cookie

We use cookies to improve your browsing experience. By clicking «Accept all», you agree to the use of cookies.

avatar

Alen Simonyan

🤝 Հարգելի հետևորդ, ողջունում եմ Ձեզ իմ տելեգրամյան ալիքում: Կարծում եմ, որ լավ տարբերակ է այստեղ կիսվել նորություններով, մտքերով, հուշերով, հաճախ նաև գաղտնիքներով և ինչո՞ւ ոչ՝ հույզերով:

Show more
Advertising posts
2 919
Subscribers
+124 hours
No data7 days
+11030 days

Data loading in progress...

Subscriber growth rate

Data loading in progress...

Աշխարհի տարբեր պառլամենտների օրինակով այսօրվանից ՀՀ Ազգային ժողովը նույնպես ունի իր սրճարանը, որից կօգտվեն ԱԺ աշխատակիցները, հյուրերը, լրագրողները և, ինչու ոչ, պատգամավորները:
Show all...
Անսպասելի կարճ հանդիպում ունեցա փողոցում հավաքված տաքսու վարորդների հետ: Տեղեկացրեցի, որ օրենսդրական նախաձեռնություն ունեմ, որը դրական ձևով կանդրադառնա բոլոր վարորդների վրա, լսեցի իրենց առաջարկները: Հաճելի էր արձանագրել, որ դրական էին խոսում իրենց վերաբերող հարկային նոր փոփոխությունների մասին, խնդիրը միայն իրագործմանը և ձևին էր վերաբերում: Խոստացա քննարկել բարձրացրած հարցերը գործադիրի գործընկերներիս հետ և կրկին հանդիպել:
Show all...
00:30
Video unavailableShow in Telegram
Որպես Երիտասարդ խորհրդարան ծրագրի ԱԺ նախագահ՝ ինձ տեսաուղերձ է ուղարկել ԱԺ առաջին ամառային դպրոցի շրջանավարտ Պապինը
Show all...
IMG_2320.MP42.59 MB
02:04
Video unavailableShow in Telegram
Ցավալի է, բայց բոլորս էլ հաճախ կորցնում ենք մեր հարազատներին, ընկերներին, դա է կյանք կոչվող խաղի կանոնները: Բայց լինում են դեպքեր, որ դա լինում է անարդար, ու մերվել դրա հետ չի լինում: Հայկոյի հեռանալը այս աշխարհից ինձ համար այդ օրինակներից էր: Անարդար, վաղաժամ և շատերիցս ավելին խլող, քան կարելի էր պատկերացնել, կորուստ, որին ոչ հավատում ես, ոչ ուզում ես հավատալ, ոչ էլ մերվել դրա հետ: Շնորհավոր ծնունդդ, Հայկո ջան, լուսավոր, տաղանդավոր մեր ընկեր:
Show all...
IMG_2132.MP410.82 MB
Ամառային փոքր ինչ թեթև գրաֆիկը թույլ է տալիս նաև լավ ֆիլմեր դիտել ու վերհիշել։ Ուզում եմ ձեզ երկու ֆիլմ ներկայացնել, որոնք նոր չեն, բայց, եթե դրանք դուք դեռ չեք դիտել, անկեղծ ասած նախանձում եմ ձեզ, որ նոր պետք է դիտեք: Այսպես, առաջինը՝ 2002 թվականին նկարահանված բրազիլացի ռեժիսոր Ֆերնադու Մայրելեսի «Աստծո քաղաքը» ֆիլմն է: Անհավանական սիրուն, հետաքրքիր և առաջին իսկ րոպեից գրավիչ ֆիլմ է, որը ուղղակի անտարբեր չի կարող թողնել ոչ մեկին: Երկրորդը՝ «Սեր, մահ և ռոբոտներ» ֆիլմն է: Ինձ համար շատ անսպասելի մեծերի համար նկարահանված մուլտֆիլմերի շարքից է, որը Netflix-ի, իմ կարծիքով, ամենահաջողված նախագծերից է: Այն բաղկացած է 4 եթերաշրջանից, ամեն եթերաշրջանը մոտ 10 սերիա է և 10-15 րոպեանոց, իրար հետ ոչ մի կապ չունեցող մուլտֆիլմներ են, որոնք նկարհանվել են տարբեր հեղինակների կողմից, տարբեր ոճերով, ու հաճախ դիտելիս հավատդ չի գալիս, որ էկրանին անիմացիոն ստեղծագործություն է, այլ ոչ թե ռեալ մարդկանցով նկարահանում: Լավ տեքստեր, ամեն մի մասը յուրահատուկ, մեկը կարելի է չհավանել, մյուսին ժպիտով վերաբերել, և հաճախ հանդիպել ուղղակի շեդևրի: Եվս մեկ հիշեցում, ցանկալի է դիտել լավ որակով և լավ ձայնով, և հիշեք, որ ոչ մի սերիա կապ չունի նախորդի հետ, բոլորին միավորում է Սերը , մահը և ռոբոտները Լավ կիրակի ու Բարի դիտում
Show all...
Շատ լավ օր անցկացրի Վայոց ձորում, նկարներն ավելի խոսուն են: Պարզապես շնորհակալություն բոլորիդ ջերմ ընդունելության համար:
Show all...
📊Շուրջ 24 ժամ է, ինչ իմ տելեգրամյան էջում հարցում եմ տեղադրել՝ հասկանալու համար, թե ո՞րն է մեր քաղաքացիների համար լրատվության առավել հուսալի աղբյուրը: Հարցմանն այս պահի դրությամբ մասնակցել է շուրջ 5000 մարդ: Արդյունքները ներկայացնեմ՝ սկսած ամենավստահելիից՝ 1. Հ1-ն է- 47% 2. 1in.am- 39% 3. Բաղրամյան26- 30% 4. Civic.am-28% 5. Factor.am- 28% 6. Civilnet.am- 23% 7. Ազատություն ռ/կ- 22% 8. Հայկական ժամանակ- 21% 9. Hetq.am- 20% 10. Freenews TV- 18% 11. Araratnews.am- 18% 12. Շանթ TV- 17% 13. ԱրմենիաTV- 16% 14. Radar.am- 10% 15. Armenpress.am- 8% 16. A1plus.am- 7% 17. 168.am-6% 18. News.am -5% 19. 5-րդ ալիք- 5% 20. Ժողովուրդ- 5% 21. Ռադիո Ավրորա- 4% 22. 24news.am- 4% 23. Հ2 TV- 3% 24. Hayeli.am- 3% 25. Panorama.am- 2% 26. Sputnik - 2% 27. Երկիր Մեդիա TV - 2% 28. Հրապարակ - 2% 29. Առավոտ- 1% 30. Կենտրոն TV- 1%
Show all...
Մաս 3 Ո՞րն է ձեզ համար լրատվության առավել հուսալի աղբյուրը Anonymous voting
  • 1in.am
  • Շանթ TV
  • A1plus
  • 168.am
  • araratnews.am
  • Panorama.am
  • RadioAurora
  • Radar.am
  • Баграмян 26
  • Hayeli.am
0 votes
Մաս 3 Ո՞րն է ձեզ համար լրատվության առավել հուսալի աղբյուրը Anonymous voting
  • 1in.am
  • Շանթ TV
  • A1plus
  • 168.am
  • araratnews.am
  • Panorama.am
  • RadioAvrora
  • Radar.am
  • Баграмян 26
  • Hayeli.am
0 votes
Choose a Different Plan

Your current plan allows analytics for only 5 channels. To get more, please choose a different plan.