cookie

We use cookies to improve your browsing experience. By clicking «Accept all», you agree to the use of cookies.

avatar

Հայոց Պատմություն 🇦🇲 Armenian History

Show more
Advertising posts
303
Subscribers
+424 hours
+97 days
+1830 days

Data loading in progress...

Subscriber growth rate

Data loading in progress...

Photo unavailableShow in Telegram
Շոշ - Սարուշեն ճանապարհին... Արցախ, Հայաստան: 📷 Սասուն Դանիելյան
Show all...
7
Photo unavailableShow in Telegram
The former Armenian Church of the Twelve Apostles in Edessa, Turkey. A building of marvellous architecture now turned into a mosque.
Show all...
6
Repost from Artsakh TV
Photo unavailableShow in Telegram
Նրանք նույնիսկ լացելու տեղ չունեն․․․ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է 214 զինծառայող և 21 խաղաղ բնակիչ։ Նրանցից 54-ը հուղարկավորվել է Արցախում։ Արտաշիրիմում կատարելու պահանջով հարազատները մի քանի անգամ հավաքվել են ՀՀ կառավարության շենքի առջև, դիմել են հնարավոր բոլոր կառույցներին, բայց անարդյունք։ Ամբողջական տարբերակը՝ https://youtu.be/RcJH91mhk44 #ԱրցախTV #Արցախ
Show all...
👍 4
Կոշ (Կուաշ ավան) Հայոց Տիրան Արշակունու վերջին հանգրվանը Օգտվելով Հայաստանի ներքին անկայունությունից՝ Ատրպատականի մարզպան Վարազը Հայոց թագավոր Տիրան Բ Արշակունուն ձերբակալում է, աչքերն այրում ածուխով և ուղարկում Շապուհի մոտ։ Շապուհը, իմանալով այն մասին, որ հայերը հռոմեացի Կոստանդիոս կայսեր մոտ պատվիրակություն են ուղարկել պարսիկների դեմ ռազմական դաշինք կնքելու նպատակով, ազատում է Տիրանին, որը սակայն կուրության պատճառով հեռանում է պետական գործից։ Մովսես Խորենացին հաղորդում է, որ Հայոց Տիրան Բ թագավորը (339-350) կուրացվելուց հետո բնակություն է հաստատում Կոշում (Կուաշ ավան), իսկ նրա որդի Տրդատի՝ Բյուզանդիայում սպանվելուց հետո Կոշը իր մյուս կալվածների հետ նվիրում է վերջինս որդի Գնելին։ Արշակ Բ-ի պահանջով Գնելը թողնում է Կոշը, հեռանում Աղիովիտ և Առբերանի գավառները։ Ավելի ուշ Տիրանը սպանվում է կասկածելի հանգամանքներում և թաղվում Կոշում՝ 358 թվականին։
Show all...
👍 9
Photo unavailableShow in Telegram
Սուլուխի կամուրջն Արածանի գետի վրա՝ Մուշ-Խնուս ճանապարհին։ Ունի 14 կամար։ Գործում է մինչև այժմ։ 1907 թվականի մայիսի 27-ին Սուլուխի կամրջի մոտ է զոհվել հայ ազգային ազատագրական շարժման ականավոր գործիչ Գևորգ Չաուշը։ ---------------------------------- #Սովորենք_պատմությունից #Հայոց_պատմություն #Սուլուխի_կամուրջ #Հայաստանի_պատմական_աշխարհագրություն
Show all...
10
Photo unavailableShow in Telegram
Սուսաննա Մարգարյան, Անուշ Ապեթյան, Ալիսա Մելքոնյան, Իրինա Գասպարյան, Գայանե Աբգարյան: Երկու տարի առաջ այս աղջիկներն ու հայոց բանակի հարյուրավոր շարքայիններ ու սպաներ անհավասար ու վերջին մարտն տվեցին Ջերմուկի շրջակայքում: Մարտի են բռնվել հակառակորդի անօդաչու թռչող սարքերի, ծանր զրահատեխնիկայի և ռեակտիվ հրետանու դեմ։ Կրակելով մինչև վերջին փամփուշտը ՝ Անուշ Ապետյանն ու Իրինա Գասպարյանը  գերի են ընկել ։  Երկու տարի առաջ այս աղջիկներն ու երկու հարյուր տղաները թույլ չտվեցին մասնատել ու օկուպացնել մեր երկրի կեսը ։ Իսկ շատերը դա մինչև հիմա չեն էլ հասկացել։ Հավերժ փառք 🙏🙏🙏
Show all...
7
Photo unavailableShow in Telegram
An ancient bridge near the Lori fortress in Armenia, built in the far XI century.
Show all...
👍 7
Photo unavailableShow in Telegram
Մարտիրոս Սարյանը պատմական Գողթանի մասին «1914 թվականին, իմ մտերիմ գողթնեցիների հրավերով եղա Գողթանում ՝ հռչակավոր Ագուլիսում ու Քաղաքիկում: Իրոք փոքրիկ Փարիզ էր Ագուլիսը, գողտրիկ Շեյցարիա՝ Գողթանը: Անմոռանալի են նորա շքեղաշեն տաճարները, սյունազարդ և փայլուն տուն-պալատները՝ շրջապատված պտղատու այգիներով, ծաղկավետ ու զարդարուն պարտեզներով: Սքանչելի էին ամենուրեք կարկաչող սառնորակ ու զուլալ աղբյուրները: Դարերի ընթացքում գողթնեցու շինարար ձեռքը և համառ աշխատասիրությունը կառուցել է այս բոլորը և յուր լի ու առատ ապրուստով, վայել նիստ ու կացով, բնատու ուսումնասիրությամբ և հյուրասիրությամբ ստեղծել է մշակույթ, որը միշտ ու շարունակ փայլել է հայոց պատմության հորիզոնում: Չեմ մոռանա այն հայրենասեր, ուրախ մթնոլորտը ու ինձ շրջապատող և ուղեկցող մտավորականներին ու ուսանողներին: Գողթանի կործանումը, Ագուլիսի ողբերգութունը 1919 թվականին, անմոռաց և ամենադաժան դեպքերից է մեզ՝ հայերիս համար, և անջնջելի էջերից մեր պատմական Գողթանի»: Տե՛ս Մարտիրոս Սարյան, Պատմական Գողթանում, 1969թ․ 🖼 Մ․ Սարյան, «Գողթան», 1914թ., Տանակերտ գյուղ
Show all...
5
Photo unavailableShow in Telegram
Փոքր Հայքը 🌄 «Փոքր Հայքը կազմում էր հնագույն Հայասա երկրի մասը։ Այս երկիրը հայկական էր և գտնվում էր Եփրատից արևմուտք։ Սելևկյանների տիրապետության ժամանակ առաջինը Փոքր Հայքն էր, որը դեն շպրտեց օտարի լուծը և ստեղծեց իր հայկական անկախ պետությունը։ Հայ պատմագիրների մոտ չափազանց քիչ և աղոտ են Փոքր Հայքի մասին եղած տեղեկությունները։ Փոքր Հայքի դերը որոշ չափով անտեսված է նաև հայագիտական մի շարք ուսումնասիրությունների մեջ։ Հայ ժողովրդի պատմությունն առանց Փոքր Հայքի պատմության կլիներ թերի, որովհետև Փոքր Հայքը ոչ միայն տերիտորիալ տեսակետից հարևան էր Մեծ Հայքին, այլև կուլտուրական, տնտեսական և այլ կապերով սերտորեն կապված էր վերջինիս հետ։ Ավելին՝ Փոքր Հայքում ապրող բնակչության մեջ հայերը միշտ էլ կազմել են բացարձակ մեծամասնություն։ Այս իմաստով էլ նրա պատմությունը կազմում է մեր ժողովրդի պատմության անբաժանելի մասը»։ Թադևոս Հակոբյան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Տե՛ս Թադևոս Հակոբյան, Հայաստանի պատմական աշխարհագրություն, Երևան, 1968, էջ 105-106։ 🗺 Փոքր Հայքի սահմանները մ.թ.ա․ 4-րդ դարի 2-րդ կեսին
Show all...
👍 9
Repost from N/a
Photo unavailableShow in Telegram
1992 թվականի սեպտեմբերի 9-ին, Արցախի Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղի պաշտպանության ժամանակ հրանոթային արկի պայթյունից զոհվում է «Արծիվ-Մահապարտներ» գումարտակի ազատամարտիկ Դավիթ Գևորգյանը (ծն. օգոստոսի 12, 1960 թ.): Դավիթ Գևորգյանը՝ «Արծիվ-Մահապարտներ» գումարտակի 6-րդ դասակի կազմում մասնակցել է Մարտակերտի շրջանի Դրմբոն, Կիչան, Սրխավենդ, Վաղուհաս, Վերին Հոռաթաղ, Հարությունագոմեր և Չլդրան գյուղերի պաշտպանական մարտերին։ 1998 թվականի սեպտեմբերի 19-ին Հայաստանի մախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով։ 2012 թվականին Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։
Show all...
5👍 3
Choose a Different Plan

Your current plan allows analytics for only 5 channels. To get more, please choose a different plan.