cookie

We use cookies to improve your browsing experience. By clicking «Accept all», you agree to the use of cookies.

avatar

Narine Manukyan

«Հայ Մայրեր» Բարեգործական ՀԿ հիմնադիր, «Երազի Տուն» Մանկական Վերականգյնողական կենտրոնների հիմնադիր, Հանրապետական Վերականգնողական Կենտրոնի տնօրեն

Show more
Advertising posts
1 738
Subscribers
-224 hours
-87 days
-25830 days

Data loading in progress...

Subscriber growth rate

Data loading in progress...

ժամանակներին շատ հարմար տնօրեն ունի հանրային ռադիոն, նորմալա Նոր Հայաստանի համար
Show all...
👍 3
Show all...
Ոչ, Բաքվի ժամացույցը չեմ հեռացնի․ Հանրային ռադիոյի տնօրեն

😭 2😱 1🤮 1
00:17
Video unavailableShow in Telegram
IMG_9636.MP45.72 MB
😢 6
Իսկ վաղը պատերազմ էր... Հայրենազրկում... Աղետ... Ողբերգություն... Ընդհատված ու խեղված անգին կյանքեր... Ջարդված մանկություն... Կգա մի օր, ես տեսնելու եմ, որ մեղավորները կկանգնեն Աստծո ու մարդկային ամենաարդար ու անխուսափելի դատարանի առջև՝ սերնդեսերունդ նզովված... Տիեզերական արդարությունը տենց բանա, ուշանումա, բայց ճիշտ պահին գալիսա.
Show all...
Արցախի բռնազավթման հետևանքով արձանագրված նյութական կորուստների վիճակագրությունը (ըստ Ջենեսիս Արմենիա ուղեղային կենտրոն հիմնադրամի հետազոտության). 12 քաղաք 241 գյուղ 13550 տուն (որոնց 30 տոկոսը ավելի քան 100-ամյա հնության) 11450 բնակարան 60 ֆաբրիկա 15 գործարան 200 մշակույթի տուն 9 մշակույթի կենտրոն 25 թանգարան 232 դպրոց 7 քոլեջ 4 համալսարան 11 արվեստի դպրոց 400 միջնադարյան գերեզմանոց 385 եկեղեցի 60 վանական համալիր 2385 խաչքար 4 ջրամբար 5 ջրանցք 37 հիդրոէլեկտրակայան 48 հանք 11 հիվանդանոց 230 բուժկետ... Ցանկն ամբողջական չէ։
Show all...
😭 4👍 1
Ոմն Այխան Հաջիզադե, որը Բաքվի բարբարոսական վարչախմբում զբաղեցնում է ԱԳՆ կոչեցյալի ինչ-որ խոսնակի պաշտոն, պարբերաբար աչքի է ընկնում Հայաստանի հասցեին վիրավորական, լկտի և վերջնագրային բնույթի պահանջների հնչեցմամբ և մեր երկրի ներքին գործերին խառնվելով։ Անսահմանորեն ամոթալի է, որ Հայաստանը հասցվել է այն վիճակի, որ նույնիսկ սրա նման «շարքային դռնապանը» համարձակություն ունի նման հռետորաբանություն կիրառելու մեր պետության հասցեին, իսկ սրանից ավելի ամոթալին այն է, որ մեզ փորձում են հաշտեցնել այս նվաստացուցիչ վիճակի հետ։ Հայաստանի վերածնունդը և լիակատար գերակայության հաստատումը թշնամական քաղցկեղային գոյացության նկատմամբ պետք է դառնա յուրաքանչյուր հայաստանցու և հայի կյանքի և պատվի գործ, քանի որ անպատիվ գոյություն քարշ տալը միայն թուլամորթների և ապիկարների բաժինն է։ #հավերժականՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
Show all...
Այդպես էլ չընկալելով Բաքվի բարբարոսական վարչախմբի բնույթն ու էությունը, մենք շարունակում ենք կարծել, թե կան առանձին վերցրած Արցախյան հիմնախնդիր, սահմանազատման և սահմանագծման ինչ-որ հարց և այլ «տեղային» խնդիրներ։ Այս մոտեցումը մեզանում կտրականապես սխալ է և չի դիմանում որևէ քննադատության, քանի որ, դիցուք, Արցախի ամբողջական բռնազավթումից և այնտեղ իրականացված էթնիկ զտումից հետո էլ Հայաստանի հանդեպ պահանջները չեն դադարել, Սյունիքում, Տավուշում և Գեղարքունիքում զիջումներից ու Հայաստանի տարածքների բռնազավթումից հետո նույնպես մեր նկատմամբ լկտի նկրտումները շարունակվում են և այսպես շարունակ։ Մինչդեռ իրականում խնդիրն ինքը՝ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումն է իր բռնապետական և հակամարդկային վարչախմբով, որի այս տեսքով և ձևաչափով գոյությունն իսկ մշտական վտանգ է Հայաստանի և տարածաշրջանային խաղաղության ու կայուն զարգացման համար։ Հետևաբար Հայաստանում մեր պետության զարգացման և հզորացման խորքային օրակարգը պետք է ձևավորվի այն հիմնական ելակետից, ըստ որի՝ նույն այդ զարգացման և հզորացման առանցքային խոչընդոտը հենց արհեստածին Ադրբեջանն է իր բարբարոսական վարչախմբով կամ, այլ խոսքերով, մեզ համար պետք է գոյություն ունենա Ադրբեջանի խնդիր, որի լուծման պարագայում միայն մենք կկարողանանք ապահովել հազարամյակների խորքից եկող մեր պետականության արժանապատիվ զարգացման և հզորացման սուրբ նպատակի իրագործումը։ #հավերժականՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
Show all...
Բռնազավթված Արցախի Հանրապետությունից Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենայի տարածած «տեսանյութերը» այդ վարչախմբի կողմից Հայաստանի և հայության դեմ վարվող հիբրիդային մշտական պատերազմի հոգեբանական հարձակման բաղադրիչներից են։ Դրանք նախատեսված են մեզ, իբր, «հաշտեցնելու» այն մտքի հետ, թե Հայաստաանի սրբազան հողի այդ հատվածն ընդմիշտ ու անվերադարձ կորած է, մինչդեռ բարբարոսներն այն ամբողջությամբ վերահսկում են ընդսմենը մեկ տարուց էլ պակաս ժամանակահատվածում, որը մեր պատմության հազարամյակների ուղեծրում ընդամենը կես վայրկյան է՝ ակնթարթից էլ փոքր ժամանակ։ Նման «տեսանյութերը» պետք է մեզ համար վերածել խթանի՝ մշակելու և իրագործելու Բաքվի պիղծ վարչախմբի կողմից բռնազավթված մեր սրբազան հայրենիքի հազարամյակների հայկական պատմություն ունեցող այս հատվածը վերաազատագրելու և հայության հաղթական վերադարձը կազմակերպելու համար։ Հայկական քաղաքակրթության և բարբարոսսկան տարերքի միջև մշտնջենական այս պատերազմում ավարտը լինելու է՝ որպես պետություն և ազգ, կողմերից մեկի՝ պատմության ասպարեզը լքելը։ Սա դառը, սակայն հավաստի իրողություն է, որը նախ՝ պետք է գիտակցել, իսկ հետո՝ սրանից բխեցնել պետության և ազգի կազմակերպման տեսլականը և հաղթանակի ծրագիրը։ #հավերժականՀայաստանը 🆔 @vardan_voskanyan
Show all...
Իրանում Սերգեյ Շոյգուի կատարած հայտարարությունը շատ ուշագրավ է նրանով, որ այդ հայտարարությունից ժամեր առաջ Թուրքիայի ազգային հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի։ Տվյալ հայտարարությունից մոտ 5-6 ժամ անց Շոյգուն Թեհրանից հայտարարում է, որ այդ կոմունիկացիաների հարցում Ռուսաստանի ու Իրանի դիրքորոշումները նույնական են։ Եթե դիտարկում ենք 3+3 ֆորմատը, ապա ստացվում է, որ այդ 6 երկրից միայն 2-ն են միջանցք ուզում, Թուրքիան և Ադրբեջանը։ Գլխավոր 3-ից 2-ը չեն ուզում այն, ինչ ուզում է Թուրքիան։
Show all...
Repost from Makaryan News
🇬🇪 Վրաստանի ԱԺ-ն օրենքով արգելեց երկրում ԼԳԲՏ պրոպագանդա: Տարոսը մեզ
Show all...
👍 13
Choose a Different Plan

Your current plan allows analytics for only 5 channels. To get more, please choose a different plan.