cookie

We use cookies to improve your browsing experience. By clicking «Accept all», you agree to the use of cookies.

avatar

𝙶𝚘𝚍 𝚒𝚜 𝙻𝚘𝚟𝚎🤍

Пусть сбудется то, о чем молчим, но молимся🕊️

Show more
Advertising posts
763
Subscribers
-124 hours
+77 days
+7630 days

Data loading in progress...

Subscriber growth rate

Data loading in progress...

Այս տողերը գրել եմ 3 ու կես տարիներ առաջ այս օրը, երբ Արցախը դեռ մերն էր, Ջերմուկի վրա հարձակումը չէր եղել, Ոսկեպարի խնդիր չկար ու մեր պետականությունն էլ դեռ ավելի ուժեղ էր։ Բայց գրեցի "Մեր ազգը ահավոր անկում է ապրում: Լիքը տառապանք է լինելու, մինչև կամ երկիրը հանգստանա մեղքից (Ղևտ. 26:34), կամ էլ մինչև մարդկանց հեթանոս սիրտը ամաչի:" - Ապագան տեսնելու կարողություն չունեմ, բայց մարգարե պետք չի լինել այս ամենը տեսնելու համար, այլ միայն շուրջը նայել ու Աստվածաշնչին։ Սիրելի եղբայրներ ու քույրեր, հիմա էլ դեռ հնարավոր է ամեն ինչ փոխել, բայց ամեն մեկս պետք է հրաժարվենք մեր վատ սովորություններից, զսպենք մեզ, տիրապետենք մեզ, ներս քաշենք մեր չար լեզուներն ու դուրս հանենք միայն Աստծուն ու մարդկանց օրհենելու, աղոթքի ու խոստովանության համար։ Եթե չանենք ու շարունակենք ընդիմանալ Աստծուն մեր չարությամբ, ապա դե ավելի շատ տառապանք կքաշենք։ Դու չես կարա մեղքով ապրես ու երջանիկ լինես։ Խնդրում եմ ձեզ մարդիկ, արթնացեք, զգոն եղեք, դուք էլ լծվեք Աստծո Խոսքը և բարի բաները մեր ազգի մեջ սերմանելու գործին: Պատմեք մարդկանց այս բաների մասին, կիսեք, տարածեք, հորդորեք, հեզությամբ խրատեք, անտարբեր մի եղեք: Մենք չենք կարող խուսափել նրանից, ինչ ինքներս բերում ենք մեր գլխին: Իսկ մեր միակ բարեկամն ու փրկիչը Տեր Հիսուս Քրիստոսին է։ Նա միակն է, որ մեզ կարող է բժշկել, միավորել ու զորացնել։ Հնազանդվեք Քրիստոսին, քանի դեռ հնարավոր է։ - Իսկ նկարը Արցախից Ելքն է, կամ Արտաքսումը, ինչպես կամենաք։ Ցավով դնում եմ այստեղ, որ միշտ հիշենք, չմոռանանք, ու իմանանք թէ ինչպես է լինելու դարձը։ - Նաև, սիրելի բարեկամներ, եկեք հիշենք այս երկու գալիք օրերը։ - Խաչերթ Գորիսում, Շաբաթ Սեպըեմբերի 21ին, ժամը 13։00ին։ Մեինարկելու է Գորիս գյուղի Սբ Հռիփսիմե եկեղեցուց դեպի Գորիս քաղաքի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: - Երևան Էջմիածին ոտքով Ուխտերթ` Երկուշաբթի, Սեպտեմբերի 30ին, առավոտյան ժամը 9ին։ Մեկնարկելու է Երևանի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց դեպի Էջմիածնի վերաօծված Մայր Տաճար։ -- Եկեք միասին մասնակցենք։
Show all...
8🕊 2
...и пусть моя молитва хранит тебя
Show all...
16
Աստված օրհնի պահի ու պահպանի բոլորիս ընտանիքները
Show all...
22🕊 5
14
00:15
Video unavailableShow in Telegram
5.38 KB
12
Repost from ЭТО БОГ
Сила в правде. Правда в вере. Вера в Боге.
Show all...
14
Ինձ թվում է մեր ժողովրդի մեջ սխալ հասկացողություն կա "Սբխեչի" հետ կապված։ Զգալի քանակությամբ մարդիկ Սբխեչ ասելով հասկանում են գերեզման ու հանգուցյալ։ Ու երբ որ իրենք հարցնում են "Սբխեչը երբ ա," ասումես "Կիրակի օրը։" Ասում են բա գերեզամ ե՞րբ են գնում։ Ու զրույցի ժամանակ հասկանում ես, որ տպավորություն կա, որ Սբխեչը դա գերեզման է ու հանգուցյալ։ Սիրելի ժողովուրդ, մի խնդրանք ունեմ, եկեք օգնեք այս գրվածքը տարածել ձեր ընկերներին ու ավելի շատ մարդկանց որպեսզի բոլորն իմանան հետևյալը։ Սբխեչ բառը գալիս է Սուրբ Խաչ բառից։ Տարվա մեջ Հայ Առաքելական Եկեղեցին ունի Սուրբ Խաչի հետ կապված 4 տոներ, դրանցից ամենանշանակալին, դա Սեպտ․ 11-17ի մոտակա Կիրակի տոնվող Խաչվերացի տոնն է, որը ժողովուրդը կոչում է նաև Սբխեչ։ Դա տաղավար՝ այսինքն շատ-կարևոր տոն է։ Ուրախ տոն է։ Գերեզմանի ու հանգուցյալի հետ կապ չունի։ Խաչվերացը (Սբխեչը) տոնվում է ի հիշատակ Քրիստոսի խաչափայտի՝ պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վեր բարձրացման)։ Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց։ Իսկ բոլոր տաղավար տոների հաջորդ օրը՝ Երկուշաբթին Հիշատակ Մեռելոց է։ Գնում ենք եկեղեցի, Պատարագի մասնակցում (եթե այդ օրը ձեր եկեղեցում մատուցվում է) ապա գնում ենք գերեզմաններ, հիշելու մեր ննջեցյալներին, և աղոթում ենք, որպեսզի Տեր Հիսուսը գթությամբ դատի նրանց Ահեղ Դատաստանի օրը։ - Քանի որ ժողովրդի զգալի մասը եկեղեցական տոների մասին չգիտի, ապա նրանց համար հին սովետական տարիներից, ինչպես հիշում եմ, Սբխեչը դա գերեզման գնալու հետ էր կապված։ Ուրեմն հիշենք։ Սբխեչը և "գերեզմանը" լրիվ տարբեր բաներ են։ Սբխեչը այս Կիրակի օրն է, մեծ և ուրախ տոն է, ու այն կոչվում է Խաչվերաց։ Իսկ հաջորդ օրը, Երկուշաբթի, Հիշատակ Մեռելոց է։ Հիշեք ձեր հանգուցյալ ազգականներին, եթե կարող էք մասնակցեք Պատարագին, ապա գնացեք գերեզմաններ ու աղոթեք նրանց հոգիների համար ու խնդրեք որ Տերը գթությամբ դատի նրանց Դատաստանի օրը և ողորմություն անի։ Նրան դրա կարիքը շատ-շատ ունեն։ Տանն էլ կարող էք, և պետք է, աղոթել, եթե գերեզման գնալու հնարավորություն չկա։
Show all...
16
Choose a Different Plan

Your current plan allows analytics for only 5 channels. To get more, please choose a different plan.