cookie

We use cookies to improve your browsing experience. By clicking «Accept all», you agree to the use of cookies.

avatar

Ճանապարհային դեպարտամենտ

Ճանապարհային ոլորտի նորություններ🛣️ 🔗armroad.am 📞+374 10562533

Show more
Advertising posts
792
Subscribers
No data24 hours
+47 days
+6630 days

Data loading in progress...

Subscriber growth rate

Data loading in progress...

Photo unavailableShow in Telegram
📢Ուշադրություն։ Երթևեկության փոփոխություն 🚗Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված սեպտեմբերի 11-ից երկու ամիս տևողությամբ կփակվի Սևանի տրանսպորտային հանգույցի՝ Սևանից դեպի Ծովագյուղ ճանապարհահատվածի երթևեկությունը։ Այդ ուղղությամբ երթևեկությունը կտեղափոխվի ճանապարհի մյուս գոտի։ Մանրամասները՝ երթևեկության սխեմայում:
Show all...
1
Photo unavailableShow in Telegram
🧨Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 11-ին և 12-ին՝ ժամը 12։00-14։00-ի սահմաններում‚ Մ-1 միջպետական ճանապարհի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: 📢Տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ և ճանապարհը փակելու կարիք չկա։ Բնակչությանը հորդորում ենք չանհանգստանալ։
Show all...
00:37
Video unavailableShow in Telegram
🛣️Տ-3-44, /Մ-5/-Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ ճանապարհի 7.3կմ երկարությամբ հատվածը՝ հիմնանորոգումից հետո։
Show all...
IMG_1650.MOV13.54 MB
👍 3
Photo unavailableShow in Telegram
🔹«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանն այսօր անցկացրել է գործակարգավարական խորհրդակցություն։ 🔹Հիմնադրամի բոլոր ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են ծրագրերի իրականացման ընթացքը, ներկա կարգավիճակը։ 🔹Անդրադարձ է եղել աշխատանքի ընթացքում ծագած խնդիրներին, դրանց լուծման տարբերակներին։ 🔹Գործադիր տնօրենը տվել է մի շարք հանձնարարականներ։
Show all...
👍 3
Photo unavailableShow in Telegram
🔹«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գույքագրման և ծրագրերի մշակման բաժնի աշխատակիցների կողմից գույքագրվում և ուսումնասիրվում են ՀՀ ավտոճանապարհները։ Գույքագրման և ուսումնասիրման շրջանակներում կատարվում է ճանապարհների օտարման շերտի ճանապարհային տարրերի հաշվառում։ Հավաքագրված տվյալներն օգտագործվում են Ճանապարհային դեպարտամենտի ստորաբաժանումների կողմից ճանապարհների վերականգնման ծրագրերի մշակման, անվտանգության միջոցառումների ձեռնարկման և այլ նպատակներով։ 🔹2024 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում հիմնադրամի համապատասխան ստորաբաժանման կողմից գույքագրվել և տեսաձայնագրվել են 170.5կմ ընդհանուր պետական նշանակության ավտոճանապարհներ։ Չափագրվել են միջպետական նշանակության 26.3կմ, հանրապետական աշանակության 24.5կմ և մարզային (տեղական) նշանակության 119.7կմ ավտոմոբիլային ճանապարհներ։ 🔹Իրականացվել է դաշտային աշխատանքների ընթացքում հավաքագրված տվյալների ամփոփում և վերլուծություն։
Show all...
Photo unavailableShow in Telegram
‼ՀՀ ՏԿԵՆ-ը հայտարարել է Տ-3-36, Աղավնատուն (Տ-3-44)-Ամբերդ-Այգեշատ-Դաշտ (Տ-3-64) տեղական նշանակության ավտոճանապարհի կմ2+610-ում գտնվող կամրջի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ գնանշման հարցման եղանակով (ծածկագիր՝ ՏԿԵՆ-ԳՀԱՇՁԲ-2024/50Շ)։ ⏳Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 13-ը՝ ժամը 12։00։ 👉Մրցույթի մասին այլ մանրամասներ հետևյալ հղմամբ՝ https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do?resourceId=10681155#
Show all...
🚜Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի՝ Ագարակի հնավայրը շրջանցող մոտ 8կմ կառուցվող հատվածում ավարտական փուլում են հանույթի և լիցքի, ինչպես նաև բետոնացման և հաղորդուղիների տեղափոխման աշխատանքները։ Ակտիվ ընթացքի մեջ են կամուրջների հեծանների տեղադրման և ասֆալտապատման աշխատանքները։ ✅Հիշեցնենք, որ 8կմ ճանապարհահատվածը կառուցվում է Ասիական զարգացման բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։
Show all...
👍 7
🛣Հիմնանորոգվել է Վերին Պտղնի-Մասիսի տրանսպորտային հանգույց (Երևանի շրջանց) ավտոճանապարհի կմ19+900-կմ29+400 հատվածը։ 9.5կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Արարատի մարզով՝ սկիզբ առնելով Մասիսի տրանսպորտային հանգույցից։ ✅Շինարարական աշխատանքները կատարել է «Հիպերնովա» ՍՊԸ-ն ՀՀ պետբյուջեից հատկացված միջոցներով։ Տեխնիկական հսկողությունն իրականացրել է «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն։ ✅Շինաշխատանքները մեկնարկել էին 2023 թվականին։ Հիմնանորոգվել են երթևեկելի մասը, իջատեղերն ու մուտքերը, տեղադրվել են ջրահեռացման վաքեր, լրացվել և հարթեցվել են կողնակները, հիմնանորոգվել են նաև արհեստական կառուցվածքները, այդ թվում՝ ճանապարհին առկա կամուրջն ու ուղեանցը։ Ճանապարհը կահավորվել է անվտանգության տարրերով։
Show all...
👍 7
Photo unavailableShow in Telegram
‼ՀՀ ՏԿԵՆ-ը հայտարարել է Հ-36-իջատեղ Նավուր համայնք հատվածի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ (ծածկագիր՝ ՏԿԵՆ-ԲՄԱՇՁԲ-2024/51Շ)։ ⏳Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 10-ը՝ ժամը 16.00։ 👉Այլ մանրամասներ հետևյալ հղմամբ՝ https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do?resourceId=10677737
Show all...
🔹ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Արմեն Զոհրաբյանին։ 🔹Արմեն Զոհրաբյանը հիմնադրամի գործադիր տնօրեն է ընտրվել սեպտեմբերի 3-ին տեղի ունեցած «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում։ 🔹Նախարար Սանոսյանը, շնորհավորելով Արմեն Զոհրաբյանին, նշել է, որ Ճանապարհային դեպարտամենտը մեծ կարևորություն ունեցող հիմնադրամ է, որի աշխատանքների արագ և որակյալ կազմակերպումը ոչ միայն ճանապարհային ոլորտին է առնչվում, այլև իր ուղղակի և անուղղակի ազդեցությունն ունի այլ ոլորտների վրա նույնպես։ 🔹Արմեն Զոհրաբյանը, շնորհակալություն հայտնելով այս պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար, նշել է, որ կանի առավելագույնը՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմի հետ նախանշված ծրագրերն իրականացնելու գործում։
Show all...
👍 2
Choose a Different Plan

Your current plan allows analytics for only 5 channels. To get more, please choose a different plan.