների համար շրջագայություններ է կազմակերպվում դեպի Հայաստանի տեսարժան վայրեր: 🔷 Ծրագրի շրջանակում նախատեսվում է 50 շրջագայություն՝ 9 ուղղություններով:
Show all...
IMG_1043.MP435.69 MB
👍 15
01:03
Video unavailableShow in Telegram
🔷 Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի և Երևանի քաղաքապետարանի համատեղ նախաձեռնությամբ Երևանի «Դինամո» մարզահամալիրում սեպտեմբերի 17-18-ը անցկացվել է միջազգային կարգի սպորտի վարպետ, Եվրոպայի երիտասարդների չեմպիոն, ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն Արսեն Կոտիկյանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը: 🔷 Մասնակցել են Հայաստանի, Վրաստանի, ՌԴ և Իրանի ըմբիշները: 🔷 Մրցաշարը նախընտրական էր՝ Մ23 տարեկանների աշխարհի առաջնության համար:
Show all...
ymbshamart.mp4158.69 MB
👍 10
01:15
Video unavailableShow in Telegram
🔷 Արցախի պող. 14 շենքի նոր բակային տարածքը պատրաստ է շահագործման: 🔹 Նախկին ավտոտնակների փոխարեն բակում կառուցվել են խաղահրապարակ, մարզահրապարակ, բետոնե սալիկապատ ճեմուղիներ, շատրվան, հիմնանորոգվել է ֆուտբոլի դաշտը:
Show all...
IMG_0974.MP427.39 MB
👍 15👎 2
Photo unavailableShow in Telegram
🔷 Երևանի քաղաքապետարանում հրավիրված հանդիպման ընթացքում վարչական շրջանների և կենսաապահովման ոլորտում գործունեություն իրականացնող կառույցների ներկայացուցիչների հետ քննարկվել են շինարարության թույլտվությամբ կատարվող քանդման և վերականգման աշխատանքների պարտադիր նորմերը: 🔹Շինհրապարակի ողջ տարածքում՝ տեսանելի վայրերում պետք է տեղադրել կատարվող աշխատանքների մասին իրազեկող ցուցատախտակներ: 🔹 Քանդվող տարածքի բոլոր կողմերի երկայնքով ստեղծել արգելափակող գոտի՝ օգտագործելով մետաղական ճաղավանդակներից պատրաստված առնվազն 1.5 մետր բարձրությամբ ժամանակավոր պատնեշներ՝ լուսանդրադարձիչ նյութերով և լուսատու սարքերով: 🔹 Այսուհետ պարտադիր է նաև ասֆալտի կտրվածքի ամբողջ պարագծով իրականացնել բիտումապոլիմերային մածիկի տեղադրում:
Show all...
👍 11
02:05
Video unavailableShow in Telegram
🔷 Ասֆալտապատում, պարսպապատում, գերեզմանատեղիների սահմանազատում. մայրաքաղաքում գործող բաց և մասնակի փակ գերեզմանատներում վերջին տարիներին մաքրման ու բարեկարգման լայնածավալ աշխատանքներ են իրականացվում: 🔷 Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի կողմից գերեզմանատեղիները տրամադրվում են օրենքով սահմանված կարգով՝ անվճար հիմունքներով: 🔷Մատուցվում են նաև վճարովի ծառայություններ: Գերեզմանատեղիների համար հատկացված տարածքների հնարավոր խախտումներից խուսափելու նպատակով ՀՈԱԿ-ը իրականացնում է սահմանազատման շինարարական աշխատանքներ: 🔷 Փոփոխություններ են կատարվել գործող վճարովի ծառայություններում, գերեզմանատներում երկաթբետոնյա կոնստրուկցիաների տեղադրման վճարը նվազել է 5.7%-ով:
Show all...
IMG_0899.MP445.49 MB
👍 20👎 4
Photo unavailableShow in Telegram
🔷 Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը Տաշքենդի «AVTOMATLASHTIRILGAN TRANSPORT TO'LOV TIZIMI OPERATORI» ընկերության գործադիր տնօրեն Շոյոկուբով Դավրոն Ռուստամ Ուգլիի հետ ստորագրել է հուշագիր, որով կողմերը համաձայնել են 🔹 փոխգործակցել հասարակական տրանսպորտում ուղեվարձի վճարման ավտոմատացման ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ու ներդրման, 🔹 էլեկտրոնային վճարումների մշակման` մատուցվող ծառայությունների որակը բարելավելու ոլորտում:  🔷 Կողմերը կարևորել են հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգին անցնելուն առնչվող փուլերը, խնդիրների լուծումները:
Show all...
👍 12👎 6
02:19
Video unavailableShow in Telegram
🔷 Թուղթ, պլաստիկ, ապակի. կենցաղում օգտագործվող այս իրերը այսօր վերամշակվում և երկրորդ կյանք են ստանում: 🔷 Երևանի բոլոր վարչական շրջաններում արդեն իսկ կան տեսակավորման համար նախատեսված հատուկ թափոնամաններ:
Show all...
IMG_0841.MP450.94 MB
👍 33
🔷 Աբովյան փողոցում առաջին երթևեկելի գոտին առանձնացվել է հասարակական տրանսպորտի համար՝ հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունը ապահովելու նպատակով: 🔷 Բացի այդ, Աբովյան և Կորյունի փողոցների խաչմերուկում տեղադրվել է աջ լրացուցիչ սեկցիա, և նշված երթևեկելի գոտուց թույլատրվում է կատարել աջ շրջադարձ: 🔷 Անհրաժեշտ է հաշվի առնել, որ այդ գոտին նախատեսված է հասարակական տրանսպորտի համար և տվյալ գոտում հասարակական տրանսպորտն ունի առավելություն: 🔷 Ըստ այդմ, վարորդները կարող են կատարել աջ շրջադարձ միայն այն դեպքում, երբ գոտին ազատ է և չկա հասարակական տրանսպորտ:
Show all...
👍 20👎 2
Photo unavailableShow in Telegram
🔷 «Երևան կլասիկ ֆեստ». փառատոնի մեկնարկն այսօր տվեց «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։ 🔷 Փառատոնը կշարունակվի մինչև սեպտեմբերի 24-ը: 🔷 Վաղը ելուրթ կունենա Սանկտ Պետերբուրգի Ֆիլհարմոնիայի ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը:
Show all...
👍 15
Choose a Different Plan

Your current plan allows analytics for only 5 channels. To get more, please choose a different plan.